Posted in Գրադարան, Գրականության շուրջ, Ընթերցանության նյութ

Լսում ենք հեքիաթը և պատասխանում հարցերին. Ղազարոս Աղայան «Մեղուն և Աղավնին»

  1. Ի՞նչ փորձանքի մեջ էր ընկել մեղուն:
  2. Ի՞նչն օգնության հասավ մեղվին: Ինչպե՞ս նրան օգնեց:
  3. Ինչպե՞ս մեղուն իր երախտագիտությունը (շնորհակալությունը) հայտնեց աղավնուն:
  4. Քո կարծիքով ինչի՞ մասին էր հեքիաթը:

 

Posted in Գրադարան, Գրականության շուրջ, Ընթերցանության նյութ, Uncategorized

«Մեղուն և հավը» Ղազարոս Աղայան

   Հավը Մեղվի վրա ծիծաղելով ասաց մեկ անգամ.

   — Ինչ անշնորհք ՝ ճանճ ես դու, ամբողջ օրը ծաղկից ծաղիկ ես թռչկոտում և ոչ մի բանի պետք չես գալիս:

   — Իսկ դու, հավիկ — մարիկ, ինչ ես շինում,- հարցրեց մեղուն:

   — Մի՞թե չգիտես, թե ինչ եմ շինում, ես քեզ նման պարապ — սարապ չեմ տզտզում: Ես օրը մեկ ձու եմ ածում, մեկ ձու, գիտե՞ս մեկ ձուն քանի՜ս է:

   — Գիտեմ, գիտեմ, հասկացա: Բայց ես մինչև հիմա կարծել եմ, թե դու օրը հարյուր ձու ես ածում:

   — Ինչպե՞ս կարելի է օրը հարյուր ձու ածել, անխելք մեղու:

   — Ապա եթե քո ածածը ընդամենը մի ձու է, էլ ինչու՞ ես հարյուր անգամ կչկչում, թե հայ, հարայ, լսեցեք, որ ձու եմ ածել: Իմ կարծիքով ՝ այսքան կչկչալուն մի ձուն շատ քիչ է: Այնպես չէ՞, իմաստուն հավիկ — մարիկ:

   — Բայց դու ի՞նչ ես շինում, որ իմ մի ձուն էլ քիչ ես համարում:

   — Ես ինչ որ շինում եմ, քեզ պես կչկչալով չեմ հայտնում ուրիշներին: Ես գլուխս քաշ գցած, մեղր եմ շինում: Գիտե՞ս ինչ է մեղրը: Դա հավի կերակուր չէ, քո խելքի բանը չէ, հավիկ — մարիկ:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ բարիքներ են մեզ տալիս հավը և մեղուն: Քո կարծիքով նրանցից ո՞վ է ավելի կարևոր գործ անում:
  2. Գիտե՞ս ինչ է մեղրը և ինչպե՞ս է մեղուն պատրաստում այն:
  3. Տեքստից դու՛րս գրիր գործողություն ցույց տվող բոլոր բառերը (բայ):
  4. Բացատրի՛ր հետևյալ արտահայտությունները.

    Քո խելքի բանը չէ-
    պարապ-սարապ-

Posted in Ջաննի Ռոդարի, Գրադարան, Գրականության շուրջ

Ընթերցարան

Posted in Գրադարան, Գրականության շուրջ, Ընթերցանության նյութ

Վիլյամ Սարոյան․ Գրադարանում (մաս երրորդ)

(մաս երրորդ)

Ծեր գրադարանավարուհին մի պահ նայեց երկու ընկերներին։ Հանրային գրադարանում, երկար տարիների իր աշխատանքի ընթացքում սա բոլորովին անսովոր մի դեպք էր։

— Լավ,— ասաց նա վերջապես,— գուցեև լավ է, որ դուք չեք կարող կարդալ։ Ես կարող եմ կարդալ։ Վերջին վաթսուն տարիներին շատ գրքեր եմ կարդացել և չեմ կարող ասել, թե ինչ֊-որ բան կփոխվեր, եթե կարդացած չլինեի։ Դե, այժմ գնացեք և ձեր ուզածի չափ դիտեցեք գրքերը։ Շարունակել կարդալ “Վիլյամ Սարոյան․ Գրադարանում (մաս երրորդ)”

Posted in Գրադարան, Գրականության շուրջ, Ընթերցանության նյութ

Վիլյամ Սարոյան․ Գրադարանում

(մաս երկրորդ)

Ի վերջո միսիս Գալահերը՝ ծեր գրադարանավարուհին, նկատեց երկու երեխաներին և մոտեցավ նրանց։ Նա խոսեց առանց շշնջալու, խոսեց բարձրաձայն, կարծես բոլորովին էլ հանրային գրադարանում չգտնվեր։ Այդ մեծապես զարմացրեց Լայոնելին և ստիպեց, որ ընթերցողներից մի քանիսը գլուխները բարձրացնեն գրքերից։ Շարունակել կարդալ “Վիլյամ Սարոյան․ Գրադարանում”

Posted in Ջաննի Ռոդարի, Գրադարան, Գրականության շուրջ, Ընթերցանության նյութ, Uncategorized

Աչքերի գանգատը. Ջանի Ռոդարի

44384000

Գիտե՞ք, որ աչքերն էլ են  գանգատվում: Չե՞ք հավատում: Մի անգամ  իմ բախտը բերեց, ես կարողացա լսել, թե ինչպես են նրանք բողոքում:
_ Ոչ ոք չգիտի,-տրտնջում էին նրանք,-թե ի՜նչ մեղք ենք մենք, խեղճ ենք մենք: Արդեն մի քանի դար է՝ մեր կյանքն  անտանելի է: Մենք միշտ տեսնում էինք, որ Արեգակը  պտտվում է  Երկրի շուրջը: Բայց  հայտնվեցին  Կոպերնիկոսն ու Գալիլեյը և ապացուցեցին, որ ես սխալվում եմ, ամեն ինչ հակառակն է՝ Երկի՛րն է պտտվում Արեգակի շուրջը:

Շարունակել կարդալ “Աչքերի գանգատը. Ջանի Ռոդարի”

Posted in Գրադարան, Գրականության շուրջ, Ընթերցանության նյութ, Uncategorized

 Կենդանիների վեճը. Ղազարոս Աղայան

download

Եզը, կովը և շունը վիճում էին միմյանց հետ և ամեն մեկը պնդում էր. «Մեր տերն ամենից շատ ինձ է սիրում»:

Շարունակել կարդալ ” Կենդանիների վեճը. Ղազարոս Աղայան”