Posted in Uncategorized

«Մուտք» ճամբար այլ դպրոցներից կրթահամալիրի 2-5-րդ դասարաններ դիմած սովորողների համար

Անցկացման վայրը՝ «Մխիթար Սեբաստացի կրթահամալիր», Արևմտյան դպրոց- պարտեզ

Ժամկետ՝ օգոստոսի 27-29

Մասնակիցներ՝ Կրթահամալիրի դպրոց-պարտեզներ այլ դպրոցներից դիմած 2-5-րդ դասարանցիներ

Նպատակը՝ նոր ընդունվող սովորողներին ներառելու հեղինակային կրթական ծրագրում՝ ծանոթացնելու դպրոցում ուսումնական գործի կազմակերպման առանձնահատկություններին, ուսուցման միջավայրին, ուսուցման համար անհրաժեշտ հմտություններին, անհատական գործիքներին:

Դպրոց-պարտեզի ջոկատի գործունեությունն ընդգրկում է.

  • առավոտյան ընդհանուր պարապմունքի միջոցով պարերգի ուսուցում
  • շրջակա միջավայրի խնամք, պարտիզա-պուրակային ամենօրյա գործունեություն
  • համակարգչային կարողությունների զարգացում, բլոգավարություն
  • հեծանվավարություն
  • լող
  • տեխնոլոգիա

 

Անհրաժեշտ իրեր, որոնք «Մուտք» ճամբարի մասնակիցը իր հետ պետք է ունենա՝

  • ուսապարկ/խուրջին/
  • անհատական թվային միջոց՝ նեթբուք-նոթբուք-պլանշետ/լիցքավորիչի հետ/
  • արևապաշտպան գլխարկ
  • բրդուճներ/+քաղցր որևէ բան, միրգ/
  • լողազգեստ/ցամքոց/

 

Օգոստոսի 27

10:00-10:15 Առավոտյան ընդհանուր պարապմունք
10:15-10:30 Շրջայց Արևմտյան դպրոցում
10:30- 10:50 Պարերգերի և պարերի ուսուցում
10:50-11:00 Ընդմիջում
11:00-12:00 Լողուսուցում/ հեծանվավարություն

Օգոստոսի 28

10:00-10:15 Առավոտյան ընդհանուր պարապմունք
10:15-10:30 Միջավայրի խնամք
10:30- 10:50 Համակարգչային կարողությունների զարգացում, բլոգավարություն
10:50-11:00 Ընդմիջում
11:00-12:00 Լողուսուցում/ հեծանվավարություն

 

Օգոստոսի 29
10:00-10:15 Առավոտյան ընդհանուր պարապմունք
10:15-10:30 Միջավայրի խնամք
10:30- 11:00 Այցելություն ագարակ. կենդանիների և բույսերի խնամք
11:00-12:00 Լողուսուցում/ հեծանվավարություն

 

 

Հեղինակ՝

Բարի գալուստ իմ մեդիամիջավայր...

Թողնել մեկնաբանություն

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.