Posted in Uncategorized

Մեդիագրադարանի ընտրանի

 Կարդում ենք Ղազարոս Աղայան

«Հիշողություն»/Կիրակոսյան Հարույուն

«Հիշողություն»/Կտակյան Անետա

«Հիշողություն»/Հակոբյան Եվա

«Հիշողություն»/Հակոբյան Ռոբերտ

«Հիշողություն»/Մնացականյան Էսթեր

«Հիշողություն»/Ստեփանյան Կատրին

 

Posted in Uncategorized

Աշխատակարգ. 30.03-3.04

Խմբագրման ենթակա է

Մասնակիցներ՝ 3-րդ դասարանի սովորողներ

Երկուշաբթի՝ 30.03 /աշխատանք 1-ին և 2-րդ  խմբերի հետ/

12:15-12:45  տեսազանգի միջոցով հանդիպում /ռուսերեն /
13:00-13:30 տեսազանգի միջոցով հանդիպում /ռուսերեն / Շարունակել կարդալ “Աշխատակարգ. 30.03-3.04”

Posted in Uncategorized

«Զատկի ծես» ուսումնական նախագիծ

Նպատակը — Սովորողներին ծանոթացնել Զատկան ծեսին՝   որպես  ազգային  և քրիստոնեական   ծես,   Զատկի     խորհուրդներին (ածիկացան, ակլատիզ, Ուտիս տատ, ներկած ձու, ձուկ, չամչով    փլավ, զատկածառ), զատկական ավանդույթներին ու սովորույթներին։

Խնդիրն

  1. Բանավոր և գրավոր  խոսքի զարգացում
  2. Մեդիահմտությունների ամրապնդում
  3. Ստեղծագործական երևակայության զարգացում

Շարունակել կարդալ “«Զատկի ծես» ուսումնական նախագիծ”

Posted in Uncategorized

Զատկական հանելուկներ

  1.  Ուլուլիկ, պուլուլիկ,

Մեջը դեղին ուլունք:

2.    Տուն ունեմ, դուռ չունի,

Դուրսն արծաթ, մեջը ոսկի:

3 . Այսօր կլոր մարմար քար,
Վաղը թռչի վեր ու վար:

4 . Շնչավորից անշունչ ելավ,
Անշունչից շնչավոր:

5. Կարաս ունեմ մի պուճուր,
Մեջը՝ երկու գույնի ջուր:

Posted in Uncategorized

Զատկական ասիկներ-ասույթներ

Կարմիր արև քեզ, ախպեր,
Աստծու բարև քեզ, ախպեր:

Կարմիր եզին օղն ու կոճակ,
Կարմիր հավկիթս դուրս բերեք,
Ճերմակ հավկիթս ներս տարեք:

Զատկեզատի՜կ է, նավակատի՜կ է, չամչեհատի՜կ է:

Կարմիր ձու տուր, կարմիր օր տամ:

_ Մարիամ խաթուն, Մարիամ խաթուն,
Իջի  մեր տուն, իջի  մեր տուն,
Ես քեզ կտամ նուշի կթուն:

Զատիկ, Զատիկ, նավակատիկ,
Արի, նստի մեր տան մոտիկ,
Իմ հեր քե կանի ուր լաճիկ,
Իմ մեր քե կանի ուր հարսիկ,
Ես քե կուտամ իմ խաս գուլպեն,
Արի, խեր բեր մեր տան վրեն:

Զատկեզատի~կ է, նավակատի~կ է, չամչեհատի~կ է:
Ունեցողի համար ամեն օր Զատիկ է:
Զատիկն առանց ձվի չի լինի:
Հավը կուտե հատիկ-հատիկ, ծով ձմեռեն կելնի Զատիկ:
Ակլատիզը փետելով զատիկը շուտ չես բերի:

Տիկին-տիկին, տիկնակոթ,
Տիկինը գնաց բանջարի,
Բանջար չկար, խոտ կար,
Խոտի տակին ծիտ կար:
Ծտի տակին ձու կար,
Քեռիս փայտը կտրատեց,
Քեռակինս ձուն խաշեց,
Մոտեցա մինը վերցնեմ,
Շերեփը գլխիս քաշեց: