Posted in Uncategorized

Մեր Արեգակնային համակարգը

0mol

Արեգակնային բառը նշանակում է Արեգակին պատկանող: Արեգակից ու նրա շուրջ պտտվող ինը մոլորակներից բացի, կան մոլորակների արբանյակներ, քարերի, մետաղների ու սառցի հսկայական բեկորներ, փոշու վիթխարի կուտակումներ:

 

Արեգակը մեծ է Արեգակնային համակարգի բոլոր մարմիններից` միասին վերցրած: Այն դեղին աստղ է, այսինքն`մեր գալակտիկայի շատ աստղերից համեմատաբար սառն է: Ձգողականության ուժով, որը կոչվում է գրավիտացիա, Արեգակն ազդում է 6 միլարդ կիլոմետր շառավղով իր շուրջը գտնվող ամեն ինչի վրա` ստիպելով ուղեծրով պտտվել իր շուրջը:

 

Արեգակի շուրջը պտտվող ամենամեծ մարմինները մոլորակներն են: Գիտնականններին հայտնի են 9 մոլորակ, բայց դրանց թիվը կարող է ավելանալ, պարզապես նորերը դեռ չեն հայտնաբերվել: Գիշերային երկնքում կարելի է տեսնել հինգ մոլորակ. դրանք պայծառ աստղերի են նման: Արեգակին ամենամոտ չորս մոլորակներն են Մերկուրին, Վեներան, Երկիրն ու Մարսը: Արեգակից հեռու գտնվող մոլորակներն  են Յուպիտերը, Սատուրնը, Ուրանը, Նեպտունն ու Պլուտոնը, որոնք կազմված են սառույցից, գազից ու հեղուկներից և, բացի Պլուտոնից:

Շատ մոլորակներ ունեն արբանյակներ, որոնք պտտվում են նրանց շուրջն այնպես, ինչպես Լուսինն է պտտվում Երկրի շուրջ:

Աստղակերպերը  ապարի կամ ապարի ու մետաղի մեծ կտորներ են: Դրանք կազմավորվել են մոտ 5 միլիարդ տարի առաջ, Արեգակնային համակարգի հետ միաժամանակ: Աստղակերպերը մյուս մոլորակների հետ պտտվում են Արեգակի շուրջը: Դրանց մի մասն ունեն ձգված, օվալաձև ուղեծրեր, որոնցով շատ են հեռանում Արեգակից: Մյուսները շարժվում են մոլորակների առջևից կամ հետևում են նրանց:

Արեգակնային համակարգում թռչող բեկորների փոքր կտորները կոչվում են ասուպային մարմիններ:Երբ դրանք մոտենում են Երկրին, այրվում են մթնոլորտում` երկնքում թողնելով պայծառ հետք: Վայր ընկնող ասուպային մարմինները կոչվում են ասուպներ: Որոշ ասուպներ հասնում են Երկրի մակերևույթին, այդ դեպքում ստանում են երկնաքար անվանումը:

Հեղինակ՝

Բարի գալուստ իմ մեդիամիջավայր...

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.