Ես կարողանում եմ

img_9223-1

Նախագծի տևողությունը` 3 շաբաթ:

Նպատակը` սովորողները ներկայացնում են երկրորդ դասարանում ստացած գիտելիքները և ձեռք բերած կարողությունները:

Խնդիրները, գործունեությունը, արդյունքը`

Ուսումնական տարվա ավարտին կարևոր է ամփոփել և հասկանալ, թե ինչ տվեց այդ ուսումնական տարին երեխային: Այս ամփոփումը կարելի է անել ՙՙԵս կարողանում եմ՚՚ նախագծի շրջանակներում, որտեղ հենց սովորողն է ներկայացնում իր հմտություններն ու կարողությունները:
ՙՙԵս կարողանում եմ՚՚ նախագիծը կարելի է կիրառել տարբեր ուղղություններով՝ իմացական, մարզական, բնագիտատեխնիկական:
1. Իմացական: Սովորողը ներկայացնում է, թե օրինակ ի՞նչ հեքիաթներ և տարբեր հորինուկներ է ստեղծել այդ ուսումնական տարվա ընթացքում:

Սովորողները տեսանյութի միջոցով ներկայացնում են երկրորդ դասարանում ընթերցած հեքիաթների ցանկը, այդտեղից առանձնացնում են իրենց կողմից սիրված հեքիաթները:

Սովորողների հետ միասին հավաքում ենք տարվա ընթացքում մեր հորինած խնդիրները և տեսանյութ-խնդիրներ ենք պատրաստում:

 

2. Մարզական: Սովորողը ներկայացնում է իր մարզական հմտությունները.

  • լող,
  • հեծանիվ,
  • ձիավարություն,
  • ազգային խաղեր

3. Բնագիտատեխնիկական: Սովորողը ցուցադրում է իր կարողություններն այս ուղվածությամբ: Կատարում և բացատրում է բնագիտական տարբեր փորձեր, որոնք սովորել է այդ ուսումնական տարում: Նաև պատմում է համակարգչային այն ուսումնական ծրագրերի մասին, որոնց սովորել է տիրապետել:

Advertisements

About tsaghikgasparyan

Բարի գալուստ իմ մեդիամիջավայր...
Այս նյութը հրատարակվել է Uncategorized-ում։ Էջանշեք մշտական հղումը։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.