Posted in Uncategorized

Լավաշթխիկ

«Իմացումի հրճվանք» ծրագիր

Անցկացման վայրը՝ Արևմտյան դպրոցի Ագարակ

Մասնակիցներ՝ Արևմտյան  դպրոցի 2-2 դասարան
Lavash1500-56a125dc5f9b58b7d0bc79cb

Նպատակը՝ հայկական խոհանոցի ուսումնասիրություն:Սովորողներին ծանոթացնել.
  • ցորենից, ալյուրից լավաշ  ինչպես են թխում
  • ալյուրից խմոր ինչպես են պատրաստում
  • գյուղական միջավայրին

Խնդիրները`

Գործունեության նախատեսում և իրականացում:

Որևէ գործունեության նախապատրաստվելու հմտության զարգացում:

Խմբով աշխատելու կարողությունների զարգացում:

Շրջակա միջավայրի ուսումնասիրում, ճանաչում:

 

Նկարագրությունը՝

Նախ խոսում ենք խմորի բոլոր բաղադրիչների մասին՝ ալյուրի, ջրի, աղի ձևի, համի, հոտի, այն մասին, թե ալյուրն ինչից են ստանում և այլն: Այնուհետև պատրաստում ենք խմորը՝ ընթացքում հաշվելով, թե յուրաքանչյուր բաղադրիչից որքան բաժակ կամ գդալ ենք օգտագործում: Երբ խմորը հունցում ենք, թողնում ենք, որ այն հանգստանա: Հասունանալուց հետո բաժանում ենք գնդերի և անցնում գործի:

Ծրագրում՝

Սովորողներին ծանոթացնում ենք.

Մաթեմատիկա.
Սովորողների հետ հաշվում ենք, թե յուրաքանչյուր բաղադրիչից որքան բաժակ կամ գդալ են օգտագործում: Ստացված խմորից քանի՞ գունդ ենք ստանում: Վերջնական արդյունքում հաշվում ենք, թե քանի լավաշ ենք թխել:

Տեխնոլոգիա.
Ցորենի հասկերից պատրաստում ենք հետաքրքիր կոլաժներ:

Մայրենի.
Բառապաշարում ավելացնում ենք լավաշի հետ կապված նոր բառեր:
Հորինում ենք փոքրիկ հեքիաթներ լավաշի մասին:

Մասնակիցների համար անհրաժեշտ պարագներ ՝ գլխարկ, աշխատանքային գոգնոց, գրտնակ:

Խմորի համար անհրաժեշտ բաղադրիչներ՝  ալյուր, աղ, ջուր:

Լավաշ թխելու խաղերգեր

ՏԱՏԻԿ ԶԱԼՈՒՐ ԿԸ ՄԱՂԵՐ

Տատիկ զալուր կըմաղեր,
Տատիկ զալուր կըմաղեր,
Տատիկ զալուր կըմաղեր,
Վըր մազերուն կըշաղեր:

Տատիկ զալուր կըմաղեր,
Վըր հոնքերուն կըշաղեր:

Տատիկ զալուր կըմաղեր,
Վըր թշերուն կըշաղեր:

Տատիկ զալուր կըմաղեր,
Վըր դոշերուն կըշաղեր:

Տատիկ զալուր կըմաղեր,
Վըր ուսերուն կըշաղեր:

Տատիկ զալուր կըմաղեր,
Վըր թևերուն կըշաղեր:

Տատիկ զալուր կըմաղեր,
Վըր թաթերուն կըշաղեր:

Տատիկ զալուր կըմաղեր,
Վըր բըտըվնուն կըշաղեր:

Տատիկ զալուր կըմաղեր,
Վըր փեշերուն կըշաղեր:

Տատիկ զալուր կըմաղեր,
Վըր ոտքերուն կըշաղեր:

Տատիկ զալուր կըմաղեր,
Տատիկ զալուր կըմաղեր:

ԳՈՒՆԴ ԱՆԵՄ

Գունդ անեմ, գունդ անեմ, գունդ անեմ,
Տապ անեմ, ալուր ցանեմ, տապ անեմ, տապ անեմ,
Գունդ բացեմ, գունդ բացեմ, գունդ քցեմ, գունդ քցեմ,
Բատատին քցեմ, թոնրին խփեմ, հաց հանեմ, հաց հանեմ:

ՔՈՒՐԻԿ ԶԻԶԻ

Քուրիկ Զիզի, կայնի, խաղա, լե, լե, լե, աշե,
Քուրիկ Զիզի, նստի, խաղա, լե, լե, լե, աշե,
Քուրիկ Զիզի, թեշիկ մանի, լե, լե, լե, աշե,
Քուրիկ Զիզի, ալուր մաղի, լե, լե, լե, աշե,
Քուրիկ Զիզի, խմոր շաղի, լե, լե, լե, աշե,
Քուրիկ Զիզի, թոնիր վառի, լե, լե, լե, աշե,
Քուրիկ Զիզի, հացը թխի, լե, լե, լե, աշե:

Արդյունքում համտեսում ենք մեր թխած լավաշը, ուղիղ միացումներ, տեսանյութեր և ֆոտոպատումներ ենք հրապարակում բլոգում, ենթակայքում:

Գործունեություն, արդյունք

Աշնանացան

Լավաշթխիկ

Հեղինակ՝

Բարի գալուստ իմ մեդիամիջավայր...

Թողնել մեկնաբանություն

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.