Posted in Ուսումնական ճամփորդություն, Ուսումնական ճամփորդություններ, Uncategorized

Պատմում եմ․․․ Դեպի Մալյան թատրոն

Դեկտեմբերի տասներկուսին մենք այցելեցինք Մալյան թատրոն։ Դիտեցինք <<Էլֆերի կախարդական դպրոցը>> ներկայացումը։ Իրենց տպավորությունների մասին են պատմում երրորդ դասարանի սովորողները։

  1. Բաբայան Իվետտա
  2. Գրիգորյան Գոռ
  3. Գևորգյան Մարի
  4. Հարությունյան Ալեն
  5. Հարությունյան Դավիթ
  6. Մադոյան Մարինե
  7. Մելիքյան Արփի
  8. Շահվերդյան Ռուբեն
  9. Սարգսյան Տաթև
  10. Սաֆարյան Էվելինա
  11. Ստեփանյան Կատրին
  12. Կտակյան Աենտա
Posted in Ուսումնական ճամփորդություն, Uncategorized

Ճամփորդություն դեպի Ջրվեժ անտառապարկ

Օրը՝ նոյեմբերի 15, ժամը՝10:00

Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոցի երրորդ դասարանցիներ


Նպատակը՝

  • աշնան դիտում
  • «Ուսումնական աշուն» նախագծի ամփոփում,
  • քայլք,
  • ճամփորդությամբ ուսուցում,
  • շրջակա միջավայրի ճանաչում, պահպանում,
  • աշնան գույների դիտարկում և նկարում

Խնդիրները՝

  • ճամփորդական կանոնների պահպանում ու կիրառում,
  • քարտեզից օգտվելու հմտությունների զարգացում,
  • շրջակա տարածք. մաքրում,
  • բնագիտական-ճանաչողական տեղեկությունների (ճանաչել ու տարբերել ծառ, թուփ, սաղարթ, տեսակներ) ընդլայնում,
  • թվային գործիքներից օգտվելու հմտությունների կիրառում,
  • բանավոր խոսքի զարգացում,
  • դիտարկելու, համեմատություններ անելու հմտությունների զարգացում

Ճամփորդության նկարագրություն

Նախապատրաստականփուլ. Սովորողների հետ անդրադառնում ենք ճամփորդական կանոններին, խմբերով կազմում են ճամփորդական կանոններ, այնուհետև ուսումնասիրում ենք քարտեզը, գտնում ենք «Ջրվեժ» անտառապարկը: Դրանից հետո զրուցում ենք անտառի, ծառերի մասին զրուցում, թվարկում ենք ծառերի անվանումները, նշում ենք իրենց ծանոթ ծառերի անունները: Համացանցից ծառի կամ թփի մասին տեղեկույթ են դուրս գրում և տեղադրում բլոգում: Յուրաքաչյուը նկարում է իր աշնանային ծառը:

Ճամփորդության ընթացքը.

Սովորողները հետևում են, թե որքան ժամանակում Երևանից հասանք «Ջրվեժ» անտառապուրակ, դիտարկում են եղանակային տարբերություններն ու նմանությունները:

Քայլարշավ«Ջրվեժ»անտառապուրակում. Սովորողների հետ քայլում ենք անտառապուրակում, ուսումնասիրում ծառերը, թփերը։ Իրականացնելու ենք լուսանկարչական, նկարչական պլեներ, անհրաժեշտության դեպքում մաքրելու ենք շրջակա տարածքը, ձայնագրելու ենք ռադիո աշնան մասին:

Աշնանայինընթերցումներանտառում. Միասին ընթերցում ենք Համո Սահյան «Աշուն», Կոմիտաս « Աշնան օրեր»Հ. Թումանյանի «Տերևաթափ», «Աշուն» բանաստեղծությունները:

Ամփոփում. Սովորողներն իրենց բլոգներում տեղադրում են ճամփորդության մասին պատումները:

1. Նախապատրաստվում ենք ճամփորդությանը. քարտեզ

 

 

Posted in Ուսումնական ճամփորդություն, Uncategorized

Բարձունքը հաղթահարված է. Արզականի Սուրբ Նեղուց վանք

img_2653

Արևմուտքի երրորդ դասարանի սեբաստացիներն այսօր յուրօրինակ ուրախ էին: Ինչու՞… Որովհետև այսօր պետք է նվաճեին ևս մեկ բարձունք: Այս անգամ ճամփորդելու համար ընտրել էինք հրաշագեղ Արզականը: Առավոտյան ընդհանուր պարապմունքից հետո շարժվեցինք: Ամբողջ ճանապարհն անցավ ուրախ՝ լի կոմիտասյան երգերով ու բանաստեղծություններով: Շարունակել կարդալ “Բարձունքը հաղթահարված է. Արզականի Սուրբ Նեղուց վանք”