Posted in Uncategorized

Աշնան տերևի մասին

ՕՀԱՆՅԱՆ ՍՈՖԻ

                         Համառ   տերևը

Լինում է չի լինում մի շատ գեղեցիկ և համառ տերև է լինում։ Երբ գալիս է աշունը, նա սկսում է գույնը փոխել. սկզբում դեղնում է, հետո՝ կարմրում։ Քամին սկսում է խաղալ տերևի հետ։ Քամին շատ է փորձում պոկել նրան իր մայր ճյուղից, սակայն նա այնքան համառ տերև էր, որ չէր պոկվում։ Եկավ ձմեռ և ձյուն տեղաց, բայց տերևը դեռ կախված էր իր մայր ճյուղից։

ՍՏԵՓԱՆՅԱՆ ԿԱՏՐԻՆ

                                                                        Աշուն

Մի օր եկավ աշունը, և սկսվեց տերևաթափ։ Քամին տերևներին քշեց, տարավ հեռու՜-հեռու՜ վայրեր, և նրանք տխրեցին ու արտասվեցին։Մի օր էլ աշունը վեջացավ, ու տերևիկները այնքա՜ն ուրախացան, որ վերջապես կարող են վերադառնալ տուն։

ՄԱՐԻԱ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

   Տերևն   ու  Ոզնին

Աշուն է եկել, տերևաթափ է։ Մեկ էլ, հո՛պ, քամին փչեց, ու մի կարմիր տերև ծառից ընկավ։ Ոզնին հեռվից տեսավ, արագ եկավ ու ասաց.

— Տերև՛, դու այստեղ ի՞նչ ես անում, չէ՞ որ դու պետք է ծառի վրա լինեիր։ Հիվանդացե՞լ ես, Տերև, ինչո՞վ օգնեմ քեզ։

— Ո՜չ, Ոզնի, ես չեմ հիվանդացել։ Դու չգիտե՞ս, որ հիմա աշուն է, իսկ աշնանը տերևաթափ է լինում, և ծառերի բոլոր տերևները ցած են ընկնում։

— Ի՜նչ լավ է, Տերև, իսկ ես շա՜տ վախեցա, ինձ թվաց, որ դու հիվանդացել ես։ Եկա, որ քեզ օգնեմ։ Գիտե՞ս, որ սա իմ առաջին աշունն է, և ես չգիտեի տերևաթափի մասին։ Շնորհակալ եմ, Տերև, որ ինձ պատմեցիր այս ամենի մասին։

— Ես եմ շնորհակալ, Ոզնի, որ ուզում էիր ինձ օգնել։ Կդառնա՞ս իմ ընկերը, Ոզնի։

— Այո՜, կդառնամ։

ԵԳԱՆՅԱՆ ԳՈՀԱՐ,  ՍԱՐԳՍՅԱՆ ԱՆԱՀԻՏ

                                                                Գունավոր  տերևները

Աշնան տերևները հագան գունավոր շորեր, որոնք շատ գեղեցիկ էին, բայց նրանք մրսում էին: Այդ ժամանակ քամին ասաց.
— Գունավո՛ր տերևներ, եկեք իմ թևերին նստեք, միասին թռչենք գնանք հեռու՜-հեռու՜, տաք երկրներ:
Տերևները լսեցին քամուն, նստեցին նրա թևերին և թռան գնացին հեռու՜-հեռու՜, տաք երկրներ:

 

Հեղինակ՝

Բարի գալուստ իմ մեդիամիջավայր...

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.