Posted in Uncategorized

Ընդունելություն 2020- 2021

img_3758Ողջույն, ես Ծաղիկ Գասպարյանն եմ : Արդեն 3-րդ տարին է, որ աշխատում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում: Ունեմ բարձրագույն կրթություն. ավարտել եմ Երևանի պետական համալսարանի Հայ բանասիրության ֆակուլտետը:
2020-2021 ուսումնական տարում սիրով սկսելու եմ աշխատանքս Արևմտյան դպրոց- պարտեզի 1-ին  դասարանի սովորողների հետ։
Սիրով սպասում ենք  բոլոր այն բալիկներին, ովքեր կցանկանան մեզ հետ մասնակցել բաց, ազատ, հետաքրքիր և ուրախ միջավայրում իրականացվող ուսումնական գործունեություններին։ Շարունակել կարդալ “Ընդունելություն 2020- 2021”

Posted in Ուսումնական ճամփորդություն, Ուսումնական ճամփորդություններ, Uncategorized

Մարզական ստուգատես. գեղասահք

Վայր՝ Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոց
Օր՝ Հունվար 21
Ժամ՝ 11:00-13:00
Նպատակը՝ Սովորողների մոտ գեղասահքի հմտությունների ձեռքբերում, զարգացում, մարզական ձմեռային խաղեր
Երթուղի՝ Բաբաջանյան պողոտա- Իսակովի պողոտա՝ գեղասահքի դպրոց-Բաբաջանյան պողոտա
Պատասխանատուներ՝ Ծաղիկ Գասպարյան, Աստղիկ Իսրայելյան
Գումար՝ 2000դր
Ուղեկցող մարզիկ՝ Ռոզա Գսպոյան
Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոցի 3-2 դասարան
Հագուստ՝ ուսապարկ, ձեռնոց, գլխարկ, փոխնորդ հագուստ՝ տաբատ, գուլպաներ, սրբիչ
Բուժարկղիկը՝ դպրոցի բուժսենյակից

Posted in Uncategorized

Ամանորյա սուրբծննդյան հեքիաթներ

Սիրված հեքիաթները կարդում են «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի դասվարները։

Դոնալդ Բիսեթ՝ Ցանկությունների ծառը

Կարդում են՝  Գոհար Սմբատյանը, Մարգարիտ Հովնանյանը, Քրիստինե Հովսեփյանը, Լուսինե Փաշայանը, Կարինե Մամիկոնյանը և Սաթենիկ Սիմոնյանը:

Պ․ Կոելո՝ Սրինգ նվագող աղջիկը

Կարդում են՝ Ծաղիկ Գասպարյանը, Լիլիթ Սահակյանը, Մարինե Մխիթարյանը, Վարսիկ Աթոյանը

Պ․ Կոելո՝  Երեք մայրիների հեքիաթը

Կարդում են՝ Անահիտ Մելքոնյանը, Հասմիկ Ղազարյանը, Թամարա Մարիմյանը, Մանուշակ Աբրահամյանը

 

Ջ․ Ռոդարի՝  Կոնֆետի անձրևը

Կարդում են՝  Արմինե Գոգինյանը, Ազնիվ Մանուկյանը, Մելինե Սիմոնյանը

 

Ջ․ Ռոդարի՝ Շոկոլադե ճանապարհը

Կարդում են՝ Արմինե Գյոնջյանը, Մերի Գրիգորյանը, Սիդոնյա Վիրաբյանը, Լենա Վարդանյանը, Լուսինե Պետրոսյանը, Մոնիկա Տոնոյանը, Տաթև Թամազյանը, Կարինե Խառատյանը

Posted in Հորինուկ, Uncategorized

Նիկոյի երազանքը. մի բառ ես, մի բառ դու

Լինում է, չի լինում մի եղջերու: Նրա անունը Նիկո Ազգանունյան է: Նիկոն  ապրում է սարերում:Նա ունի մեծ  ու գեղեցիկ ընտանիք; Նիկոյի հետ ապրում են մայրիկը, հայրիկը, եղբայր  Ջոնին, քույրիկ Լենբարը: Նրանք ընտանիքով սիրում են օգնել Ձմեռ պապիկին: Ամեն ձմեռ Ազգանունյանները տեղափոխվում են Ձմեռ պապիկի արհեստանոց; Նրանք շատ են սիրում Ձմեռ պապիկին և մեծ ուրախությամբ օգնում են նրան:

Նիկոն ունի մի նվիրական երազնք: Նա ցանկանում է թռչող եղջերու դառնալ: Ամանորի գիշերը Նիկոն  մտքում պահեց այդ երազանքը: Կեսգիշերին, երբ նա քնած էր, խուտուտ զգաց: Արթնացավ և տեսավ, որ ինքն արդեն թևեր ունի և կարող է թռչել:
-Հայրի՜կ, մայրի՜կ, շտապ եկեք և տեսե՛ք, որ թևեր ունեմ:

Բոլորը տեսան և զարմացան:
Նիկոն ամբողջ օրը ուրախ, զվարթ փորձարկում էր նոր թևերը:Երբ սովորեց շատ լավ թռչել, նա դարձավ Ձմեռ պապիկի հավատարիմ օգնականը: Այդ օրվանից Ձմեռ պապիկը այցելեց երեխաներին Նիկոյի հետ միասին:

Posted in Uncategorized

Ձմեռային ուսումնական ճամբարի նախագիծ

Հունվարի 8-25՝ նախագծային ուսուցման ուսումնական ճամբարներ կրթահամալիրի դպրոցներում:

Նախագծի մասնակիցներ— Արևմտյան դպրոցի երրորդ դասարանցիներ

Մարմնակրթություն

Ձմեռային խաղեր՝ դահուկավարություն, սահնակներով մրցաշարեր:

Ձմեռային արշավներ,ճամփորդություններ:

Բնագիտության և տեխնիկական ստեղծագործության նախագծեր

  • Տիեզերք նախագիծ
  • Իմ խաղալիքների հավաքածուն. ցուցադրություն դպրոցում
  • Տեխնոլոգիական գործունեություն. ստեղծում ենք ինքնաշեն խաղալիքներ
  • Բույսերի խնամք
  • Բնագիտական փորձեր
  • Այցելություն Աստղացուցարան
  • Այցելություն Փոքրիկ  Էնշտեյն գիտության թանգարան

Արդյունք՝

  1. Ամենահետաքրքիր փորձերը…
  2. Ճամփորդություն դեպի սահաաշտ
  3. Պիցցայի գործարանը. պատրաստում ենք պիցցա

 

 

Posted in Uncategorized

«Ուսումնական ձմեռ» նախագիծ

img_0997

Ժամկետը՝ դեկտեմբերի 27- ից հունվարի 7-ը

Սովորողները աշխատելու են հեռավար (առցանց)․ ամանորյա տոնական-ընտանեկան նախագծերով:

Խնդիրները՝

  • ստեղծագործական երևակայության զարգացում,
  • մեդիատեխնոլոգիական հմտությունների զարգացում ու համակարգչային ծրագրերի գործածություն,
  • բանավոր ու գրավոր խոսքի զարգացում։

Թեմաներ՝

  • ընտանեկան ավանդական սիրելի ուտեստների պատրաստում-ներկայացում, բաղադրատոմսեր,
  • Ամանորը մեր քաղաքում, գյուղում, թաղում, այլուր, ֆոտոպատումների, տեսապատումների շքերթ բլոգներում։
  • ամանորյա բացիկ-շնորհավորանքների ներկայացում հայերեն, ռուսերեն, անգլերեն(paint-ով, տեսանյութով, ձայնագրությամբ, շարժական բացիկներ և այլն)։

 

Ամփոփում՝

  1. Ձմեռային ընթերցանություն

  2. Իմ ձմեռային արձակուրդները

Posted in Uncategorized

Սովորողի հաշվետվություն

  1. Բաբայան Իվետտա
  2. Բարսեղյան Գառնիկ
  3. Գրիգորյան Գոռ
  4. Գևորգյան Մարի
  5. Եգանյան Գոհար
  6. Թադևոսյան Դալիա
  7. Կարապետյան Նարե
  8. Հակոբյան Եվա
  9. Հակոբյան Ռոբերտ
  10. Հարությունյան Ալեն
  11. Հարությունյան Դավիթ
  12. Ղազարյան Հայկ
  13. Մադոյան Մարինե
  14. Մելիքյան Արփի
  15. Մնացականյան Էսթեր
  16. Շահվերդյան Ռուբեն
  17. Սարգսյան Անահիտ
  18. Սարգսյան Տաթև
  19. Սաֆարյան Էվելինա
  20. Ստեփանյան Կատրին
  21. Կտակյան Աենտա
  22. Օհանյան Սոֆի
Posted in Uncategorized

Աշխատաժամանակ. 23.12-27.12


9։00՝ ընդհանուր պարապմունք-
  Արևմտյան դպրոց-պարտեզում

9։20-ից մատենավարություն, սովորողի աճի բութագիր

12։00-12։30՝ ընդմիջում 

12։30-14։00՝ խմբային, անհատական աշխատանք

  • «Իմացումի հրճվանք» լաբորատորիայի պարապմունք, պատասխանատու՝ Լուսինե Փաշայան

14։00՝ մանկավարժական աշխատողների ընդհանուր պարապմունք. Մարմարյա սրահ

Ծրագրում՝

  • մանկավարժական ճամբարի առաջին օրվա ամփոփում. դպրոցների ղեկավարների հաղորդումը
  • կրթահամալիրի տնօրենի հաղորդումը