Posted in Uncategorized

Թումանյանական օրեր. նախագիծ

45945_b

<<Թումանյանական օրեր>>  նախագիծ

Տևողությունը՝ փետրվարի 1 — փոտրվարի 21

Նպատակը՝  <<Թումանյանական օրեր>> նախագծի իրականացում կրտսեր դպրոցի երկրորդ դասարանում, թումանյանական ստեղծագործությունների յուրացում, բառապաշարի հարստացում, թումանյանական ընթերցարանների, ֆիլմերի, հեքիաթների  ստեղծում: Գրական ճաշակի ձևավորում ու զարգացում, ստեղծագործական երևակայության, բանավոր խոսքի, տեխնոլոգիական, երաժշտական հմտությունների զարգացում, մեդիափաթեթների ստեղծում, շրջիկ թատերախմբի ստեղծում:

 Խնդիրները` ծանոթացում Թումանյանի ստեղծագործություններին:

 

Ստեղծագործությունների ցանկ՝

  1. Իրիկուն
  2. Ծիտիկի օրորը
  3. Աշուն
  4. Տերևաթափ
  5. Մի բաց նամակ ամենքին
  6. Ծաղիկները
  7. Չարի վերջը
  8. Ծույլ աղջիկ
  9. Երեք խելոք մի հին տաշտով
  10. Ուրագ ու սղոց
  11. Մարտ
  12. Ուլունք
  13. Կանաչ ախպեր
  14. Արագիլ
  15. Գետակը

Երգերի ցանկ՝

Կոտ ու կես

Գործունեություն.

  • Նախապատրաստական փուլ՝

    առաջին փուլում մի փոքր զրուցել Թումանյանի մասին, վերհիշել նախորդ տարում սովորած ստեղծագործությունները:

  1. Դասարանական գործունեություն. 
    Դասարանում ցանկալի է իրականացնել խմբային աշխատանքներ: Թումանյանի ստեղծագործությունները կնկարենք paint նկարչական ծրագրով, Թումանյանի հեքիաթները, կձայնագրենք և փոքրիկ ֆիլմեր կպատրաստենք:Դասարանում ուսուցչի օգնությամբ սիրելի ստեղծագործություններից մեկով պատրաստել թատերական գեղեցիկ ներկայացում: Հաջողված լինելու դեպքում դասարանը կարող է դառնալ շրջիկ թատերախումբ:
    Արևմտյան դպրոցի 2-2 դասարանը թատերական նյութ դարձնելու է Թումանյանի <<Իրիկուն>> բանաստեղծությունը:
  2. Ընտանեկան նախագծեր.  ընտանիքի անդամների հետ ընտրել Թումանյանի որևէ ստեղծագործություն և փոքրիկ ներկայացում պատրաստել:
    Մեր քույրիկներին կամ եղբայրներին սովորեցնում ենք Թումանյանի բանաստեղծություններից որևէ մեկը:
    <<Հեքիաթասաց հայրիկը>>. հայրիկները բալիկների համար ընթերցում են Թումանյանի հեքիաթները:

Նախագծի իրականացման ընթացքում կարող են առաջ գալ նոր մտքեր, նոր մոտեցումներ, և նախագիծը կարող է որոշակի փոփոխությունների ենթարկվել:

Դասարանական բլոգում, ենթակայքում կներկայացնենք նախագծի արդյունքը:

 

 

Հեղինակ՝

Բարի գալուստ իմ մեդիամիջավայր...

Թողնել մեկնաբանություն

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.