Posted in Uncategorized

Ծառզարդար

Զատկի տոնից մեկ շաբաթ առաջ մենք տոնում ենք Ծառզարդարը:

Դպրոցի ծառերի էտած ճյուղերից փոքրիկ տոնական ծառ պատրաստեցին: Սա ընթացավ մի քանի փուլով.
Սկզբում անհրաժեշտ էր դատարկել հավկիթների պարունակությունը: Սեբաստացիները այս գործում հմուտ են: Արագ ստացվեց. ընթացքին ծանոթացեք ստորև տեղադրված տեսանյութով. Շարունակել կարդալ “Ծառզարդար”

Posted in Uncategorized

Հաշվետվություն. ապրիլ

Մայրիկաշարք. դիմանկարներ + աքրոստիկոս

Ամենալավ նվերը մայրիկին. մայրիկատոն

Ձիավարում ենք…Յուհու՜

Նախաճաշ ագարակում

Դիմանկարների շարք. նկարում ենք մայրիկներին

Հոդված. Վիգեն Ավետիս քանդակի դպրոցը

Հայոց լեզվի ապրիլյան ֆլեշմոբ

Ծառզարդար

Կավե հավկիթներ

Թղթե զատիկներ

Պլաստիլինե զատիկներ

Թղթերից հյուսում ենք տոնական հավկիթներ

Վիգեն Ավետիս քանդակի դպրոցի բացումը

Զատկեզատիկ է…

Նկարչական պլեներ

Սիրու՞մ ես ֆուտբոլ… Համեցի՛ր

Posted in Uncategorized

Առավոտյան ընդհանուր պարապմունք

Պատասխանատու՝ Ծաղիկ Գասպարյան

  1. Անդաստան
  2. Մարմնամարզություն
  3. Հակաբացիլ Կոմիտաս

Լուտկի պարի ուսուցում

Կարնո Քոչարի

Թաշկինակներով պար

Posted in Uncategorized

Վիգեն Ավետիս քանդակի դպրոցը

58384243_379128912814214_2770505603888447488_n

Ապրիլի 18-ին տեղի ունեցավ Վիգեն Ավետիս քանդակի դպրոցի պաշտոնական բացումը: Ես պետք է հպարտությամբ նշեմ, որ քանդակի դպրոցի առաջին ուսուցիչ աշակերտներից եմ:

Ինչո՞վ է կարևոր քանդակի դպրոցը: Շատ կարևոր է դպրոցում զարգացնել արվեստը՝ իր բոլոր ուղղություններով: Հայաստանում բավական  քիչ են այն դպրոցները, որտեղ դասավանդում են քանդակելու արվեստը: Երեխան իր զարգացման ճանապարհին պետք է ամեն ինչ փորձի, հասկանա, թե ո՞րն է իրեն հոգեհարազատ: Ի՞նչ են անում հայաստանյան կրթօջախները. սահմանափակում են սովորողներին միայն մայրենիով, մաթեմատիկայով և պարզագույն նկարչությամբ: Շարունակել կարդալ “Վիգեն Ավետիս քանդակի դպրոցը”

Posted in Uncategorized

Զատկական ասիկներ

Կարմիր արև քեզ, ախպեր,

Աստծու բարև քեզ, ախպեր:

 

Կարմիր ձու տուր, կարմիր օր տամ:

 

Զատիկ, զատիկ, նավակատիկ, արի նստի մեր տան մոտիկ:

 

Զատկեզատի~կ է, նավակատի~կ է, չամչեհատի~կ է:

 

Տի~զ- տի~զ, Ակլատիզ, Մազդ բիզ-բիզ, Ակլատիզ:

 

Ակլատիզը փետելով զատիկը շուտ չես բերի:

 

Հավը կուտե հատիկ-հատիկ, ծով ձմեռեն կելնի Զատիկ:

 

Դռան առաջ հերկեցինք,

Զատկի ձվեր ներկեցինք,

Դրկցին ողջույն տվեցինք:

Լուսնյակն անուշ, հովն անուշ,

Հում կաթի պաղ սերն անուշ:

 

Մարիա՛մ խաթուն,

Մարիա՛մ խաթուն,

Իջի մեր տուն, իջի մեր տուն,

Ես քեզ կտամ նուշի կթոն /միջուկ/:

 

Ունեցողի համար ամեն օր Զատիկ է:

Զատիկն առանց ձվի չի լինի:

Ակլատիզը փետելով զատիկը շուտ չես բերի:

 

Քրիստոս հարեաւ ի մեռելոց:

Օրհնեալ է հարութիւնն Քրիստոսի:

Posted in Uncategorized

Աշխատակարգ 15.04-19.04

երկուշաբթի

Ընդհանուր պարապմունք.

  1. Ընտրությամբ գործունեություն

Մարմնամարզություն
Խեցեգործություն
Մաթեմատիկա

  1. Իմացումի հրճվանք. մայրենի. համացանցում փնտրում, գտնում և ծանոթանում ենք Զատկի տոնին:
  2. Իմացումի հրճվանք. Ես և շրջակա աշխարհը. ուսումնասիրում ենք զատիկին:
  3. Իմացումի հրճվանք. մաթեմատիկա.
    Բազմապատկում, բաժանում
    Երկնիշ թվերի գումարումը և հանումը կարգային անցումով
    Հորինում ենք զատկական խնդիրներ
  4. Օտար լեզու
    ԱնգլերենՌուսերեն

երեքշաբթի

Ընդհանուր պարապմունք.

  1. Իմացումի հրճվանք. մաթեմատիկա.
    Բազմապատկում, բաժանում
    Երկնիշ թվերի գումարումը և հանումը կարգային անցումով
    Հորինում ենք զատկական խնդիրներ
  1. Օտար լեզու
    ԱնգլերենՌուսերեն
  1. Իմացումի հրճվանք. մայրենի. ռադիոթատրոն. պատմում ենք Զատկի տոնի մասին
  2. Մարմնակրթություն. մարմնամարզություն, էստաֆետային խաղեր
  3. Իմացումի հրճվանք. Ես և շրջակա աշխարհը.

 

չորեքշաբթի

Ընդհանուր պարապմունք.

  1. Իմացումի հրճվանք.մաթեմատիկա.
    Բազմապատկում, բաժանում
    Երկնիշ թվերի գումարումը և հանումը կարգային անցումով
    Հորինում ենք զատկական խնդիրներ
  1. Ընտրությամբ գործունեություն
    Մարմնամարզություն
    Խեցեգործություն
    Մաթեմատիկա
  2. Տեխնոլոգիա
    Պատրաստում ենք քարե զատկկներ:
  1. Երաժշտություն.
  2. Իմացումի հրճվանք. լող/հեծանիվ

հինգշաբթի

Ընդհանուր պարապմունք.

  1. Իմացումի հրճվանք. մաթեմատիկա.
    Բազմապատկում, բաժանում
    Երկնիշ թվերի գումարումը և հանումը կարգային անցումով
    Հորինում ենք զատկական խնդիրներ
  1. Երաժշտություն.
  2. Իմացումի հրճվանք. մայրենի. ընթերցանություն
  3. Իմացումի հրճվանք. կերպարվեստ. նկարում ենք զատկական ձվեր
  4. Օտար լեզու
    ԱնգլերենՌուսերեն

 

Ուրբաթ

Ընդհանուր պարապմունք.

  1. Օտար լեզու
    ԱնգլերենՌուսերեն
  1. Իմացումի հրճվանք. մայրենի. նախապատրաստվում ենք Տոնում ենք Զատկի տոնը:
  2. Իմացումի հրճվանք. մաթեմատիկա.
    Բազմապատկում, բաժանում
    Երկնիշ թվերի գումարումը և հանումը կարգային անցումով
    Հորինում ենք խնդիրներ

4-5 . Իմացումի հրճվանք. շախմատ և տրամաբանական խաղեր