Posted in 2019-2020 ուսումնական տարի

Ամփոփում

Դպրոցի ղեկավարը՝ մանկավարժական աշխատողի գործունեության գնահատում, այդ թվում՝

Posted in 2019-2020 ուսումնական տարի, Uncategorized

Աղայան + Ռոդարի

Ընթերցողական- ստեղծագործական նախագիծ. կարդում, խաղում ենք Ղ. Աղայան, Ջ. Ռոդարի

Տևողությունը՝  ապրիլի 12 — 30

Նպատակը՝ Բանավոր և գրավոր խոսքի, վերլուծական-քննադատական մտքի, ստեղծագործական երևակայության զարգացում Ղ. Աղայանի, Ջ. Ռոդարիի ստեղծագործությունների միջոցով.

 

Խնդիրները՝

Բանավոր և գրավոր խոսքի զարգացում

Ստեղծագործական երևակայության զարգացում

Կարդալու, պատմելու  որակական հատկանիշների զարգացում

Մեդիատեխնոլոգիական կարողությունների զարգացում

Տեխնոլոգիական կարողությունների զարգացում

 

Գործունեությունը՝

Սովորողները կկարդան Ղ. Աղայանի, Ջ. Ռոդարիի հեքիաթները, տարբեր եղանակներով կներկայացնեն  կարդացածը:

Ղազարոս Աղայան

  • Ատամը փոխած
  • Ամիսներ և չորս եղանակ
  • Հիշողություն
  • Ծառերի գանգատը
  • Մեղուն ու հավը
  • Երջանիկ խրճիթը

Ղազարոս Աղայանի մանկական ստեղծագործություններ

 

Ջաննի Ռոդարի՝ «Հեքիաթներ հեռախոսոսվ» ընտրանի

Ջաննի Ռոդարիի ստեղծագործություններ

 

1. Սովորողները կկատարեն հետևյալ աշխատանքները՝

  1. Հեղինակային նկարազարդումներով էլեկտրոնային գիրք
  2. Աուդիոգիրք
  3. Ռադիոթատրոն
  4. Ընտանեկան թատրոն
  5. Ընտանեկան ընթերցում

3. Հեքիաթը կձևափոխեն ռոդարիական հնարքներով

  1. Նոր վերնագիր
  2. Նոր ավարտ
  3. Նոր հերոսներ
  4. Հեքիաթների խառնաշփոթ

Ջաննի Ռոդարի Ստեղծագործական երևակայության քերականություն

Աշխատանքների ամփոփումը՝ բլոգում.

1.Ֆոտոշարքեր (լուսանկարներ,նկարներ)

2.Ռադիլուրեր

3.Տեսանյութեր

Posted in 2019-2020 ուսումնական տարի, Uncategorized

«Զատիկ» նախագիծ

Նախագծի ընթացքը

Գործունեությունն ըստ ոլորտների

Լեզվագործունեություն՝ բանավոր և գրավոր խոսքի զարգացում, ստեղծագործական երևակայության զարգացում, հաղորդակցական կարողությունների զարգացում

  • Զատկի տոնի մաին տեղեկություններ ենք փնտրում և տեղադրում բլոգում
  • Ռադիոթողարկումների շարք
  • Զատկական ասիկների, հանելուկների, խաղիկների, պատմությունների հորինում

Տեխնոլոգիական գործունեություն

  • Զատկական շարժական բացիկների պատրաստում
  • Զատկական ձվիկների պատրաստում և ձևավարում

Մաթեմատիկական գործունեություն

  • Զատկական խնդիրների ստեղծում

Երաժշտական գործունեություն

  • Զատկական երգերի, պարերգերի ուսուցում

Զատկական երգերի փաթեթ

Զատկական ասիկներ՝

Կարմիր արև քեզ, ախպեր,
Աստծու բարև քեզ, ախպեր:

Կարմիր եզին օղն ու կոճակ,
Կարմիր հավկիթս դուրս բերեք,
Ճերմակ հավկիթս ներս տարեք:

Զատկեզատի~կ է, նավակատի~կ է, չամչեհատի~կ է:

Կարմիր ձու տուր, կարմիր օր տամ:

_ Մարիամ խաթուն, Մարիամ խաթուն,
Իջի  մեր տուն, իջի  մեր տուն,
Ես քեզ կտամ նուշի կթուն:

Զատիկ, զատիկ, նավակատիկ, արի նստի մեր տան մոտիկ:

Տի~զ- տի~զ, Ակլատիզ,
Մազդ բիզ-բիզ, Ակլատիզ,
Պասը գնաց, Զատիկն եկավ,
Այծն էլ խոտը կերել է:

Ակլատիզը փետելով զատիկը շուտ չես բերի:

Էլ պաս չկա, բան չկա, ի~նչ պիտի անես հիմա, ա՛յ թոռոմած կծու սոխ, քեզնից  վախեցող չկա:

Ծերացել ես, ծե~ր_ծե~ր, մնացել ես դու անտեր,
Փետուր չունես, պոչ ունես, պոչդ առ ու հեռացիր:

Դռան առաջ հերկեցինք,
Զատկի ձվեր ներկեցինք,
Դրկցին ողջույն տվեցինք:
Լուսնյակն անուշ, հովն անուշ,
Հում կաթի պաղ սերն անուշ:

Մարիա՛մ խաթուն, Մարիա՛մ խաթուն,
Իջի մեր տուն, իջի մեր տուն,
Ես քեզ կտամ նուշի կթոն /միջուկ/:

Զատկեզատի~կ է, նավակատի~կ է, չամչեհատի~կ է:
Ունեցողի համար ամեն օր Զատիկ է:
Զատիկն առանց ձվի չի լինի:
Հավը կուտե հատիկ-հատիկ, ծով ձմեռեն կելնի Զատիկ:
Ակլատիզը փետելով զատիկը շուտ չես բերի:

Քրիստոս հարեաւ ի մեռելոց:
Օրհնեալ է հարութիւնն Քրիստոսի:

Posted in 2019-2020 ուսումնական տարի, Uncategorized

Ձոն. մայրիկատոն

Նախագիծը  իրականացնում ենք մարտի 1-ից մինչև ապրիլի 10-ը

Նախագծից ակնկալվող արդյունք՝ հարցազրույց իրականացնել մայրիկի հետ

  • սիրելի մուլտֆիլմ, ֆիլմ
  • սիրելի երգ
  • սիրելի խաղ /բակային, սեղանի/
  • մանկության ընկեր կամ ընկերուհի, որի հետ մեծացել և մինչ օրս ընկերություն է անում
  • հաճախած դպրոցը. ինչպիսի՞ն է այն եղել
  • ի՞նչ խմբակի է այցելել
  • ի՞նչ մասնագիտություն ունի
  • ի՞նչ երազանք է ունեցել և արդյոք կատարվել է

Նախագծի ընթացքը — Տեղեկությունները հավաքել ռադիոնյութի, տեսաֆիլմի տեսքով:

Տեխնոլոգիայի դասաժամերին կախազարդեր պատրաստել մայրիկների  համար: