Posted in Uncategorized

Ընտանեկան նախագիծ

Ընտանեկան նախագծերը կարևոր են ոչ միայն սովորողների համար, այլև՝ ծնողների։ Ընտանեկան նախագիծը, որն առաջարկում է ուսուցիչը, սիրով է ընդունվում և՛ երեխաների կողմից, և՛ ծնողների կողմից։ Այն հնարավորություն է տալիս, որ ծնողն ավելի լավ տեսնի, թե իր երեխան ինչ նախասիրություններ կամ հնարավորություններ ունի տարբեր ոլորտներից։ Օրինակ, առօրյայում, երբ երեխան խոսում է հաճախ ծնողներն ուշադրություն չեն դարձնում երեխայի խոսելաձևին, վարվեցողությանը և այնլ։ Սակայն, երբ երեխայի հետ, օրինակ, նկարահանում են տեսանյութ, սկսում է նկատել իր երեխայի խոսքը, միմիկան, ժեստերը։

Ընտանեկան նախագծերն ունակ են փոխելու նաև ընտանեկան մթնոլորտը․ այն դարձնում է ավելի ջերմ, համախմբված։ Օրինակ, <<Հեքիաթասաց հայրիկը/մայրիկը>> ընտանեկան նախագիծը շատ սիրվեց երեխաների կողմից։ Միշտ չէ, որ ծնողները կարդում են հեքիաթներ իրենց երեխաների համար։ Եվ սա հնարավորություն է, որ նրանք կարդան հեքիաթներ, հետո երեխաների հետ այւն քննարկեն, հասկանան երեխաների մտածելակերպը այս կամ այն երևույթի մասին։ Նման հանձնարարություններից հետո, երբ տեսնում են այն հրճվանքը, հավեսը իրենց երեխաների մեջ, դարձնում են սովորություն։ Սա արդեն ձեռքբերում է։

Վերջերս, երբ դպրոցում սովորողների հետ թթու պետք է դնեինք, երեխաներից տեղեկացա, որ շատերն իրենց տանը թթու չեն դնում, այլ գնում են։ Իսկ ինչու այս գեղեցիկ ծեսը չմտնի ընտանիք։ Եվ որոշեցի, որպես տնային առաջադրանք, հանձնարարել երեխաներին տանը մայրիկների հետ պատրաստել թթու և տեսանյութը տեղադրել իրենց բլոգում։ Այս նախագիծը դեռ ընթացքի մեջ է։

<<Աշնանային բերքահավաք>> նախագիծն էլ երեխաների հետ մտածեցինք իրագործել։ Ինձ թվում է, որ յուրաքանչյուր երեխա պետք է ապրի միրգն իր ձեռքով քաղելու, հավաքելու հրճվանքը։

Հեղինակ՝

Բարի գալուստ իմ մեդիամիջավայր...

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.