Posted in Գրադարան, Գրականության շուրջ, Ընթերցանության նյութ

Լսում ենք հեքիաթը և պատասխանում հարցերին. Ղազարոս Աղայան «Մեղուն և Աղավնին»

  1. Ի՞նչ փորձանքի մեջ էր ընկել մեղուն:
  2. Ի՞նչն օգնության հասավ մեղվին: Ինչպե՞ս նրան օգնեց:
  3. Ինչպե՞ս մեղուն իր երախտագիտությունը (շնորհակալությունը) հայտնեց աղավնուն:
  4. Քո կարծիքով ինչի՞ մասին էր հեքիաթը:

 

Posted in «Մուտքի» ճամբար, Uncategorized

Առցանց «Մուտքի» ճամբար

Ողջու՜յն, սիրելի փոքրիկ: Մեր ծանոթությունը մի փոքր անսովոր կլինի, միգուցե նաև մի քիչ դժվար, քանի որ միասին հանդիպելու ենք առցանց հարթակում: Բայց ես վստահ եմ, որ մենք միասին կհաղթահարենք ցանկացած դժվարություն, որովհետև սեբաստացիներն այդպիսին են, չեն վախենում դժվարություններից: Կրթահամալիրում միասին շատ-շատ գործ ունենք անելու. պետք է սովորենք ճամփորդել, երգել, նկարել, հաշվել, ընթերցել, լողալ, հեծանիվ վարել և շատ այլ բաներ: Իսկ մինչ այդ, արի ծանոթանանք և միասին հետաքրքիր աշխատանքներ կատարենք:

Մասնակիցներ՝ 6 տարեկաններ, ծնողներ Շարունակել կարդալ “Առցանց «Մուտքի» ճամբար”

Posted in Uncategorized

Աշխատակարգ․ ապրիլի 27 — մայիսի 1

Ծիածան TV. Այս շաբաթ սովորողները կընտրեն Ղազարոս Աղայանի ստեղծագործություններից որևէ մեկը և ընտանեկան ներկայացում կանեն:

Ամենօրյա մարմնամարզության պատասխանատուներ՝

Հինգշաբթի՝ Մարի
Ուրբաթ՝ Սոֆի

Հետաքրքիր աշխատանքներ են առաջարկում

Օգտակար ռեսուրսներ
  • Երաժշտության ունկնդրում

Մոցարտ, Շոպեն, Չայկովսկի

  • Մարմնամարզության համար երաժշտություն

Creativ Dance Studio

Նավաստի խեցգետին

Физкультминутка 

  • Աչքերի համար վարժություններ

N1

N2

Ուսուցողական տեսանյութեր

Ճանապարհային երթևեկության կանոններ

  • Ուսումնական խաղեր

Գտի՛ր 10 տարբերություն

Խաչեր ու զրոներ

Խճանկարներ

Սուդոկու

Բզեզ ուսումնական կայք

 

Posted in Առցանց ուսուցում, Uncategorized

Կանաչի, ապրումի ապրիլ

Մենք պետք է շնորհակալ լինենք բնությանը, մեզ այսպիսի գարնանային գեղեցկություն պարգևելու համար: Իսկ լավագույն շնորհակալությունը կլինի նրա նկատմամբ խնամք տանել: Սովորողները տնկում են ծառեր ու ծաղիկներ, տնային բույսեր, սերմեր: Հետևե՛ք նրանց աշխատանքին:

Ալեն Հարությունյան-Վարդատունկ

Կատրին Ստեփանյան-Ալոե ծաղկի մասին

Գոհար Եգանյան- Ծաղկացան

Անետա Կտակյան- Գարնանային աշխատանքներ այգում

Էվելինա Սաֆարյան- Ծաղկատունկ. ընտանեկան նախագիծ

Լուսինե Աղաբաբյան -ՏՆԱՅԻՆ ԲՈՒՅՍԻ ՏԵՂԱՓՈԽՈՒՄ

Իվետտա Բաբայան- Տնկում եմ վարդ

Տաթև Սարգսյան- Ծաղկատունկ

Ռուբեն Շահվերդյան- Մեր տանն այսուհետ ևս մեկ բույս է աճելու

 

 

Posted in Գրադարան, Գրականության շուրջ, Ընթերցանության նյութ, Uncategorized

«Մեղուն և հավը» Ղազարոս Աղայան

   Հավը Մեղվի վրա ծիծաղելով ասաց մեկ անգամ.

   — Ինչ անշնորհք ՝ ճանճ ես դու, ամբողջ օրը ծաղկից ծաղիկ ես թռչկոտում և ոչ մի բանի պետք չես գալիս:

   — Իսկ դու, հավիկ — մարիկ, ինչ ես շինում,- հարցրեց մեղուն:

   — Մի՞թե չգիտես, թե ինչ եմ շինում, ես քեզ նման պարապ — սարապ չեմ տզտզում: Ես օրը մեկ ձու եմ ածում, մեկ ձու, գիտե՞ս մեկ ձուն քանի՜ս է:

   — Գիտեմ, գիտեմ, հասկացա: Բայց ես մինչև հիմա կարծել եմ, թե դու օրը հարյուր ձու ես ածում:

   — Ինչպե՞ս կարելի է օրը հարյուր ձու ածել, անխելք մեղու:

   — Ապա եթե քո ածածը ընդամենը մի ձու է, էլ ինչու՞ ես հարյուր անգամ կչկչում, թե հայ, հարայ, լսեցեք, որ ձու եմ ածել: Իմ կարծիքով ՝ այսքան կչկչալուն մի ձուն շատ քիչ է: Այնպես չէ՞, իմաստուն հավիկ — մարիկ:

   — Բայց դու ի՞նչ ես շինում, որ իմ մի ձուն էլ քիչ ես համարում:

   — Ես ինչ որ շինում եմ, քեզ պես կչկչալով չեմ հայտնում ուրիշներին: Ես գլուխս քաշ գցած, մեղր եմ շինում: Գիտե՞ս ինչ է մեղրը: Դա հավի կերակուր չէ, քո խելքի բանը չէ, հավիկ — մարիկ:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ բարիքներ են մեզ տալիս հավը և մեղուն: Քո կարծիքով նրանցից ո՞վ է ավելի կարևոր գործ անում:
  2. Գիտե՞ս ինչ է մեղրը և ինչպե՞ս է մեղուն պատրաստում այն:
  3. Տեքստից դու՛րս գրիր գործողություն ցույց տվող բոլոր բառերը (բայ):
  4. Բացատրի՛ր հետևյալ արտահայտությունները.

    Քո խելքի բանը չէ-
    պարապ-սարապ-

Posted in «Մուտքի» ճամբար

Առցանց «Մուտքի» ճամբար. Մկրտչյան Սարգիսը

Փոքրիկ Սարգիսն այս տարի դառնալու է սեբաստացի: Նա մասնակցում է առցանց «Մուտքի» ճամբարին: Սարգիսը մեզ համար պատրաստել է մի փոքրիկ տեսանյութ, որտեղ պատմում է իր մասին:

Սարգիսի մայրիկը՝ Գոհարը, ներկայացնում է իր կարծիքը ուսումնական պլանի մասին: Հետաքրքիր է, կարող եք կարդալ:

Կարծիք ուսումնական պլանի մասին

Posted in Առցանց ուսուցում, Uncategorized

Դասացուցակ. առցանց ուսուցում

3.2 դասարան, դասվար՝ Ծաղիկ Գասպարյան

Երկուշաբթի

Ռուսերեն՝ Դիանա Ղազարյան

12։15-12:45 տեսազանգ  առաջին խմբի հետ
13:00- 13:30 տեսազանգ երկրորդ խմբի հետ Շարունակել կարդալ “Դասացուցակ. առցանց ուսուցում”

Posted in Ընտանեկան նախագծեր, Uncategorized

Ես կարողանում եմ

Նախագծի մասնակիցներ՝ երրորդ դասարանցիներ

Նախագծի նպատակը՝ ցույց տալ, թե ինչ կարողություններ ունեն սեբաստացի երրորդցիները:

Սովորողներին տրվում են թեմաներ, և նրանք ընտրում են իրենց ամենահարազատ թեման և փորձում են ցույց տալ իրենց կարողությունները: Կարող է սովորողն ինքն առաջարկել թեմա:

Ձեր բլոգում «Ես կարողանում եմ» վերնագրի տակ ներկայացրեք ձեր հմտությունները հետևյալ թեմաների շուրջ՝ Շարունակել կարդալ “Ես կարողանում եմ”

Posted in Մայրենի, Առցանց ուսուցում, Uncategorized

Իմ անվան պատմությունը

Սովորողները պատմում են իրենց անվան պատմությունը: Շատ հետաքրքիր է:

    1. Բաբայան Իվետտա
    2. Աղաբաբյան Լուսինե
    3. Բարսեղյան Գառնիկ
    4. Գրիգորյան Գոռ
    5. Գևորգյան Մարի
    6. Եգանյան Գոհար
    7. Թադևոսյան Դալիա
    8. Կարապետյան Նարե
    9. Կիրակոսյան Հարություն
    10. Կտակյան Աենտա
    11. Հակոբյան Եվա
    12. Հակոբյան Ռոբերտ
    13. Հարությունյան Ալեն
    14. Հարությունյան Դավիթ
    15. Ղազարյան Հայկ
    16. Մադոյան Մարինե
    17. Մելիքյան Արփի
    18. Մնացականյան Էսթեր
    19. Շահվերդյան Ռուբեն
    20. Սարգսյան Անահիտ
    21. Սարգսյան Տաթև
    22. Սաֆարյան Էվելինա
    23. Ստեփանյան Կատրին
    24. Օհանյան Սոֆի
Posted in «Մուտքի» ճամբար

Մուտքի առցանց-ճամբար

Ճամբարի մասնակիցներ՝ կրթահամալիրում սովորելու համար դիմած 1-ին դասարանի սովորողներ

 

Ընթացքը՝

Յուրաքանչյուր ծնող, ով ցանկանում է, որ իր երեխան սովորի կրթահամալիրի Արևմտյան դպրոցում, ծանոթանում է՝

  1. Ընդունելության կարգին
  2. Ուսումնական պլանին՝
    1-3-րդ-դասարան
  3. Ուսումնառության և մատուցվող ծառայությունների պայմանագրերին՝

Գրավոր շարադրում է իր կարծիքը ուս.պլանի, պայմանագրի վերաբերյալ, առանձնացնում է կետեր, որոնք ընդունելի են իր համար, հիմնավորում է ընտրությունը, առանձնացնում է կետեր, որոնք անընդունելի են, հիմնավորում է նաև դա, հանդես է գալիս առաջարկություններով:

 

Երեխայի հետ, ով հաճախելու է դպրոց, պատրաստում է տեսաֆիլմ, որտեղ երեխան ներկայանում է, պատմում է իր մասին:

Ծնողը կատարում է առաջին ամսվա վճարումը և կտրոնի հետ լրացված պյամանագիրն ուղարկում  է դպրոցի ղեկավարի հասցեին՝ g.baljyan@mskh.am:

Արդյունքներ՝

Ներկայանում է 1-ին դասարանի սովորող Սարգիս Մկրտչյանը:

Մայրիկը դիտարկում է ուսումնական պլանը՝

Ուսումնական պլանը և պայմանագիրը կարդալիս առանձնացրի ինձ համար կարևոր դրական կետեր, քանի որ բացասական կետեր ինձ համար չկային։

  •  Առաջին և շատ կարևոր կետը ինձ համար 4-րդ կետն է՝ երեխաների թիվը դասարանում։ Կարծում եմ, որ մատուցվող նյութի արդյունավետությունն այդպես ավելի լավ կլինի և յուրաքանչյուր երեխայի ավելի շատ անհատական ժամանակ կտրվի։
  •  Երկրորդ ոչ պակաս կարևոր կետը 21-ն  է ՝ լեզուների ամենօրյա ուսումնական պարապունքները։
  • Կարևոր է նաև 26-րդ կետը, որտեղ հնարավորություն է տրվում երեխային կատարել ընտրություն՝ հաշվի առնելով սեփական նախասիրությունները։ Դրական և կարևոր կետերը շատ են, ինչի համար էլ ընտրել ենք հենց այս դպրոցը։

Ուսումնական պայմանագրի վերաբերյալ կարող եմ ասել, որ հաշվի է առնվել ուսման համար կարևոր բոլոր կետերը։ Քանի որ բոլոր կետերն էլ կարևոր են,  չեմ կարող առանձնացնել դրանցից մեկը կամ մի քանիսը։ Կարծում եմ, որ յուրաքանչյուր կողմ իր պարտականությունները պատշաճ կատարելու դեպքում  խնդիրներ չեն առաջանա։ Կարևոր է, որ, ըստ պայմանագրի, սովորողի իրավունքները պաշտպանված լինեն։