Posted in Uncategorized

Արևմտյան օրեր

Արևմուտքում շարունակվում են ջերմ, պայծառ և բազմազբաղ օրերը…

Ճամբարային օրն այսօր սկսվեց Սուրբ Երրորդություն եկեղեցում: Սեբաստացիները մասնակցեցին ժամերգությանը, երգեցին հոգևոր երգեր, որից հետո, միայն, շարունակեցին իրենց հանապազօրյա գործը:

Արևմուտքն այսօր նման էր մեղվի փեթակի՝ իսկական փեթակ: Յուրաքանչյուրն իր «առաքելություն»-ն էր կատարում. ուսուցիչներն ու ճամբարականները միասին մաքրեցին, խնամեցին դպրոցի բակը, քարափը, լողափը, ագարակը:

Քանդակագործության, ճարտարապետության, շրջակա միջավայրի միջազգային ամենամյա փառատոնին ընդառաջ, ճամբարականները Ոսկանյան Զառայի օգնությամբ ստեղծում էին իրենց քանդակ-աշխատանքները:

Երեկվա արևմտյան օպերայի շարունակությունն այսօր հյուսիսում էր: Հյուսիսի սեբաստացիներն այսօր ներկայացրին «Թմկաբերդի առումը» հանրակրթական օպերան:

Օրն ավարտվեց գեղեցիկ, ճամբարային- ուրբաթյան համերգով, որտեղ ներկայացան սեբաստացի ճամբարականները Բանգլադեշի չորս կողմերից՝ հյուսիսից, հարավից, արևմուտքից և արևելքից: