Posted in Նախագծեր, Ուսումնական ծրագրեր, Առցանց ուսուցում

«Ելք» ստուգատես.

Ժամանակահատվածը՝ մայիսի 20 -հունիսի 5

Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոցի երրորդ դասարանցիներ

Նպատակը՝ սովորողների բլոգներում ներկայացնել, թե  ինչ հմտություններով և կարողություններով են ավարտում ուսումնական տարին:

Խնդիրներ՝

  • մեդիահմտությունների ներկայացում
  • ընթերցելու կարողությունների ներկայացում
  • մաթեմատիկական կարողությունների ցուցադրում
  • տեխնոլոգիական հմտությունների ցուցադրում
  • մարզական կարողությունների ցուցադրում
  • բնագիտական գիտելիքների ցուցադրում
  • օտար լեզուներով՝ ռուսերենով և անգլերենով շփվելու կարողությունների ցուցադրում

Արդյունքը՝

Մեդիահմտություններ

Երրորդ դասարանից սկսած բոլոր սեբաստացի սովորողներն ունենում են իրենց անհատական բլոգները: Ուսուցչի հետ միասին երեխաները բացում են իրենց բլոգները և աստիճանաբար սովորում են օգտվել դրանից: Բլոգավարության հիմնական մասը երեխաները սովորում են հենց երրորդ դասարանում, այնուհետև տարեցտարի կատարելագործում են իրենց հմտությունները:

Սովորողներն արդեն ինքնուրույն կարողանում են  նյութ տեղադրել իրենց բլոգներում, խմբագրել դրանք և այնլ:

  • Բլոգավարության հմտությունների զարգացմանն ուղղված ուսումնական տեսանյութեր՝
  1. Ինչպե՞ս խմբագրել բլոգում հրապարակված նյութը

  2. Սովորում ենք կիրառել «Շարունակել կարդալ…» գործիքը

  3. Սովորում ենք բլոգում տեսանյութ տեղադրել

  4. Սովորում ենք բլոգում նյութը դարձնել գլխավոր

  5. Սովորում ենք բլոգում բառի վրա ակտիվ հղում դնել

  • Սովորողները լրացրել են իմ կազմած հարցաթերթիկը, որի շնորհիվ և՛ ուսուցիչը, և՛ սովորողը, և ծնողը տեսնում են, թե սովորողը որքանով է տիրապետում բլոգավարության հմտություններին: 
    Ստորև ներկայացնում եմ այդ ուսումնասիրության արդյունքները՝
  1. Ունե՞ս քո անձնական բլոգը:  Այո 100%     Ոչ 0%
  2. Կարողանու՞մ ես նյութ տեղադրել քո բլոգում:  Այո 100%   Ոչ 0%
  3. Կարողանու՞մ ես Youtube-ից տեսանյութ տեղադրել բլոգում:   Այո 66,7%      Ոչ 33,3%
  4. Կարողանու՞մ ես քո տեղադրած տեքստում տառերի գույները փոխել:   Այո 60%    Ոչ 40%
  5. Կարողանու՞մ ես տառերի չափերը փոփոխել:   Այո 66,7%     Ոչ 33,3%
  6. Կարողանու՞մ ես օգտագործել «Շարունակել կարդալ» գործիքը:   Այո 46,7%    Ոչ53,3%
  7. Կարողանու՞մ ես նյութը հրապարակելիս նշել բաժինը:   Այո 86,7%     Ոչ 13,3%
  8. Կարողանու՞մ ես օգտվել օրացույցից:   Այո 80%    Ոչ 20%
  9. Կարողանու՞մ ես այցելել բոլոր ուսուցիչներիդ բլոգները:   Այո 100%      Ոչ 0%
  10. Կարողանու՞մ ես հյուր գնալ ընկերներիդ բլոգներ, տեսնել, թե ինչ նյութեր ունեն նրանք:   Այո 80 %    Ոչ 20 %
  11. Կարողանու՞մ ես բլոգում բառի վրա ակտիվ հղում դնել:   Այո 40%    Ոչ  60%
  12. Գիտե՞ս, թե ինչպես են բլոգում նյութը ամրացնում առաջին էջին՝ որպես գլխավոր նյութ:   Այո    6,7 %  Ոչ 93,3%

«Ես կարողանում եմ» նախագծի ամփոփում

Հեղինակ՝

Բարի գալուստ իմ մեդիամիջավայր...

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.