Տիեզերք

0gal

Տիեզերք – մենք այդպես ենք անվանում մեզ շրջապատող անսահման տարածությունը:

 

Տիեզերքն այնքան մեծ է, որ անհնար է պատկերացնել նրա չափերը: Այն բաղկացած է միլիարդավոր աստղերից ու մոլորակներից, գազի վիթխարի ամպերից, որոնք իրարից բաժանված են հսկայական դատարկ տարածություններով:

Տիեզերքում տարածությունները վիթխարի են: Դրանք չափվում են լուսատարիներով: Մեկ լուսատարին այն տարածությունն է, որը լույսն անցնում է մեկ տարում. դա մոտ 9.46 միլիոն կիլոմետր է:

Ոչ ոք չգիտի տիեզերքի ճշգրիտ չափերը: Նրա մեջ կան միլիոնավոր գալակտիկաներ: Ստեղծելով նոր, ավելի հզոր աստղադիտակներ, աստղագետները նորանոր գալակտիկաներ են հայտնաբերում: Մինչ օրս նրանք հայտնաբերել են 15 000 միլոն  լուսատարի հեռավորության վրա գտնվող գալակտիկաներ:Գալակտիկաները աստղերի վիթխարի խմբեր են: Դրանք շատ մեծ են, հազարավոր տարիներ են պետք, որպեսզի լույսի շողը անցնի դրանց միջով: Երկիրը գտնվում է Ծիր Կաթինի կամ Հարդագողի գալակտիկայում: Գալակտիկաների միջև հեռավորությունը մի քանի անգամ մեծ է նրանց չափերից: Պարզ գիշերին կարող եք տեսնել երկնքում սփռված աստղերի կուտակում: Դա Ծիր Կաթինն է: Հնագույն ժամանակներում մարդիկ այդ աստղաբույլը նմանեցրել են թափված կաթի հետքի և այն անվանել են Ծիր Կաթին:

Յուրաքանչյուր գալակտիկայում միլիարդավոր աստղեր կան: Աստղը գազի գունդ է, որն արձակում է ջերմություն ու լույս: Որոշ աստղեր ավելի պայծառ են մնացածներից: Նրանք տարբերվում են նաև գույնով: Աստղի գույնը կախված է նրա մակերևույթի տաքության աստիճանից: Աստղերը կարող են ունենալ կարմիր, (սրանք ամենասառը աստղերն են) նարնջագույն, դեղին, սպիտակ ու կապույտ գույն: Ամենատաքը կապույտ աստղերն են: Երկրին ամենամոտ գտնվող աստղը Արեգակն է: Նա մեզնից հեռու է մոտ 150 միլոն կիլոմետր: Լույսը 8 րոպե 20 վայրկյանում Արեգակից հասնում է Երկիր: Երկրորդ ամենամոտ աստղը Պրոքսիմա Կենտավրոսն է: Նրանից մեզ բաժանող հեռավորությունը 400 միլոն կիլոմետր է:

Երկիրը Արեգակի շուրջը ուղեծրով պտտվող ինը մոլորակներից մեկն է:

Advertisements

About tsaghikgasparyan

Բարի գալուստ իմ մեդիամիջավայր...
Այս նյութը հրատարակվել է Uncategorized-ում։ Էջանշեք մշտական հղումը։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.