Ըստ կրթահամալիրի ուսումնական օրացույցի` «Բարձունքի հաղթահարում»ուսումնական նախագիծն իրականացվում է տարվա մեջ երկու անգամ՝ սեպտեմբերի 20-25-ը՝ «Անկախության տոն. Բարձունքի հաղթահարում» և մայիսի 25-30-ը ՝ «Հանրապետության օրեր. Բարձունքի նվաճում» նախագծերով:
Մասնակիցներ՝
Արևմտյան դպրոցի 2.2 դասարանի սովորողներ
Պատասխանատուներ` Ծաղիկ Գասպարյան, Նելլի Կարապետյան
Վայրը՝ Կոտայքի մարզ, գյուղ Բջնի
Ամսաթիվը՝ մայիսի 28
Մեկնումը՝ ժամը 10:00
Վերադարձը՝ 16.00
Օրակարգը՝
- Մեկնում. Արևմտյան դպրոցից
- Առաջին կանգառ՝ Բջնի գյուղ
- Քայլարշավ՝ Սրբ. Աստվածածին եկեղեցի. քայլարշավը ուղեկցվում է երգերով
- Նախաճաշ եկեղեցու բակում
- Տարածքի ուսումնասիրություն, միջավայրի խնամք
- Քայլարշավ Բջնու բերդ
- Տարածքի ուսումնասիրություն, միջավայրի խնամք
- Ճաշ
- Երաժշտական դադար. երգում ենք Կոմիտաս
- Քայլարշավ Հրազդան գետի ափ
- Տարածքի ուսումնասիրություն, միջավայրի խնամք
- Քայլք դեպի Հովհ. Թումանյանի անվան միջնակարգ դպրոց: Միասին տոնում ենք Համբարձման ծես
- Վերադարձ
Նպատակը՝ ճամփորդելու միջոցով ճանաչել շրջակա միջավայրը, մարզվել, սովորել արգելքներ հաղթահարել, նպաստել շրջակա միջավայրի պահպանմանը, իրականացնել «Գետը համայնքում» և «Անտիվիրուս Կոմիտաս» նախագծերը.
- Ձևավորել ճամփորդությունը պլանավորելու (նախագծելու), նախապատրաստվելու կարողություններ.
- Ձևավորել ճամփորդելու-արշավելու կարողություններ (արգելքներ, դժվարություններ հաղթահարել, լեռ բարձրանալ և իջնել, պահպանել անվտանգության կանոնները, ճիշտ քայլել, դիտարկումներ կատարել, լուսանկարել, շրջակա միջավայրը մաքրել-խնամել )
- Ձևավորել խմբով ճամփորդելու կարողություններ (ընկերային պատասխանտվութուն)
- Ձևավորել տեսածի մասին պատմելու, տեսածը ներկայացնելու ( ճանապարհը նկարագրելու, ճամփորդության մասին սեփական վերաբերմունքն արտահայտելու) կարողություններ
Խնդիրները՝
Նախապատրաստական փուլ
- տեսածից, լսածից առանձնացնել գլխավորը և մտապահել տեղեկություններ ստանալ վայրի մասին (կարդալ տեղեկատվական նյութեր, դիտել տեսանյութեր, համառոտ ներկայացնել),
- կարդալ քարտեզի վրա նշված ճանապարհը. վայրերով, որտեղով անցնելու են, հեռավորություն, ժամանակ
- օգտվել առաջիկա եղանակի մասին պատմող տեղեկույթից
- հավաքել ճամփորդական պայուսակ
- վերհիշել առաջին օգնության տարրական կանոնները
Գործունեություն, ամփոփում
1. Ճամփորդական քարտեզ
Մեկ օր Բջնիում…