Posted in Uncategorized

Բնագիտական փորձ

  1. Կոպեկը ջրից հանիր առանց թրջվեկու.
    Անհրաժեշտ նյեւթեր՝
  • կոպեկ
  • ջուր
  • տարա
  • ափսե
  • թուղթ
  • կրակայրիչ

Փորձի նկարագրություն՝
Կոպեկը դնում ենք ափսեի մեջ, վրան լցնում ենք մեկ բաժակ ջուր: Այրում ենք թուղթը, գցում ենք տարայի մեջ:Տարան պտտում ենք և դնում ափսեի մեջ: Ջուրն աստիճանաբար ՙՙքաշվում՚՚ է տարայի մեջ, և արդեն կարող ենք ափսեից վերցնել կոպեկը ՝առանց մատները թրջելու:

2. Չկա թթվածին, չկա կրակ
Անհրաժեշտ նյութեր՝

  • մոմ
  • տարա
  • լուցկի/կրակայրիչ

Փորձի նկարագրություն՝

Վառում ենք մոմը, տարան շրջում ենք մոմի վրա և սպասում:  Մի քանի վայրկյանից մոմը կմարի: Տարայի մեջ եղած թթվածինը վերջանում է և կրակը հանգչում է:

3. Ջուրը փրկում է փուչիկին
Անհրաժեշտ նյութեր՝

  • փուչիկ
  • ջուր
  • մոմ
  • լուցկի/կրակայրիչ

Փուչիկի մեջ լցնում ենք ջուր: Վառում ենք մոմը և ջուր ՙՙկուլ տված՚՚ փուչիկը պահում ենք վառվող մոմի վրա: Կտեսնենք, որ ինչքան էլ պահենք, մեկ է, փուչիկը չի պայթի. իր ներսում եղած ջուրը փրկում է փուչիկին:

 

Advertisements