Posted in Uncategorized

Ուսումնասիրություն

Ուսումնասիրել եմ իմ սիրելի գործընկեր Մերի Գրիգորյանի դասարանական բլոգը: Դասարանական բլոգում կան սովորողների անուններով էջեր: Սովորողների նյութերը դիտելիս զգացվում է նրանց աճը: Մերիի սովորողները երկրորդ դասարանից փոխադրվել են երրորդ դասարան: Սովորողների մեծ մասն արդեն ունի բլոգ: Բլոգները բացվել են edublogs.org  հարթակում: Բլոգներում սովորողները պատմել են իրենց մասին, տեղադրել բազմաբնույթ և հետաքրքիր նյութեր: Սովորողների բլոգներում կան բոլոր ուսուցիչների բլոգների հղումները: Երևում է, որ սովորողները հաճույքով են աշխատում բլոգներում: Առանձնացրել եմ Մերիի սովորողներից մի քանիսի բլգոը.

  1. Մանուկյան Գագիկ
  2. Պողոսյան Դավիթ
Posted in Առցանց ուսուցում, Ինքնակրթություն

Ամառային առաջադրանքներ երրորդ դասարանի սովորողների համար

Ամառային ընթերցանություն՝

Շարունակել կարդալ “Ամառային առաջադրանքներ երրորդ դասարանի սովորողների համար”

Posted in Ինքնակրթություն

Մարմնակրթությունը կրտսեր դպրոցում

Երեխաների զարգացման գործում մեծ կարևորություն ունի մարմնակրթությունը: Նախևառաջ երեխան պետք է լավ ճանաչի իր մարմինը, պետք է հասկանա, թե ինչ ընդունակություններ ունի և ինչ ուղղություններով կարող է զարգացնել իր մարմինը: Սրան, իհարկե, երեխան ինքնուրույն չի կարող հասնել: Եվ այստեղ օգնության է հասնում ուսուցիչը` երեխայի համար մեկ օգնական ընկերը:

Չնայած մարմնակրթության այսքան կարևոր լինելուն` մեր իրականության մեջ այդպես էլ այն չի գնահատվում: Շատ դպրոցներում այն կրում է ձևական բնույթ: Վերջին ժամանակներս, ամբողջ աշխարհով մեկ, նկատվում է մարմնակրթությունը խրախուսելու տենդենց: Սակայն Հայաստանում այս հարցն այդպես էլ շարունակում է անուշադրության մատնվել: Շարունակել կարդալ “Մարմնակրթությունը կրտսեր դպրոցում”

Posted in Աշխատակարգ

Աշխատաժամանակ 8.06-30.06

Նախագծեր՝ «Իմ շենքը/ բակը իմ աչքերով» , «Իսկ դուք գիտե՞ք, որ…»
Քանդակագործության, ճարտարապետության, շրջակա միջավայրի փառատոն. «Սասնա ծռեր», փառատոնի ընտանեկան միջավայրը, շրջակա միջավայրը

Չորեքշաբթի 19:00 առաջին դասարանի սովորողների հետ տեսադաս

Առցանց սեմինարներ յուրաքանչյուր օր՝ 15:00
Արևմտյան Դպրոց-պարտեզի ֆիզիկական միջավայրում դասարանի, միջավայրի խնամք:

Սովորողների զարգացման թերթիկի լրացում:

Ինքնակրթություն

2020-2021 ուստարվա նախագծերի ամբողջացում, աշխատանքային փաթետի ստեղծում: