Posted in Uncategorized

Աշխատանքնային նախագիծ․24․09-28․09

Սեպտեմբերի 24, երկուշաբթի

09:00-09:15  Առավոտյան ընդհանուր պարապմունք
9:20-10:05  Բանավոր մաթեմատիկա
10:10-10:55 Ուրախ մայրենի
11:05 -11:50 Կառուցողական խաղեր
11:55-12:40  «Լողափնյա աշուն» նախագիծ
12:40-12:55 Ընդմիջում
12:55-13:35  Ուրախ օտար լեզու

Սեպտեմբերի 25, երեքշաբթի

09:00-09:15  Առավոտյան ընդհանուր պարապմունք
9:20-10:05  Բանավոր մաթեմատիկա
10:10-10:55 Ուրախ օտար լեզու
11:05 -11:50 «Ես».
11:55-12:40 Մարմնակրթություն
12:40-12:55 Ընդմիջում
12:55-13:35  ՄԻջավայրի խնամք

Սեպտեմբերի 26, չորեքշաբթի

09:00-09:15  Առավոտյան ընդհանուր պարապմունք
9:20-10:05  Բանավոր մաթեմատիկա
10:10-10:55 Ուրախ մայրենի
11:05 -11:50 Երգ
11:55-12:40 «Լողափնյա աշուն» նախագիծ
12:40-12:55 Ընդմիջում
12:55-13:35  ՄԻջավայրի խնամք

Սեպտեմբերի 27, հինգշաբթի

09:00-09:15  Առավոտյան ընդհանուր պարապմունք
9:20-10:05  Բանավոր մաթեմատիկա
10:10-10:55 «Ես».
11:05 -11:50 Կառուցողական խաղեր
11:55-12:40  Նկարում ենք
12:40-12:55 Ընդմիջում
12:55-13:35  Ուրախ օտար լեզու

Սեպտեմբերի 28, ուրբաթ

09:00-09:15  Առավոտյան ընդհանուր պարապմունք
9:20-10:05 Ուրախ օտար լեզու
10:10-10:55 Ուրախ մայրենի
11:05 -11:50 Կառուցողական խաղեր
11:55-12:40 «Լողափնյա աշուն» նախագիծ
12:40-12:55 Ընդմիջում
12:55-13:35  Շախմատ

Advertisements
Posted in Uncategorized

Գյումրին Կոմիտաս է շնչում

Սեպտեմբերի 22: Օրը՝ շաբաթ:
Առաջին անգամ պետք է Գյումրիում լինեի: Շատ էի լսել այս քաղաքի մասին, բայց երբեք չէի եղել: Դեպի Գյումրի ճանապարհին առաջինը մեզ ողջունեց Ազատանը: Ի՜նչ ջերմ ընդունելություն, ի՜նչ հարազատ համայնք: Աշխարհը մի քանի րոպեով կանգ առավ, երբ Սբ. Ստեփանոս եկեղեցու պատերն սկսեցին օրհնվել կոմիտասյան երգերով, ուսուցչական երգչախմբի ձայնի ելևէջներով: Մարդ գոնե մեկ անգամ պետք է մաքրագործվի Կոմիտաս լսելով, Կոմիտաս երգելով՝ անկախ ազգությունից:
Հասանք Գյումրի. քաղաք, որը տարիների փոշին մաքրել է ճակատից և պահել իր ուրույն դիմագիծը: Ի՜նչ հպարտ քաղաք է երբեմնի Ալեքսանդրապոլը՝ իր սև ու կարմիր շենքերով, փողոցային գեղեցիկ լապտերներով, բարբառով, Շիրազով ու Իսահակյանով… Օդը տարօրինակ բույր ուներ, ուրիշ էր. Գյումրվա օդին միահյուսվել էին անձրևաբույրը և Գյումրու ջերմ բարբառը:
Օրվա ամենահամեղ պահը կանգ առավ Գյումրու Շալեում: Ի՜նչ հրաշք տեղ էր, ի՜նչ կոլորիտ էր: Մի ամբողջ Ալեքսանդրապոլ էր թաքնված այնտեղ, որը միանգամից բացում էր իր բոլոր շերտերը յուրաքանչյուր այցելու առաջ. հին լուսանկարներ, սպասք, գրքեր….
Օրն ավարտեցինք Գյումրու սրտում՝ հրապարակում: Որախ անցավ՝ ինչպես սպասվում էր: Իսկական ազգային երգ ու պարի ներկայացում էր՝ Թամզարայից մինչև Բրոյի-Բրոյի, որին միացան նաև գյումրեցիները:
Իսկ հետո արդեն անիվները պտտվում էին, և յուրաքանչյուր չխկոց պատմում էր մի նոր հիշողության մասին, որն արդեն հուշ էր:

 

Լուսանկարները՝ Ծաղիկ Գասպարյանի և Սիրանուշ Խաչատրյանի: