Posted in Նախագծեր

5 — 6 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻ ԿՐԹԱԿԱՆ ՇՔԵՐԹ

Մասնակիցներ՝ 6 տարեկաննների խմբեր, դասավանդողներ, ծնողներ․․․․

Վայր՝ Արևմտյան դպրոց

Օրը՝ սեպտեմբերի 4

Ժամը՝ 10:30

Ծրագրում՝

Արևմտյան դպրոցի վեցամյա սեբաստացիները կրթական շքերթը յուրահատուկ կդարձնեն ծառատունկով: Վեցամյա հրաշամանուկների ձեռքերով կիրականացնենք «Կանաչ պատ» նախագիծը: Մեզ կմիանան նաև սեբաստացի ծնողները:

1․ Ա․ Խնկոյան- Ծիտն ու բազեն

Ծիտը ծառին ծլվըլում է.
— Ծի՜վ, ծի՜վ, ծի՜վ.
Բազեն գլխին պտըտվում է.
— Վու՜յ, վու՜յ, վու՜յ…
Ծիտը լռեց, ծիտը վախեց.
— Վա՜յ, վա՜յ, վա՜յ…
Բազե, թը՜ռռ, բազե թը՜ռռ.
— Հա՜յ, հա՜յ, հա՜յ…
Բազեն թռավ,
Բազեն փախավ,
Ի՜նչ լավ էղավ.
— Հե՛, հե՛, հե՛…
Ծիտի՛կ միտիկ, պի՛ծիկ միծիկ,
Պըտպըտուրի՛կ, չալպըտուրիկ,
Դու լա՛վ պրծար չար բազեի
Սուր ճանկերից, հա՜,  հա՜, հա՜…

2․ Հոպ թռի

Հո՛պ,  թռի, հո՛պ, հո՛պ, թռի,
Հայկո ջան,
Շուտ թռի, շախով թռի,
Վարսո ջան:

Խնձոր ես ծառի վրա,
Հայկո ջան,
Ծաղիկ ես սարի վրա,
Վարսո ջան.

Հո՛պ,  թռի, հո՛պ, հո՛պ, թռի, Հայկո ջան,
Շուտ թռի, շախով թռի, Վարսո ջան:

Անուշ տաղ ասող կաքավ,
Հայկո ջան,
Կանգնել ես քարի վրա,
Վարսո ջան.

Հո՛պ,  թռի, հո՛պ, հո՛պ, թռի, Հայկո ջան,
Շուտ թռի, շախով թռի, Վարսո ջան:

Ախպեր ունեմ՝ գառնարած,
Հայկո ջան,
Պարի միջին շվարած,
Վարսո ջան,

Հո՛պ,  թռի, հո՛պ, հո՛պ, թռի, Հայկո ջան,
Շուտ թռի, շախով թռի, Վարսո ջան:

4․ Կոտ ու կես

  1. Կոտ ու կես կորեկ ունեմ ցանելու համար,
    Ճընճղուկներ թըռան էկան ուտելու համար,
    Կըռացա քար վեր առա զարկելու համար:
    Կրկնակ.
    Այ ճընճղուկիկ,
    Կարմիր տոտիկ,
    Սպիտակ փորիկ,
    Ուտեն կըտիկ,
    Խըմեն ջըրիկ,
    Առվի եզրիկ,
    Պըստիկ-մըստիկ,
    Փախչեն, էրթան
    Ման գալու համար։

Հեղինակ՝

Բարի գալուստ իմ մեդիամիջավայր...

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.