Posted in Uncategorized

Չարաճճի փաթիլը

ՄԱՐԻԱ   ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Չարաճճի փաթիլը

Լինում է, չի լինում, մի չարաճճի փաթիլ է լինում։ Մի անգամ նա մի աղջիկ տեսավ ու որոշեց չարաճճիություն անել ու աղջկա թուշիկին խուտուտ տալ։ Մոտեցավ աղջկան, նստեց թուշիկին ու սկսեց ծիծաղել։ Աղջկա թուշիկը խուտուտ եկավ, և նա մի չարաճճի ծիծաղ լսեց ու ասաց.

— Վա՜յ, այս ո՞վ է ինձ խուտուտ տալիս ու ծիծաղում, ես քեզ չեմ տեսնում։

— Այդ ես եմ՝ չարաճճի փաթիլը, եկել եմ, որ քեզ մի քիչ ուրախացնեմ։

— Շնորհակալ եմ, փաթիլ, ինձ շատ հաճելի է, մի քիչ կմնա՞ս, փաթիլ, ուզում եմ քեզ հետ ընկերանալ։

— Մենք արդեն ընկերներ ենք, աղջիկ, բայց ես չեմ կարող քո թուշիկի վրա երկար մնալ, որովհետև այն շա՜տ տաք է և ես կհալվեմ։

-Ոչ, փաթիլ ջա՜ն, ես չեմ ուզում, որ դու հալվես, բայց ես քեզ կկարոտեմ։

— Ես անպայման էլի կգամ, աղջիկ, բայց հիմա գնամ ու շարունակեմ չարաճճիություններ անել։

 

ԱԼԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

                                                      Չարաճճի փաթիլը

Լինում է, չի լինում մի փաթիլ: Այդ փաթիլը չի ուզում ընկնել ցած, որովհետև վախենում է արևից: Երեխաներն էլ, երբ տեսնում են ձjուն չկա, սկսում են լաց լինել:  Բայց, երբ  արևը մայր է մտնում, ու գալիս է  լուսինը,  փաթիլը արագ ընկնում է ցած: Բոլորը՝ մարդիկ, կենդանիները, բնությունը շատ են ուրախանում:

 

ՍՈՖԻ ՕՀԱՆՅԱՆ

                                                       Չարաճճի  փաթիլը

Լինում  է, չի  լինում  մի  փաթիլ է լինում։ Այդ փաթիլը շատ էր վախենում   արևից։ Նա
ամեն օր քնում և արթնանում էր սրտի վախով, որ առավոտյան կարող էր արև դուրս գալ։ Մոտենում էր գարունը, իսկ չարաճճի փաթիլը քամու հետ  փախչում էր այս կողմից այն կողմ։ Սակայն մի առավոտ փաթիլը չփրկվեց . արևը նրան կաթիլ դարձրեց։
ԿԱՏՐԻՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ 

                                                         Չարաճճի փաթիլը

Լինում է, չի լինում մի փաթիլ է լինում: Այդ փաթիլը ամբողջ օրը խաղում էր մարդկանց հետ: Մարդիկ շատ դժգոհ էին: Մի օր էլ մարդիկ ասացին.
-Ա՛յ փաթիլներ, ա՛յ փոքրիկներ, ձեր պատճառով մենք մրսում ենք և թրջվում ենք: Փաթիլները նեղացան և հեռացան։ Այդ պատճառով երեխաները Նոր տարին դիմավորեցին առանց փաթիլների և տխրեցին։ Մարդիկ փոշմանեցին, որ դժգոհում էին ցրտից և փաթիլներից։

 

ԷՎԵԼԻՆԱ ՍԱՖԱՐՅԱՆ

Փաթիլի մասին

Լինում է, չի լինում մի չարաճճի փաթիլ է լինում: Նա այնքան աշխույժ էր ու ակտիվ,  որ նրա մայրիկը մտածում էր իր բալիկը հանկարծ չհալվի: Դրա համար մայրիկը միշտ փաթիլին պահում էր տանը, որ դուրս չգա արևի տակ ու չհալվի: Բայց փաթիլը այնքան չարաճճի էր, որ իր ընկեր փաթիլին համոզեց, և դուրս եկան բակ: Այդ ժամանակ դրսում շատ ցուրտ չէր, և հանկարծ սկսեցին  հալվել: Մայրիկը նկատեց փաթիլին դրսում և վազեց ու արագ տուն բերեց: Այսպիսով, մայրիկը փրկեց իր բալիկին:

 

ՎԱՀԱԳՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Չարաճճի փաթիլը

Լինում է, չի լինում մի փաթիլ է լինում: Այդ փաթիլը ամբողջ օրը խաղում էր մարդկանց հետ: Մարդիկ շատ դժգոհ էին: նրանք շատ էին ուզում, որ ձմեռը շուտ անցնի, որ փաթիլը վերջապես  հեռանա: Սակայն ձմեռը երկարում է, և փաթիլը չի ուզում հեռանալ: Երկար սպասելուց հետո, վերջապես փաթիլը իր ընկերների հետ հալվեց-լցվեց գետը:

 

Հեղինակ՝

Բարի գալուստ իմ մեդիամիջավայր...

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.