Posted in Uncategorized

Մարզական ստուգատես. համագործակցային նախագիծ

Արևմտյան դպրոցի մեր ընկեր-սեբաստացիների հետ խաղում ենք մարզական խաղեր:

 

Advertisements
Posted in Uncategorized

Համագործակցային նախագծեր

Բնագիտական ստուգատես. համագործակցություն Արևելյանի դպրոցի 2-րդ դասարանի հետ

Մարզական ստուգատես. համագործակցություն Արևմտյան դպրոցի 2-1 դասարանի հետ

Բնագիտական ստուգատես. համագործակցություն Հյուսիսային դպրոցի 2-1րդ դասարանի հետ

Սովորող-սովորեցնող նախագիծ. համագործակցություն Արևմտյան դպրոցի 3-2 դասարանի հետ

Թումանյանական օրեր նախագիծ. համագործակցություն հյուսիսային դպրոցի 2-2 դասարանի հետ

 

Posted in Uncategorized

Ձմեռային մարզական խաղեր. ճամփորդական նախագիծ

Վայր՝ Իրինա Ռոդնինայի  գեղասահքի դպրոց
Օր՝ Փետրվարի 1
Ժամ՝ 12:00-13:00
Նպատակը՝ Սովորողների մոտ գեղասահքի հմտությունների ձեռքբերում, զարգացում, մարզական ձմեռային խաղեր
Երթուղի՝  Բաբաջանյան պողոտա- Իսակովի պողոտա՝ գեղասահքի դպրոց-Բաբաջանյան պողոտա
Պատասխանատուներ՝ Ծաղիկ Գասպարյան, Սեդա խաչատրյան
Գումար՝ 2000 դր
Ուղեկցող մարզիկ՝ Ռոզա Գսպոյան
Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոցի 2-2 դասարան
Հագուստ՝ ուսապարկ, ձեռնոց, գլխարկ, փոխնորդ հագուստ՝ տաբատ, գուլպաներ, սրբիչ
Անհրաժեշտ սնունդ՝ օրապահիկ բրդուճներ, ջուր, տաք ըմպելիք
Բուժարկղիկը՝ դպրոցի բուժսենյակից

Մասնակիցներ՝

  1. Այանեան Ռաֆայէլ
  2. Արզումանյան Մարիա
  3. Բարսեղյան Գառնիկ
  4. Գրիգորյան Ռուզաննա
  5. Եգանյան Գոհար
  6. Թադևոսյան Դալիա
  7. Կարապետյան Նարե
  8. Հակոբյան Եվա
  9. Հակոբյան Ռոբերտ
  10. Հարությունյան Ալեն
  11. Հարությունյան Դավիթ
  12. Հովհաննիսյան Ռոզի
  13. Ղազարյան Հայկ
  14. Մադոյան Մարինե
  15. Շահվերդյան Ռուբեն
  16. Սարգսյան Անահիտ
  17. Սաֆարյան Էվելինա
  18. Օհանյան Սոֆի
  19. Կտակյան Անետա
Posted in Uncategorized

Նախագծային ճամբար. հունվարի 29-ից փետրվարի 1-ը

 

-դդում-e1505911792301

Հունվարի 29, երեքշաբթի

  • Առավոտյան ընդհանուր պարապմունք
  • Համացանցում դդմի մասին նյութերի որոնում
  • Ռադիոլուր. դդմագովք
  • Ընթերցում ենք Թումանյան

Շարունակել կարդալ “Նախագծային ճամբար. հունվարի 29-ից փետրվարի 1-ը”

Posted in Uncategorized

Հաշվետվություն. հունվար

Բնագիտական ստուգատես

Հորինուկներ. հորինում ենք Դիջիհեքիաթներ

Համագործակցային նախագիծ. 2+2=52 🙂

Բնագիտական փորձեր. ներկայացնում են Արևմտյան դպրոցի 2-րդ դասարանցիները

Իմ սիրելի հեքիաթը

Համագործակցային նախագծեր

Posted in Uncategorized

Բնագիտական փորձ

  1. Կոպեկը ջրից հանիր առանց թրջվեկու.
    Անհրաժեշտ նյեւթեր՝
  • կոպեկ
  • ջուր
  • տարա
  • ափսե
  • թուղթ
  • կրակայրիչ

Փորձի նկարագրություն՝
Կոպեկը դնում ենք ափսեի մեջ, վրան լցնում ենք մեկ բաժակ ջուր: Այրում ենք թուղթը, գցում ենք տարայի մեջ:Տարան պտտում ենք և դնում ափսեի մեջ: Ջուրն աստիճանաբար ՙՙքաշվում՚՚ է տարայի մեջ, և արդեն կարող ենք ափսեից վերցնել կոպեկը ՝առանց մատները թրջելու:

2. Չկա թթվածին, չկա կրակ
Անհրաժեշտ նյութեր՝

  • մոմ
  • տարա
  • լուցկի/կրակայրիչ

Փորձի նկարագրություն՝

Վառում ենք մոմը, տարան շրջում ենք մոմի վրա և սպասում:  Մի քանի վայրկյանից մոմը կմարի: Տարայի մեջ եղած թթվածինը վերջանում է և կրակը հանգչում է:

3. Ջուրը փրկում է փուչիկին
Անհրաժեշտ նյութեր՝

  • փուչիկ
  • ջուր
  • մոմ
  • լուցկի/կրակայրիչ

Փուչիկի մեջ լցնում ենք ջուր: Վառում ենք մոմը և ջուր ՙՙկուլ տված՚՚ փուչիկը պահում ենք վառվող մոմի վրա: Կտեսնենք, որ ինչքան էլ պահենք, մեկ է, փուչիկը չի պայթի. իր ներսում եղած ջուրը փրկում է փուչիկին: