Posted in Ընթերցանության նյութ, Uncategorized

Հեքիաթ փշատերև ծառի մասին

Անտառի մի  խորհդավոր բացատում ապրում էր մի փշատերև ծառ: Անտառի ծառերից ոչ մեկը նրա հետ ընկերություն չէին անում: Գարնանը բոլոր ծառերը բողբոջում էին, տերևակալում, զարդարվում ծաղկաթերթերով, մեկը մյուսին զարմացնում իրենց ծաղիկների բուրմունքով, իսկ փոքրիկ փշատերևը զարմացած նայում էր, թե ինչպես էին բոլոր ծառերը պես-պես զգեստներ հագնում, սոսափում ու պարծենում իրենց գեղեցկությամբ…

Բայց երբ եկավ աշունը, նրանց տերևները թափվեցին, իսկ առաջին ձյան հետ նրանք մերկացան ու տխուր լռեցին: Միայն փոքրիկ փշատերևն էր, որ կանաչ ու դալար կանգնած էր մնացել…

Շուտով Նոր տարի էր… Անտառի բնակիչները պատրաստվում էին Նոր տարվան…Նրանք ուզում էին շատ գեղեցիկ դիմավորել Ձմեռ պապիկին և որոշում են զարդարել փշատերևին։ Ամեն մեկը տարբեր բաներ է բերում. սկյուռիկը բերում է ընկույզ և կաղին, ոզնին՝ չորացրած սնկեր, իսկ նապաստակը իր մայրիկից խնդրում է փոքրիկ գազարներ։

Շատ շուտով տոնածառը շքեղ տեսք է ստանում, գազանիկներն ուրախանում են, իսկ փշատերևը հուզված նայում է շուրջը։  Նա երջանիկ էր, սակայն զգում էր, որ բոլոր ծառերը տխուր են։

Գիշերը, երբ բոլոր գազանիկները պառկում են քնելու, նա բվին խնդրում է, որ իր խաղալիքների կեսը տանի և կախի մյուս ծառերի ճյուղերից։ Հաջորդ օրը երբ, Ձմեռ պապը գալիս է անտառ, տեսնում է, որ  բոլոր ծառերը գեղեցիկ զարդարված են։ Նա զարմացած հարցնում է. «Իսկ ո՞վ է զարդարել անտառի մյուս ծառերը»: Փշատերևը համեստորեն լռում էր: Այդ ժամանակ բուն որոշեց ամեն ինչ պատմել Ձմեռ պապիկին: Ձմեռ պապը շոյեց փշատերևի դալար փշիկները և ուրախացած բացականչեց. «Այսօրվանից քեզ կկոչենք տոնածառ: Դու բոլորին տոն ես պարգևել: Դու աշխարհի ամենաբարի ծառն ես»:

Հնչեցին Նոր տարվա զանգերը, երկնքում վառվեցին ամանորյա աստղիկները, փաթիլ-փաթիլ ձյուն եկավ, և անտառի բոլոր բնակինչներն ու ծառերը Ձմեռ պապի հետ դիմավորեցին Նոր տարին: Նրանք հասկացան, որ անտառում բոլորն էլ կարևոր են, որ պետք է սիրով ապրեն անտառում, որ ոչ մեկն անտառում չպետք է «քիթը վեր ցցի»…

Հարցեր և առաջադրանքներ

 

  1. Կապույտով ներկված բառերը դո՛ւրս բեր տեքստից և օնլայն բառարանի օգնությամբ գրի՛ր դրանց բացատրությունը:

  2. Ինչո՞ւ էր գարնանը զարմանում փշատերևը:

  3. Բնութագրի՛ր փշատերևին:

  4. Ե՞րբ տխրեցին մյուս ծառերը: Ինչո՞ւ նրանք տխրեցին:

  5. Ի՞նչ է խնդրում փշատերևը բվին:

  6. Երբ Ձմեռ պապն իմացավ փշատերևի գեղեցիկ արարքի մասին, ի՞նչ ասաց: Նշի՛ր Ձմեռ պապի խոսքը:

Posted in Ընթերցանության նյութ, Uncategorized

Ընթերցարան. 3-րդ դասարան

3-րդ դասարանում առաջարկվող ընթերցանության նյութեր, առաջադրանքներ

Ամենից լավ տունը_Հովհաննես Թումանյան Շարունակել կարդալ “Ընթերցարան. 3-րդ դասարան”

Posted in Ընթերցանության նյութ, Uncategorized

Ընթերցարան. 2-րդ դասարան

2-րդ դասարանում առաջարկվող ընթերցանություն նյութ, առաջադրանքներ

Անճոռնի ճուտիկը_Հանս Քրիստիան Անդերսեն

Մուկը մկան խնամի կլինի

Հնարագետ նապաստակը_Ստեփան Լիսիցյան

Ես_Աթաբեկ Խնկոյան

Կռիվը գլուխ չեկավ Ավետիք Իսահակյան

Ամենաուժեղը Ղազարոս Աղայան

Բարակ թելը_Լև Տոլստոյ

Արևի հրամանը_Ղազարոս Աղայան

Արևի ճառագայթները_Ղազարոս Աղայան

Իրիկուն_Հովհաննես Թումանյան

Ծիտիկի օրորը_հովհաննես Թումանյան

Ամպի երեխաները_փոխաադրություն

Անձրևը_Դոնալդ Բիսեթ

Ագռավն ու խեցգետինը Աթաբեկ Խնկոյան

Ճպուռն ու մրջյունը_Աթաբեկ Խնկոյան

Աշուն_Հովհաննես Թումանյան

Տերևաթափ_Հովհաննես Թումանյան

Անտերև ծառ_Աթաբեկ Խնկոյան

Փոքրիկ տերևի ճամփորդությունը

Կարապը_Լև Տոլստոյ

Մոռացված ծննդյան օրը_Դոնալդ Բիսեթ

Ցանկությունների ծառը

Ձմեռ_Աթաբեկ Խնկոյան

Ձյունը գեղամ Սարյան

Մի բաց նամակ ամենքին_Հովհաննես Թումանյան

Ծաղիկները_Հովհաննես Թումանյան

Վինի – Թուխը

Մանչուկն ու Կառլսոնը

Էմիլի արկածները_1._Աստրիդ Լինդգրեն

Էմիլի արկածները_2. Աստրիդ Լինդգրեն

Չարի վերջը_Հովհաննես Թումանյան

Կացին ախպերը Հովհաննես Թումանյան

Անբան Հուռին  Հովհաննես Թումանյան

Կիկոսի մահը  Հովհաննես Թումանյան

Սուտլիկ որսկանը

Բարակ թելը_Լև Տոլստոյ

Գնդիկ – Բոքոնիկը

Պույ-պույ մկնիկը Դերենիկ Դեմիրճյան

Մարտ Հովհաննես Թումանյան

Ձնծաղիկ_ Հակոբ Աղաբաբ

Տաղ ձնծաղկի Վահագն Դավթյան

Մանուշակը_Ղազարոս Աղայան

Գարուն_Աթաբեկ Խնկոյան

Ուլունք, Հովհաննես Թումանյան

Ատամը փոխած_Ղազարոս Աղայան

Կանաչ ախպեր_Հովհաննես Թումանյան

Արագիլ

Ատամը փոխած_Ղազարոս Աղայան

Հինգի արկածները_Ջաննի Ռոդարի

Գրքից փախած մկնիկը Ջաննի Ռոդարի

Թարս հարցեր_Ջաննի Ռոդարի 

Երկիր, որտեղ ամեն ինչ սկսվում է Չ-ով_Ջաննի Ռոդարի 

Փիլիսոփա բլոճը և մյուսները, Դ․ Բիսեթ

Շոկոլադե ճանապարհը_Ջաննի Ռոդարի

Ոչ մի բանից մարդուկը_Ջաննի Ռոդարի

Ալիսա-Գլորիկը_Ջաննի Ռոդարի

Մթից վախեցող ավտոբուսը_Դոնալդ Բիսեթ

Պահմտոցի_Դոնալդ Բիսեթ

Գետակը_Հովհաննես Թումանյան

Առուն Համո Սահյան

Ուսումնարանը ըստ Շիրվանզադեի

 

Նյութերի ցանկն՝ ըստ նախագծերի՝ ծրագիր_ընթերցանություն_2