Posted in Առցանց ուսուցում, Uncategorized

Մաթեմատիկա 17.03

  1. Հաշվի՛ր արտահայտության արժեքը։

6545 + 3218 – 3 x 700 =

235 x 3 – 4200 : 60 =

8100: 90 + (35×6): 7=

3500 : 70 + (240 x 10) : 8=

2. Կազմի՛ր արտահայտություններ

  •  3 հատ 5 -ով ստացի՛ր
    ա․,
    բ․ 5
    գ․ 0
    դ․ 4
  •  5 հատ 3-ով ստացի՛ր
    ա․ 4
    բ․ 13
    գ․ 3
    դ․ 31
  •  4 հատ 4-ով ստացի՛ր
    ա․ 3
    բ․ 1
    գ․ 10
    գ․ 6

3.    3 տարբեր գույնի ափսեում տարբեր մրգեր են՝ խնձոր, նարինջ և բանան։ Խնձորը կապույտ և սպիտակ ափսեների մեջ չէ։ Նարինջը կապույտ և վարդագույն ափսեների մեջ չէ։ Բանանն ի՞նչ գույնի ափսեի մեջ է։

 

Posted in Ջաննի Ռոդարի, Գրադարան, Գրականության շուրջ, Ընթերցանության նյութ, Uncategorized

Աչքերի գանգատը. Ջանի Ռոդարի

44384000

Գիտե՞ք, որ աչքերն էլ են  գանգատվում: Չե՞ք հավատում: Մի անգամ  իմ բախտը բերեց, ես կարողացա լսել, թե ինչպես են նրանք բողոքում:
_ Ոչ ոք չգիտի,-տրտնջում էին նրանք,-թե ի՜նչ մեղք ենք մենք, խեղճ ենք մենք: Արդեն մի քանի դար է՝ մեր կյանքն  անտանելի է: Մենք միշտ տեսնում էինք, որ Արեգակը  պտտվում է  Երկրի շուրջը: Բայց  հայտնվեցին  Կոպերնիկոսն ու Գալիլեյը և ապացուցեցին, որ ես սխալվում եմ, ամեն ինչ հակառակն է՝ Երկի՛րն է պտտվում Արեգակի շուրջը:

Շարունակել կարդալ “Աչքերի գանգատը. Ջանի Ռոդարի”

Posted in Գրադարան, Գրականության շուրջ, Ընթերցանության նյութ, Uncategorized

 Կենդանիների վեճը. Ղազարոս Աղայան

download

Եզը, կովը և շունը վիճում էին միմյանց հետ և ամեն մեկը պնդում էր. «Մեր տերն ամենից շատ ինձ է սիրում»:

Շարունակել կարդալ ” Կենդանիների վեճը. Ղազարոս Աղայան”

Posted in Գրադարան, Ընթերցանության նյութ, Uncategorized

Հիշողություն. Ղազարոս Աղայան


Ծիծեռնակը բույն էր շինում,
Ե՛վ շինում էր , և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:
Մեկ անգամ էր նա բույն շինել
Եվ շատ անգամ կարկատել,
Բայց այս անգամ վերադարդզին
Բույնն ավերակ էր գտել:
Այժմ նորից բույն էր շինում,
Ե՛վ շինում էր , և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:
Նա հիշում էր անցած տարին
Իր սնուցած ձագերին,
Որոնց ճամփին հափշտակեց
Արյունարբու թշնամին:
Բայց նա կրկին բույն էր շինում,
Ե՛վ շինում էր , և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում: