Posted in Uncategorized

Լավաշթխիկ

Նպատակը՝  անհատական և խմբային՝ լեզվական, մաթեմատիկական, բնագիտական, երաժշտական, տեխնոլոգիական գործունեությունների միջոցով նախապատրաստել և իրականացնել «Լավաշթխիկ» ծեսը Ուսումնական ագարակի թոնրատանը:

Տևողությունը՝ 1 շաբաթ

Սկիզբը՝ հոկտեմբերի 22-26

Խնդիրները, գործունեությունը

  • Կարդալ տեղեկատվական նյութեր  հացի տարբեր տեսակների մասին, դիտել տեսանյութեր ցորենից հաց ստանալու, լավաշ թխելու գործընթացի մասին:
  • Ուսումնասիրել տարբեր երկրների հացերի տեսակները՝  տեղեկույթ որոնելով համացանցում:
  • Կարդալ ավանդություններ հացի մասին:
  • Հարցազրույցներ վարել հաց թխող մարդկանցից:
  • Հորինել պատմություններ հացի մասին:
  • Հաշվարկել, թե ընտանիքը մեկ օրվա, շաբաթվա ընթացքում քանի՞ հաց է ուտում:
  • Ուսուսմնասիրել, թե ինչ է անում մայրիկը ճաշից ավելացած հացը: Դպրոցի մառանում ստեղծել  հացը հավաքելու, չորացնելու անկյուն:
  • Տնկել ցորեն, հետևել աճին,  կատարել դիտարկումներ

 

  • Տեսանյութեր

«Կախարդական լավաշը» մուլտֆիլմի դիտում

 

  • Ստեղծագործություններ

Ռուս. ժող. հեքիաթ «Ով աշխատի, նա կուտի»

Առասպել հացի փշուրի մասին

Առասպել լավաշի մասին

Հայկական սովորույթներ. հացը, լավաշը ու թոնիրը

Լավաշի պատմությունը

Ավանդազրույցներ լավաշի մասին

 

 

  • Լավաշ թխելու խաղերգեր
  • ՃՆՃՂՈՒԿՆԵՐ

    Կոտ ու կես կորեկ ունեմ ցանելու համար,
    Ճնճղուկներ թռան եկան ուտելու համար,
    Կռացա քար վեր առա զարկելու համար,
    Ղասաբներ դանակ բերին մորթելու համար,

    Աղջիկներ թև քաշեցին փետրելու համար։
    Պառավներ պղինձ դրին եփելու համար։
    Դուռ-դրկից շուրջ բազմեցին ուտելու համար,
    Տերտերներ խաչով եկան օրհնելու համար,
    Աշուղներ սազով եկան գովելու համար.

    Ա՛յ ճնճղուկիկ,
    Կարմիր տոտիկ,
    Սիպտակ փորիկ,
    Ուտեն կուտիկ,
    Խմեն ջրիկ

    Առվի եզրիկ,
    Պստիկ-մստիկ,
    Փախչեն երթան ման գալու համար։

  • ՏԱՏԻԿ ԶԱԼՈՒՐ ԿԸ ՄԱՂԵՐ

    Տատիկ զալուր կըմաղեր,
    Տատիկ զալուր կըմաղեր,
    Տատիկ զալուր կըմաղեր,
    Վըր մազերուն կըշաղեր:

    Տատիկ զալուր կըմաղեր,
    Վըր հոնքերուն կըշաղեր:

    Տատիկ զալուր կըմաղեր,
    Վըր թշերուն կըշաղեր:

    Տատիկ զալուր կըմաղեր,
    Վըր դոշերուն կըշաղեր:

    Տատիկ զալուր կըմաղեր,
    Վըր ուսերուն կըշաղեր:

    Տատիկ զալուր կըմաղեր,
    Վըր թևերուն կըշաղեր:

    Տատիկ զալուր կըմաղեր,
    Վըր թաթերուն կըշաղեր:

    Տատիկ զալուր կըմաղեր,
    Վըր բըտըվնուն կըշաղեր:

    Տատիկ զալուր կըմաղեր,
    Վըր փեշերուն կըշաղեր:

    Տատիկ զալուր կըմաղեր,
    Վըր ոտքերուն կըշաղեր:

    Տատիկ զալուր կըմաղեր,
    Տատիկ զալուր կըմաղեր:

  • ԳՈՒՆԴ ԱՆԵՄ

    Գունդ անեմ, գունդ անեմ, գունդ անեմ,
    Տապ անեմ, ալուր ցանեմ, տապ անեմ, տապ անեմ,
    Գունդ բացեմ, գունդ բացեմ, գունդ քցեմ, գունդ քցեմ,
    Բատատին քցեմ, թոնրին խփեմ, հաց հանեմ, հաց հանեմ:

  • ՔՈՒՐԻԿ ԶԻԶԻ

    Քուրիկ Զիզի, կայնի, խաղա, լե, լե, լե, աշե,
    Քուրիկ Զիզի, նստի, խաղա, լե, լե, լե, աշե,
    Քուրիկ Զիզի, թեշիկ մանի, լե, լե, լե, աշե,
    Քուրիկ Զիզի, ալուր մաղի, լե, լե, լե, աշե,
    Քուրիկ Զիզի, խմոր շաղի, լե, լե, լե, աշե,
    Քուրիկ Զիզի, թոնիր վառի, լե, լե, լե, աշե,
    Քուրիկ Զիզի, հացը թխի, լե, լե, լե, աշե:

  • ՋԱՂԱՑԻ ԵՐԳԸ

    Ջաղացս մանի, մանի,

    Չըխկ, չըխկ, հա չըխկչըխկա,

    Ցորենը ալյուր անի,

    Չըխկ, չըխկ, հա չըխկչըխկա:

    Ջաղցի քարեր չըխկչըխկա,

    Չըխկ, չըխկ, հա չըխկչըխկա,

    Քունս անուշ կտանի,

    Չըխկ, չըխկ, հա չըխկչըխկա:

    Աղունը փոշի, փոշի,

    Չըխկ, չըխկ, հա չըխկչըխկա,

    Ալրատունը կհոսի,

    Չըխկ, չըխկ, հա չըխկչըխկա:

    Ախպեր ջան, խուրջինըդ բեր,

    Չըխկ, չըխկ, հա չըխկչըխկա,

    Ածենք լուսը ալուրի,

    Չըխկ, չըխկ, հա չըխկչըխկա:

    Բաղարջ կանեմ ջաղացի,

    Չըխկ, չըխկ, հա չըխկչըխկա,

    Հոտը խելքս կըտանի,

    Չըխկ, չըխկ, հա չըխկչըխկա:

  • Ցորեն եմ ցանե

    Կաքավ եմ սարի միջին,

    Ցորեն եմ ցանե,

    Ձեն կուտամ ձորի միջին,

    Ցորեն եմ ցանե,

    Հանդեն ծաղիկ քաղել եմ:

    Ցորեն եմ ցանե,

    Դաստա արել կապել եմ,

    Ցորեն եմ ցանե:

     

    Ցորեն եմ ցանե արտը,

    Ծլե, կանաչե,

    Հեռու տեղ ախբերըմ ունիմ,

    Անգաջը կանչե:

     

    Կաքավ եմ, քար ման կուգամ,

    Ցորեն եմ ցանե,

    Բլբուլ եմբաղ ման կուգամ,

    Ցորեն եմ ցանե,

    Գնացե ու էկել եմ,

    Ցորեն եմ ցանե,

    Չարող գուլպես կոկել եմ:

    Ցորեն եմ ցանե:

     

    Ցորեն եմ ցանե արտը,

    Ծլել, կանաչե,

    Հեռու տեղ ախբերըմ ունիմ,

    Անգաջը կանչե:

  • Հաց կը թխեմ

     

    Կրակը  թըռավ  քարից, երի, երի էրվա, օյ,օյ,

    Ես կը  մեռնեմ քո դարդից, շեկո ջան, էրվա, օյ, օյ:

     

    Ծով ա դառել մեր դաշտը, երի, երի էրվա, օյ,օյ,

    Լիքը հաց ա մեր տաշտը, շեկո ջան, էրվա, օյ, օյ:

     

    Հաց եմ թխել մըշակին, երի, երի էրվա, օյ,օյ,

    Ետ եմ նստել դոշակին, շեկո ջան, էրվա, օյ, օյ:

     

    Հաց կըթխեմ գարի ա, երի, երի էրվա, օյ,օյ,

    Էս ինչ ուրախ տարի ա, շեկո ջան, էրվա, օյ, օյ:

     

     

    Երեսիդ կարոտել եմ, երի, երի էրվա, օյ,օյ,

    Ոնց որ վարդ մանիշակին, շեկո ջան, էրվա, օյ, օյ:

     

 

Ամփոփումը՝ Ծիսական լավաշխիկ ագարակում, հոկտեմբերի 22-ին, ժամը՝ 9:30 — 13:30.

Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոցի 3-րդ դասարան

 

ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ,ԱՐԴՅՈՒՆՔ

 

Հեղինակ՝

Բարի գալուստ իմ մեդիամիջավայր...

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.