Posted in Uncategorized

Ամանորյա սուրբծննդյան հեքիաթներ

Սիրված հեքիաթները կարդում են «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի դասվարները։

Դոնալդ Բիսեթ՝ Ցանկությունների ծառը

Կարդում են՝  Գոհար Սմբատյանը, Մարգարիտ Հովնանյանը, Քրիստինե Հովսեփյանը, Լուսինե Փաշայանը, Կարինե Մամիկոնյանը և Սաթենիկ Սիմոնյանը:

Պ․ Կոելո՝ Սրինգ նվագող աղջիկը

Կարդում են՝ Ծաղիկ Գասպարյանը, Լիլիթ Սահակյանը, Մարինե Մխիթարյանը, Վարսիկ Աթոյանը

Պ․ Կոելո՝  Երեք մայրիների հեքիաթը

Կարդում են՝ Անահիտ Մելքոնյանը, Հասմիկ Ղազարյանը, Թամարա Մարիմյանը, Մանուշակ Աբրահամյանը

 

Ջ․ Ռոդարի՝  Կոնֆետի անձրևը

Կարդում են՝  Արմինե Գոգինյանը, Ազնիվ Մանուկյանը, Մելինե Սիմոնյանը

 

Ջ․ Ռոդարի՝ Շոկոլադե ճանապարհը

Կարդում են՝ Արմինե Գյոնջյանը, Մերի Գրիգորյանը, Սիդոնյա Վիրաբյանը, Լենա Վարդանյանը, Լուսինե Պետրոսյանը, Մոնիկա Տոնոյանը, Տաթև Թամազյանը, Կարինե Խառատյանը

Posted in Հորինուկ, Uncategorized

Նիկոյի երազանքը. մի բառ ես, մի բառ դու

Լինում է, չի լինում մի եղջերու: Նրա անունը Նիկո Ազգանունյան է: Նիկոն  ապրում է սարերում:Նա ունի մեծ  ու գեղեցիկ ընտանիք; Նիկոյի հետ ապրում են մայրիկը, հայրիկը, եղբայր  Ջոնին, քույրիկ Լենբարը: Նրանք ընտանիքով սիրում են օգնել Ձմեռ պապիկին: Ամեն ձմեռ Ազգանունյանները տեղափոխվում են Ձմեռ պապիկի արհեստանոց; Նրանք շատ են սիրում Ձմեռ պապիկին և մեծ ուրախությամբ օգնում են նրան:

Նիկոն ունի մի նվիրական երազնք: Նա ցանկանում է թռչող եղջերու դառնալ: Ամանորի գիշերը Նիկոն  մտքում պահեց այդ երազանքը: Կեսգիշերին, երբ նա քնած էր, խուտուտ զգաց: Արթնացավ և տեսավ, որ ինքն արդեն թևեր ունի և կարող է թռչել:
-Հայրի՜կ, մայրի՜կ, շտապ եկեք և տեսե՛ք, որ թևեր ունեմ:

Բոլորը տեսան և զարմացան:
Նիկոն ամբողջ օրը ուրախ, զվարթ փորձարկում էր նոր թևերը:Երբ սովորեց շատ լավ թռչել, նա դարձավ Ձմեռ պապիկի հավատարիմ օգնականը: Այդ օրվանից Ձմեռ պապիկը այցելեց երեխաներին Նիկոյի հետ միասին: