Posted in Uncategorized

Պատրաստում ենք ծիրանաչիր

Ծիրանի ծեսը կրթահամալիրում շատ հետաքրքիր է անցնում: Այսօր Արևմտյան դպրոցի 5-6 տարեկանները իրենց փոքրիկ ընկերների հետ պատրաստում են ծիրանաչիր:

Advertisements
Posted in Uncategorized

Մուտքի ճամբարը Ժայռում

Օր՝  հուլիսի 5

Մեկնում՝ 09:00, վայրը՝ Սուրբ Երրորդություն եկեղեցի

Վերադարձ՝ 19:00

Երթուղու նկարագրություն՝  ԵրևանՉարենցավանՍևանԾովագյուղԺայռ

Մասնակիցներ՝ Մուտքի մանկավարժական ճամբարի մասնակիցներ

Նպատակը՝ «Ժայռ» ռազմամարզական բազայում ճամբարականների հետ արտագնա մեկօրյա ճամբար

Համակարգողներ՝ Սոնա Փափազյան և Մենուա Հարությունյան

Մասնակից դասավանդողներ՝ Մարիետ Սիմոնյան, Հասմիկ Սիմոնյան, Միքայել Ղազարյան, Տաթև Համբարյան

Ճամբարի ղեկավար՝ Գևորգ Հակոբյան

Սիրելի Սևան, կապուտաչյա գեղեցկուհի՛, վաղը բարեհաճ եղիր մեր նկատմամբ, արև նվիրիր մեզ, թարմ օդ…. քեզ: Դու նվիրվիր, որ մենք էլ նվիրվենք:

Posted in Uncategorized

Աքաղաղ

Չի լուսանում։ Ես դեռ ազդանշան չեմ տվել։

Աքաղաղը սինվո՞լ, այն էլ լուսաբացի: Սուտ է: Ո՞վ է աքլորին հավատացրել, թե ինքն է բերում լույսը, առանց իր կանչի, ի՜նչ է, լույսը չի՞ բացվելու, առավոտը չի՞ գալու: Իհարկե, նրա մեծամտության համար մեղավոր են նրան այդ «պաշտոնը» տվողները…

Ճնճղուկ

Մեծ բան է՝ սոխա՜կ։ Մենք, ճնճղուկներս, ավելի շատ ենք։

Քանակը շա՜տ հեռու է որակից: Ամբոխը դեռ ժողովուրդ չէ:

Կոճղ

Ինչո՞ւ չեն ասում․ «Արժանապատիվ կոճղ»։

Կո՞ճղ… Հետևաբար կտրված ծառ: Քեզ կյանքիդ ինչ-որ կետում փորձել են կոտրել, և դու կոտրվել ես: Ուրեմն էլ ի՜նչ արժանապատիվ…

Աղվես

Բոլոր կենդանի արարածները բաժանվում են երեք կարգի՝ թշնամիների, մրցակիցների և որսի։

Դու ինքդ ես գտնում մրցակիցներ, հետո նրանց դարձնում ես քո թշնամին, հետո նրանք դառնում են քո որսը, կամ դու՝ նրանցը: Ահա և վերջ:

Աշխատանքի բաժանում

Ես կնայեմ, թե դուք ինչպես եք աշխատում, իսկ դուք կնայեք, թե ես ինչպես եմ ուտում։

Լավ աշխատիր, որ լավ ուտես:

Միօրիկ

Հարյուրամյա՜ կրիա։ Ինչպե՞ս կարելի է այդպես հրեշավոր կերպով հետամնաց լինել։

Դատապարտված լինել ապրելու հարյուրավոր տարիներ: Դա ամենամեծ պատիժն է: Մահն է, որ ստիպում է գնահատել կյանքը: Մահվան յանդեպ ունեցած վախն է, որ ստիպում է հետաքրքիր ապրել:

Posted in Uncategorized

Արեգակի շուրջը պտտվող Երկիր

• Երկրագունդը Արեգակնային համակարգի մոլորակներից է:

Այս նախադասությամբ պնդում ենք (տեղեկություն ենք փոխանցում), որ մեր Երկիրը Արեգակնային համակարգի մոլորակ է: Եվ այդ պնդումը ճիշտ է (ճշմարիտ է): Եթե չենք հավատում, կարող ենք աստղագիտության մասին որև տեղեկատու նայել, այդ թվում և էլեկտրոնային:

• Հրատը (Մարս) Արեգակնային համարակարգի ամենամեծ մոլորակն է:

Այս նախադասությամբ էլ ենք պնդում անում (տեղեկություն փոխանցում): Սակայն մեր պնդումը սխալ է (կեղծ): Օրինակ, և՛ Լուսնթագը (Յուպիտեր), և՛ Երևակը (Սատուրնը) ավելի մեծ են Հրատից:

Այս երկու նախադասությունները իրար նման, այն բանով, որ երկուսն էլ պնդում են պարունակում: Գիտենք, որ մի դեպքում պնդումը ճշմարիտ է (ճիշտ), իսկ մյուս դեպքում՝ կեղծ (սխալ):

Նախադասությունը, որը պնդում է պարունակում և կարողանում ենք որոշել այդ պնդումը ճշմարիտ է, թե կեղծ, կանվանենք ասույթ:

Բերենք ասույթի ևս մեկ օրինակ.

• Տասը ամենամեծ բնական թիվը չէ:

Նախադասությունը պնդում պարունակում է, և գիտենք, որ այն ճշմարիտ է: Օրինակ՝ տասնմեկն ավելի մեծ է տասից:

• Արեգակը մոլորա՞կ է:

Այս նախադասությունը հարց է պարունակում, ոչ թե պնդում: Հետևաբար այն ասույթ չէ:

• Տասը օր հետո Երևանում անձրև կլինի:

Այս նախադասությունը պնդում պարունակում է, բայց չենք կարող ասել՝ այն ճշմարի՞տ է, թե՞ կեղծ: Այս նախադասությունն էլ ասույթ չէ:

Այսպիսով, ասույթը նախադասություն է, որը պնդում է պարունակում, և այդ պնդման մասին կարող ենք ասել՝ այն ճշմաիտ է, թե կեղծ:

Ասույթի ճշմարիտ կամ կեղծ լինելը կախված է կոնկրետ պայմաններից: Օրինակ՝ ունենք երկու արկղ. մեկի մեջ խնձոր է լցված, մյուսի մեջ՝ ծիրան: Երկու արկղերի վրա էլ փակցված է «Այս արկղում խնձոր է»: Այս նախադասությունը ասույթ է, քանի որ պարունակում է պնդում և կարող ենք ասել՝ այդ պնդումը ճշմարիտ է, թե՝ կեղծ: Այն դեպքում, երբ փակցված է խնձորի արկղին, ասույթը կլինի ճշմարիտ: Երբ փակցված է ծիրանի արկղին, այն կեղծ է:

Մաթեմատիկայի տեսակետից կարևոր է ասույթի ճշմարիտ կամ կեղծ լինելը, ինչը ընդունված է անվանել ասույթի արժեք: Այսպիով, ցանկացած ասույթ ունի արժեք՝ ճշմարիտ կամ՝ կեղծ:

Ասույթներ՝

1. Աշուն, ամառ բառերի մեջ հնչյունների և տառերի քանակը հավասար է: ճ

2. 0-ն բնական թիվ է: ս

3. Գումարելիների տեղերը փոխելիս գումարը չի փոխվում: ճ

Posted in Uncategorized

Աշխարհը և մենք

Շատ վաղուց մի արքա կառուցեց պալատ, որի բոլոր պատերը, հատակը և առաստաղը հայելուց էին: Այնպես պատահեց, որ  պալատ մտավ մի շուն:  Իր շուրջը նայելով՝ նա տեսավ բազմաթիվ շներ: Լինելով շատ խելացի և զգուշավոր՝ համենայն դեպս ատամ ցույց տվեց, որպեսզի իրեն պաշտպանի այդ միլիոնավոր շներից և վախեցնի նրանց: Ի պատասխան նրան՝ բոլոր շները անմիջապես իրենք էլ ատամ ցույց տվեցին: Շունը կամացուկ հաչեց: Մյուսները սպառնալիքով պատասխանեցին նրան (պալատում արձագանք կար): Հիմա շունը հաստատ համոզված էր, որ իր կյանքը վտանգված է, և սկսեց բարձր հաչել: Սակայն երբ նա հաչում էր, հայելիների միջի շները նրան պատասխանում էին հուսահատ հաչոցով: Եվ որքան շատ էր նա հաչում, այնքան բարձր էին նրանք պատասխանում, ինչպես թվում էր խեղճ շանը: Առավոտյան շանը գտան սատկած: Սակայն նա պալատում միայնակ էր եղել: Ոչ ոք չէր կռվել նրա հետ, որովհետև պալատը դատարկ էր: Ուղղակի նա տեսել էր ինքն իրեն բազմաթիվ հայելիների մեջ և վախեցել: Եվ երբ նա սկսել էր կռվել, հայելիների միջի արտացոլանքները պայքարի մեջ էին մտել: Նա սատկել էր իր միլիոնավոր սեփական  արտացոլանքների հետ պայքարում:

Posted in Uncategorized

Վարպետն ու թեյի բաժակը

Վաղո˜ւց, շատ վաղուց մի ծպտված Վարպետ ճամփորդում էր իր աշակերտների հետ: Ո՛չ հագուստով, ո՛չ պահվածքով նա չէր տարբերվում մյուս ճամփորդներից: Նրանք կանգ առան մի պանդոկում՝ գիշերելու: Պանդոկի տերն առավոտյան նրանց թեյ ու նախաճաշ հյուրասիրեց: Մինչ վարպետն ու իր աշակերտները թեյում էին, պանդոկապանը, ի նշան հարգանքի, հանկարծ ընկավ Վարպետի ոտքերը: Աշակերտները խիստ զարմացան. որտեղի՞ց կարող էր նա իմանալ, որ իրենց մեջ Վարպետ կա:

Ո՞վ էր բացահայտել իրենց գաղտնիքը պանդոկի տիրոջը: Վարպետը ծիծաղեց և ասաց.

-Մի՛ զարմացեք, հարցրեք հենց նրան, թե ինչպես ճանաչեց ինձ:

Աշակերտները հարցրին պանդոկապանին.

-Ինչպե՞ս գլխի ընկար, որ նա Վարպետ է:

-Ես չէի կարող չճանաչել,- ասաց տերը, — տարիներ շարունակ սեղան եմ գցում իմ հյուրերի առաջ: Ես հազարավոր մարդկանց եմ հանդիպել, սակայն չեմ հանդիպել մի մարդու, ով այդքան սիրով կարող է նայել թեյի այս սովորական ու անշուք բաժակին:

Posted in Uncategorized

Խոհեր Օշոյի հետ…

Պայքար առանց կատաղության: Օշո

Այս դեպքը եղել է մեծ իսլամական խալիֆ Օմարի ժամանակ: Նա պայքարում էր իր թշնամու դեմ մոտ 30 տարի: Թշնամին հզոր էր, և պայքարը տևեց մի ամբողջ կյանք: Վերջապես եկավ բարենպաստ պահը. թշնամին ընկավ ձիուց, Օմարը ծնկեց թշնամու վրա՝ նիզակը ձեռքին: Մի վայրկյան, և նիզակը կմխրճվեր թշնամու կուրծքը, և ամնե ինչ կավարտվեր: Բայց այդ պահին ահա թե ինչ կատարվեց. թշնամին թքեց Օմարի դեմքին, և նիզակը օդի մեջ քարացավ:

Օմարը ձեռքով մաքրեց դեմքը, ոտքի կանգնեց և ասաց.

— Վաղը մենք ամեն ինչ նորից կսկսենք:

Թշնամին ապշահար էր:

— Ի՞նչ պատահեց,-հարցրեց նա:- Ես 30 տարի այսպիսի պահի եմ սպասել, հուսալով, որ մի օր նիզակս կուրծքդ կխրեմ, և ամեն ինչ կվերջանա: Իմ բախտն այդպես էլ չբերեց, բայց քոնն ահա բերել է: Մի վայկյանում դու կարող էիր ամեն ինչ վերջացնել: Ի՞նչ եղավ քեզ:

Օմարը պատախանեց.

— Մեր պատերազմը սովորական պատերազմ չի եղել: Ես երդվել էի, որ պայքարելու եմ առանց ներքին զայրույթի: 30 տարվա ընթացքում ես պայքարել եմ առանց բարկության: Իսկ հիմա մեջս կատաղություն բարձրացավ: Երբ դու դեմքիս թքեցիր, հանկարծ այս ամենը անձնային դարձավ: Ես ցանկացա քեզ սպանել. դա իմ Եսից եկող ցանկություն էր: Մինչև այս պահը, 30 տարիների ընթացքում, երբեք այդպիսի խնդիր չեմ ունեցել: Մեր պայքարի պատճառն այլ էր: Դու իմ թշնամին չես եղել. մեր կռիվը երբեք անձնային չի եղել: Ես չեմ ցանկացել  քեզ սպանել , ես ուզել եմ գործը հաղթական ավարտի հասցնել: Իսկ հիմա մի պահ ես մոռացա իմ խնդիրը. դու դարձար իմ թշնամին, և ես ցանկացա ոչնչացնել քեզ: Ահա թե ինչու ես չեմ կարող քեզ սպանել: Մի խոսքով, վաղվանից նորից սկսում ենք:

Բայց պատերազմն այդպես էլ չվերսկսվեց: Թշնամին այլևս նույնը չէր:

— Սովորեցրու ինձ: Դարձիր իմ ուսուցիչը և հնարավորություն տուր ինձ աշակերտելու քեզ: Ես էլ եմ ուզում կռվել առանց զայրույթի:

Իսկ գաղտնիքը սա է. պայքարեք՝ մի կողմ թողնելով ձեր Եսը: Եվ եթե դուք կարողանաք կռիվ տալ առանց ներքին կատաղության, ուրեմն դուք ամեն ինչ անանձնային կարող եք անել, քանի որ բախումը ամենաշատն է շոշափում մարդու Եսը: Եթե դուք դա անեք, դուք կդառնաք ամենակարող:

Բայց հիմա դուք չեք կարողանում մինչև անգամ անանձնական սիրով սիրել: