Posted in Uncategorized

Առասպել հացի փշուրի մասին

1734_inchpes-e-steghcvel-hacy_M

Հայերի, ինչպես և շատ ուրիշ ժողովուրդների մոտ, սկսած անհիշելի ժամանակներից, միշտ էլ հացի պաշտամունք է եղել: Նրանք երբ պատվավոր հյուր էին դիմավորում, միշտ նրան մատուցում էին աղ ու հաց, այն բարիքները, առանց որոնց հնարավոր չէ ապրել: Հայերը հացը համարել են սեղանի զարդ, սեղանի թագավոր: Հայաստանում ամենալավ ու ամենահարգված գործն էլ հացթուխի գործն է համարվել: Շարունակել կարդալ “Առասպել հացի փշուրի մասին”

Advertisements
Posted in Uncategorized

Հայկական սովորույթներ

file_33610_2926030

  1. Հայերն ապրել են խնամքով կառուցված և հարդարված տներում, հագնվել են կոկիկ, օգտվել են առատ և ճոխ ուտեստներից:
  2.  Աշնանը մառանները լցվել են բարիքներով՝ ձավար, կորկոտ, փոխինդ, տարբեր լոբիներ, սոխ, սխտոր, կաղամբ, գետնախնձոր, շաղգամ, դդում, չորոցրած կանաչեղեն եւ բանջարեղեն (ռեհան, դաղձ, համեմ, ծիթրոն, ավելուկ, պրաս, շրեշ), չորացրած պտուղներ (թութ, չամիչ, ծիրան), ընկուզեղեն (ընկույզ, պնդուկ, ընկույզով ալանի, շարոց), ինչպես նաև յուղ, պանիր, սեր, ապուխտ, երշիկ, տհալ, աղ դրած պանիր, զանազան թթուներ, 5-6 ամսվա համար թխած լավաշ և այլն:
  3. Ըստ հայկական հավատալիքի՝ հացահատիկի առաջին արտերը եղել են Մասիսի լանջին, հացահատիկի աստվածուհի Աշորան առաջինն է նկատել դեղնահասկ ցողունները  և մարդկանց սովորեցրել հացուտել:
  4. Արևելքում լավաշի տարածմանը նպաստել է այն հանգամանքը, որ հայերի հացը հաճելի համ ուներ, դյուրամարս էր եւ կարելի էր երկար   պահել:
  5. Բոլոր տեսակի հացերը  թխել են թոնիրներում, որն առաջացել է պարզագույն կրակատեղից: Կերակուր եփելու համար սկզբում կրակն ուղղակի հողե հատակում փորված փոսի կամ էլ կավե կճուճի մեջ են բորբոքել: Վառելիք են ծառայել փայտածուխը, ճյուղերը և աթարը: Կրակի վրա  դրվել է թրծած ուռուցիկ կամ եփելու կճուճը, հետո այս միջոցը կատարելագործվել, հարմարեցվել  է նաև լավաշ թխելուն:
  6. Հաց թխելիս օգնության են հրավիրել հարևան, մեծ մասամբ ազգական կանանց` փոխադարձ օգնելու պարտավորությամբ կամ գյուղի չքավոր կանանց, որոնք դրա համար վարձատրվել են թխած հացով:
  7. Առաջին թխած հացը  տվել են չքավորներին կամ բարեկամներին: Հացը գետնին գցելը մեղք է համարվել,  հացը չէր կարելի գլխին դնել` անբերրիություն կառաջանար: Մտածել են, որ Աստծուն հաճելի չէ, որ հացը դանակով կտրվի. թանկություն կընկնի:
  8. Թոնրից հանած առաջին հացն  ուղարկվել է այն տունը, որն  հիվանդ ունի: Հացը տեսնելով` հիվանդն ուժ էր առնում ժամ առաջ ապաքինվելու համար:Հայաստանի գյուղերում պահպանվել է աշնանը 4 — 5 ամսվա համար լավաշի պաշար թխելու հինավուրց սովորույթը: Լավաշը չորացնում են, դարսում, ծածկում ու պահում: Փափկությունը վերականգնելու համար չոր լավաշի վրա  ջուր են ցանում,  թրջում, այնուհետև սփռոցով ծածկում ու թողնում  30 րոպե:
  9. Յուրաքանչյուր տան մեջ, բացի հաց թխելու թոնրից, գոյություն ուներ ճաշ եփելու համար նախատեսված օջախ:

 

 

 

 

Posted in Uncategorized

ԿԱԽԱՐԴԱԿԱՆ ԼԱՎԱՇԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ

timthumbԿախարդական լավաշի խորհորդը գալիս է դարերի խորքից, մեր պապիկների ու տատիկների խրատներից ու մեզ սովորեցնում, որ երջանկությունը աշխատանքի մեջ է:  «Կախարդական լավաշ» մուլտֆիլմը պատմում է Նաղաշ անունով մի բարի տղայի մասին, ով ապրում էր լավաշ թխող իր մայրիկի հետ:

Լավաշով է սնվում ու մեծանում նաև Նաղաշը: Բայց հայոց աշխարհում տղաները շուտ են մեծանում, մոռանում մանկական խաղերի մասին ու դառնում օգնական ծնողների համար:

Շարունակել կարդալ “ԿԱԽԱՐԴԱԿԱՆ ԼԱՎԱՇԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ”

Posted in Uncategorized

Առասպել լավաշի մասին

 

Հայկական հին զրույցը պատմում է, որ հին Հայաստանը պատերազմել է Ասորեստանի հզոր թագավորի՝ Նաբուգոդոնոսորի հետ: Այդ պատերազմները վարում էր Արամը: Նա Գեղամի թոռն էր՝ Արմավիրի տեր Հարմայի որդին, մի աշխատասեր, եռանդուն, հայրենասեր մարդ, որը գերադասում էր մեռնել հայրենիքի համար, քան տեսնել, թե ինչպես են օտար ցեղերն ու ազգերը ոտնակոխ անում իր հայրենիքը:
Այնպես պատահեց, որ այդ պատերազմներից մեկում արքա Արամը գերի ընկավ Նաբուգոդոնոսորին: Բայց դա դեռ չէր նշանակում, որ թշնամին վերջնական հաղթանակ է տարել: Ու հենց այդ պատճապով Նաբուգոդոնոսորը պայման դրեց.
— Դու տասը օր հաց չես ուտելու, իսկ տասնմեկերորդ օրը աղեղնամարտի կբռնվես ինձ հետ: Ու եթե հաղթես ինձ, ուրեմն դու ինձնից ուժեղ ես ավելի: Այդ դեպքում ես քեզ ազատություն կտամ:  Շարունակել կարդալ “Առասպել լավաշի մասին”

Posted in Uncategorized

Աշխատակարգ 15. 10. 2018-19.10.2018

img_4853

Շաբաթվա նախագծերը՝

Լավաշթխիկ

Ուսումնական ագարակ

Հոկտեմբերի 15, երկուշաբթի

1. Ընտրությամբ գործունեություն
Մարմնամարզություն
Երաժշտություն
Խեցեգործություն
Մաթեմատիկա
2. Իմացումի հրճվանք. ընթերցումներ լավաշի մասին
3. Իմացումի հրճվանք.մաթեմատիկա
Բանավոր համրանք
Երկնիշ և միանիշ թվերի գումարումն ու հանումը մինչև մոտակա կլոր թիվը
4. Մարմնակրթություն. վազք, սպորտային խաղեր
5. Օտար լեզու

Շարունակել կարդալ “Աշխատակարգ 15. 10. 2018-19.10.2018”