Posted in Uncategorized

Ամառային ճամբար. օր առաջին

Ամառային ճամբարի առաջին օրը շատ զվարճալի էր, քանի որ իրենց օրը կազմակերպեցին հենց ճամբարականները: Ճամբարային օրը սկսեցինք հենց լողալով: Հերթական օգոստոսյան շոգը հաղթահարեցինք լողավազանի սառը, թարմ ջրի միջոցով:
Իսկ հետո ճամբարականները որոշեցին, որ ամռանը ծաղիկները չորանում են , և պետք է պատին նկարեն թարմ, գեղեցիկ ծաղիկներ: Արդյունքում ստացանք գեղեցիկ պատ 🙂
Իսկ օրվա վերջում խաղացինք մեր սիրելի լոտո խաղը, որը էլ ավելի հետաքրքիր էր լողափում:

 

 

Advertisements