Posted in Uncategorized

Բարձունքի հաղթահարում. Լուսագյուղ, Թուխ Մանուկ եկեղեցի

 

img_4944

«Բարձունքի նվաճում» ուսումնական-հայրենագիտական նախագիծը միասնաբար իրականացվում է տարին երկու անգամ` սեպտեմբեր և մայիս ամիսներին։

Ուսումնա-հայրենագիտական ճամփորդության խումբը` 2-րդ դասարանի սովորողներ

Հաղթահարվող բարձունքը՝ Լուսագյուղ, Թուխ Մանուկ եկեղեցի

Նպատակը՝ Կողմնորոշում տեղանքում, հայրենիքի տեսարժան վայրերի ու բարձունքերի բացահայտում: Էկո հայրենագիտական աշխատանք:
Ճամփորդելու միջոցով ճանաչել շրջակա միջավայրը, իր գործունեությամբ նպաստել շրջակա միջավայրի պահպանմանն ու բարելավմանը: Այցելել Լուսագյուղի միջնակարգ դպրոցը, համատեղ իրականացնել «Հակաբացիլ Կոմիտաս» նախագիծը:

  • Ձևավորել ճամփորդությունը պլանավորելու կարողություններ
  • Ձևավորել ճամփորդությանը նախապատրաստվելու կարողություններ
  • Ձևավորել տեսածի մասին պատմելու, ներկայացնելու կարողություններ

Մասնակիցներ՝ Արևմտյան Դպրոց-պարտեզի 2-2  դասարան

Մեկնում՝ Դպրոց-պարտեզից,  28.09.2018թ, Ժամը 10:00-ին

Վերադարձ՝ 16:00

Երթուղին՝
Լուսագյուղ
Թուխ Մանուկ եկեղեցի

Նախագծի ընթացքը՝ մինչև բարձունքի հաղթահարումը, սովորողներին ծանոթացնում ենք ճամփորդության կանոններին, պատմում Թուխ Մանուկ եկեղեցու մասին։

Խնդիրները՝

  • տեղեկություններ ստանալ վայրի մասին (դիտել տեսանյութ),
  • կարդալ քարտեզի վրա նշված ճանապարհը, ի՞նչ վայրերով ենք անցնելու, որքա՞ն հեռավորություն են հաղթահարելու, որքա՞ն ժամանակում
  • օգտվել առաջիկա եղանակի մասին պատմող տեղեկությունից
  • ճամփորդական պայուսակում անհրաժեշտ իրերի առկայությունը.
  • խմբով ճամփորդելիս, ընկերական պատասխանատվության նշանակության կարևորությունը
  • իմանալ առաջին օգնության տարրական կանոններ
  • ուսումնասիրել միջավայրը
  • էկո աշխատանքի իրականացում.
  • լուսանկարել բնության տեսարաններ, շինություններ, մարդկանց
  • պատմել օրվա մասին՝ պահպանելով գործողությունների հաջորդականությունը

Ճափորդության մասնակցին անհրաժեշտ իրեր՝

  • Հարմար ուսապարկ, հագուստ (անպայման տաք հագուստ)
  • արևապաշտպան քսուկ, գլխարկ, ակնոց, տաք գուլպաներ,
  • Խաղեր՝ գնդակ, պարան, դոմինո, խաղաքարտեր, շախմատ, գիրք,
  • Անհատական թվային միջոցներ՝ ֆոտոխցիկ
  • Օրապահիկ (բրդուճներ)

Ճանապարհի նկարագրություն՝

Երևան- Լուսագյուղ․ Թուխ Մանուկ 28.7 կմ, 33րոպե

  1. Առաջին կանգառը Լուսագյուղ
  2. Ընդմիջում
  3. Քայլքով հաղթահարում ենք բարձունքը (ընթացքում էկո աշխատանք)
  4. Վանքի և շրջակա տարածքի ուսումնասիրություն
  5. Երաժշտական դադար- համերգ վանքի բակում. Կոմիտաս. «Հա՛յր մեր», «Կաքավիկ», «Արև, արև»
  6. Քայլքով իջնում ենք բարձունքը
  7. Այցելություն Լուսագյուղի միջնակարգ դպրոց. պարերգերի ուսուցում
  8. Ընդմիջում
  9. Վերադարձ

Արշավական-ճամբարականը
չի ուշանում
չի տրտնջում
չի հոգնում
չի խուսափում դժվարություններից
օգնում է ընկերոջը
մաքուր է պահում շրջապատը
ակտիվ է, նախաձեռնող ու կարգապահ
լուսաբանում է, պատմում, ներկայացնում
իր հետ չի բերում գազավորված ըմպելիք, չիփսեր

Լուսագյուղում եղել եմ անձամբ։
Նախապես ձեռք եմ բերել պայմանավորվածություն Լուսագյուղի միջնակարգ դպրոցի տնօրենի`  Էդվարդ Բաղդասարյանի հետ:

42524107_2190014424343303_436913446630457344_n

Նախագծի արդյունքը

Հեղինակ՝

Բարի գալուստ իմ մեդիամիջավայր...

1 thoughts on “Բարձունքի հաղթահարում. Լուսագյուղ, Թուխ Մանուկ եկեղեցի

Թողնել մեկնաբանություն

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.