Posted in Ուսումնական ճամփորդություն, Uncategorized

Բարձունքը հաղթահարված է. Արզականի Սուրբ Նեղուց վանք

img_2653

Արևմուտքի երրորդ դասարանի սեբաստացիներն այսօր յուրօրինակ ուրախ էին: Ինչու՞… Որովհետև այսօր պետք է նվաճեին ևս մեկ բարձունք: Այս անգամ ճամփորդելու համար ընտրել էինք հրաշագեղ Արզականը: Առավոտյան ընդհանուր պարապմունքից հետո շարժվեցինք: Ամբողջ ճանապարհն անցավ ուրախ՝ լի կոմիտասյան երգերով ու բանաստեղծություններով:

Ահա, արդեն Արզականում ենք. ինչպիսի՜ գեղեցկություն, ինչպիսի՜ հարուստ բնություն: Արզականում, արդեն, տեղ-տեղ երևում էին աշնան վրձնահարվածները:

Ամենասեբաստացիները անտրտունջ հաղթահարեցին ճանապարհի բոլոր խոչընդոտները:

Ճանապարհի կեսից արդեն երևում էր վանքը: Կիսաքանդ գեղեցկուհին հեռվից էլ կանչում էր, դյութում յուրաքանչյուրիս:

30 րոպե անց Սուրբ Նեղուցի մոտ էինք: Երեխաները անհամբեր աչքերով զննում էին հին, կիսաքանդ, բայց իր գեղեցկությունը չկորցրած, վանքը:

Վանքի ներսում հնչեցրինք «Հայր մեր»-ը, «Այբ, բեն, գիմ…»-ը:

Ուսումնասիրեցինք վանքի պատերին տեղ գտած արձանագրություներն ու զարդաքանդակները: Տպավորիչ էին:

Այնուհետև վանքի բակում նախաճաշեցինք: Թարմ ուժերով շրջակա միջավայրը ազատեցինք աղբից. մաքրեցինք:

Քանի որ մեր առաջ բացվել էր բնության մի հրաշք տեսարան, որոշեցինք հենց այդտեղ էլ իրականացնել մեր նկարչական պլեները: Հրաշալի ստացվեց այն: Նկարում էինք ու երգում. Արզականը Կոմիտաս էր շնչում:

Որոշեցինք այս հրաշալի ճամփորդությունը նվիրել մեր սիրելի և անգնահատելի Կոմիտասի 150 ամյակին:

Իսկ հետո արդեն երթուղու անիվների չխկչխկոցին միաձուլվում էր սեբաստացիների խինդն ու ծիծաղը, որոնք պատուհանից նայում և հաշվում էին, թե իրենց տեսած հինգ կովերը միասին որքա՜ն ոտք կունենան, թե դաշտերում քանի՜ մշակ է աշխատում, թե իրենց տեսած ալոճի ծառերի վրա քանի՜ կիլոգրամ բարիք կլինի, թե… թե…

Հեղինակ՝

Բարի գալուստ իմ մեդիամիջավայր...

Թողնել մեկնաբանություն

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.