Posted in Նախագծեր

5 — 6 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻ ԿՐԹԱԿԱՆ ՇՔԵՐԹ

Մասնակիցներ՝ 6 տարեկաննների խմբեր, դասավանդողներ, ծնողներ․․․․

Վայր՝ Արևմտյան դպրոց

Օրը՝ սեպտեմբերի 4

Ժամը՝ 10:30

Շարունակել կարդալ “5 — 6 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻ ԿՐԹԱԿԱՆ ՇՔԵՐԹ”

Posted in Նախագծեր, Ուսումնական ծրագրեր, Առցանց ուսուցում

«Ելք» ստուգատես.

Ժամանակահատվածը՝ մայիսի 20 -հունիսի 5

Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոցի երրորդ դասարանցիներ

Նպատակը՝ սովորողների բլոգներում ներկայացնել, թե  ինչ հմտություններով և կարողություններով են ավարտում ուսումնական տարին:

Խնդիրներ՝

  • մեդիահմտությունների ներկայացում
  • ընթերցելու կարողությունների ներկայացում
  • մաթեմատիկական կարողությունների ցուցադրում
  • տեխնոլոգիական հմտությունների ցուցադրում
  • մարզական կարողությունների ցուցադրում
  • բնագիտական գիտելիքների ցուցադրում
  • օտար լեզուներով՝ ռուսերենով և անգլերենով շփվելու կարողությունների ցուցադրում

Արդյունքը՝

Մեդիահմտություններ

Երրորդ դասարանից սկսած բոլոր սեբաստացի սովորողներն ունենում են իրենց անհատական բլոգները: Ուսուցչի հետ միասին երեխաները բացում են իրենց բլոգները և աստիճանաբար սովորում են օգտվել դրանից: Բլոգավարության հիմնական մասը երեխաները սովորում են հենց երրորդ դասարանում, այնուհետև տարեցտարի կատարելագործում են իրենց հմտությունները:

Սովորողներն արդեն ինքնուրույն կարողանում են  նյութ տեղադրել իրենց բլոգներում, խմբագրել դրանք և այնլ:

  • Բլոգավարության հմտությունների զարգացմանն ուղղված ուսումնական տեսանյութեր՝
  1. Ինչպե՞ս խմբագրել բլոգում հրապարակված նյութը

  2. Սովորում ենք կիրառել «Շարունակել կարդալ…» գործիքը

  3. Սովորում ենք բլոգում տեսանյութ տեղադրել

  4. Սովորում ենք բլոգում նյութը դարձնել գլխավոր

  5. Սովորում ենք բլոգում բառի վրա ակտիվ հղում դնել

  • Սովորողները լրացրել են իմ կազմած հարցաթերթիկը, որի շնորհիվ և՛ ուսուցիչը, և՛ սովորողը, և ծնողը տեսնում են, թե սովորողը որքանով է տիրապետում բլոգավարության հմտություններին: 
    Ստորև ներկայացնում եմ այդ ուսումնասիրության արդյունքները՝
  1. Ունե՞ս քո անձնական բլոգը:  Այո 100%     Ոչ 0%
  2. Կարողանու՞մ ես նյութ տեղադրել քո բլոգում:  Այո 100%   Ոչ 0%
  3. Կարողանու՞մ ես Youtube-ից տեսանյութ տեղադրել բլոգում:   Այո 66,7%      Ոչ 33,3%
  4. Կարողանու՞մ ես քո տեղադրած տեքստում տառերի գույները փոխել:   Այո 60%    Ոչ 40%
  5. Կարողանու՞մ ես տառերի չափերը փոփոխել:   Այո 66,7%     Ոչ 33,3%
  6. Կարողանու՞մ ես օգտագործել «Շարունակել կարդալ» գործիքը:   Այո 46,7%    Ոչ53,3%
  7. Կարողանու՞մ ես նյութը հրապարակելիս նշել բաժինը:   Այո 86,7%     Ոչ 13,3%
  8. Կարողանու՞մ ես օգտվել օրացույցից:   Այո 80%    Ոչ 20%
  9. Կարողանու՞մ ես այցելել բոլոր ուսուցիչներիդ բլոգները:   Այո 100%      Ոչ 0%
  10. Կարողանու՞մ ես հյուր գնալ ընկերներիդ բլոգներ, տեսնել, թե ինչ նյութեր ունեն նրանք:   Այո 80 %    Ոչ 20 %
  11. Կարողանու՞մ ես բլոգում բառի վրա ակտիվ հղում դնել:   Այո 40%    Ոչ  60%
  12. Գիտե՞ս, թե ինչպես են բլոգում նյութը ամրացնում առաջին էջին՝ որպես գլխավոր նյութ:   Այո    6,7 %  Ոչ 93,3%

«Ես կարողանում եմ» նախագծի ամփոփում

Posted in Նախագծեր

«Խնկոյանական օրեր» նախագիծ

img_6445

Տևողությունը՝ հոկտեմբեր ամիս

Մասնակիցներ— 3-րդ դասարանի սովորողներ

Խնդիրները`

  • Խնկոյանական ընթերցարանների, ֆիլմերի, հեքիաթների ժողովածուների ստեղծում
  • Ծանոթանալ Խնկոյանի ստեղծագործություններին
  • Բառապաշարի հարստացում
  • Գրական ճաշակի ձևավորում ու զարգացում
  • Ստեղծագործական երևակայության, բանավոր խոսքի, տեխնոլոգիական, մեդիատեխնոլոգիական, բնագիտական, երաժշտական հմտությունների զարգացում
  • Խմբային /դասարանական/ մեդիանյութերի, մեդիափաթեթների ստեղծում, առցանց քննարկումների կազմակերպում

Շարունակել կարդալ “«Խնկոյանական օրեր» նախագիծ”

Posted in Նախագծեր

Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոնը

Հոկտեմբերի  8- նոյեմբերի 9՝ նախագծային ուսուցում

Նպատակը՝ Նախապատրաստվել կրթահամալիրի տոնին

Գործունեություն, ընթացք, ամփոփում.

  • Սովորողները կկատարեն հետևյալ աշխատանքները՝
  • Պատումներ  «Իմ դպրոցը»,  «Սեբաստացի ուսուցիչներ»,  «Թե ինչպես դարձա Սեբաստացի»   վերնագրերով,
  • Հարցազրույցներ ընտանիքի անդամների հետ «Ինչո՞ւ ինձ համար ընտրեցիք այս դպրոցը» թեմայի շուրջ
  • Կրթահամալիրի իմ սիրելի վայրը
  • Նկարներ, ֆոտոներ, պատումներ, տեսանյութեր,ռադիոլուր՝ Կրթահամալիրի ամենասիրելի վայրը
  • Հրավիրատոմսերի պատրաստում, հրավերների ուղարկում հարազատներին, ծանոթներին
  • Հուշանվերների պատրաստում կրթահամալիրի հյուրերի համար
  • Կրթահամալիրի հիմնը.
  • Իսկական Սեբաստացուն բնորոշ հատկանիշները

Ամփոփում՝