Նոյեմբերի 12-ին <<Իմ Երևան>> նախագծի շրջանակում քաղաքային ճամփորդություն-քայլարշավ կատարեցինք Հրազդանի կիրճով:
Քայլարշավն իրապես տպավորիչ էր, քանզի համեմված էր աշնանային պայծառ գույներով: Հրազդանի կիրճում իսկական-իրական տերևաթափ էր:
Նոյեմբերի 12-ին <<Իմ Երևան>> նախագծի շրջանակում քաղաքային ճամփորդություն-քայլարշավ կատարեցինք Հրազդանի կիրճով:
Քայլարշավն իրապես տպավորիչ էր, քանզի համեմված էր աշնանային պայծառ գույներով: Հրազդանի կիրճում իսկական-իրական տերևաթափ էր:
Տևողությունը՝ նոյեմբեր ամիս
Նպատակը՝ Խնկոյական օրեր նախագծի իրականացում երկրորդ դասարանում:
Խնդիրները`
Գիտնականների մի մեծ խումբ կարծում է, որ Երկիր մոլորակը միլիոնավոր տարիներ եղել է առանց ջրի: Հետո, դարձյալ միլոնավոր տարիների ընթացքում մեր մոլորակը տիեզերքից ենթարկվել է բազմաթիվ <<ռմբակոծությունների>>, այսինքն, հազարավոր երկնաքարեր են ընկել մեր մոլորակ: Այդ երկնաքարերը պատված են եղել սառույցով, և, ընկնելով Երկրի վրա, սառույցը հալվել է ու դարձել ջուր: Այս տեսակետն, իհարկե, վերջնական ապացուցված չէ: Գիտնականներն անգամ փորձում են հասնել տիեզերք, վերցնել երկնաքարերի սառույցի նմուշն ու դրա բաղադրությունը համեմատել մեր ջրի հետ: Միայն այդ համեմատությունը կարող է վերջնական պատասխան տալ այդ հարցին:
Երբ օրը բացվում է, թվում է` աստղերն <<անհետանում>> են, հալվում են ու նորից ծնվում գիշերը: Բայց դա ամենևին էլ այդպես չէ: Աստղերը ոչ մի տեղ չեն գնում, նրանք պարզապես դառնում են անտեսանելի արեգակի հզոր լույսի պատճառով: Այդ լույսն այնքան ուժեղ է, որ ոչ մի այլ լույս պարզապես չի կարող երևալ: Բայց բավական է արևը մի քիչ թեքվի դեպի մյուս կիսագունդ, որ կամաց-կամաց սկսեն երևալ աստղերը: Այնպես, որ աստղերը մշտապես իրենց տեղերում են, չեն <<հալվում>> ու չեն անհետանում:
Արեգակը մոլորակներին է տալիս իր ջերմությունն ու լույսը, ուստի, որքան նրանից հեռու է մոլորակը, այնքան սառն է:
Արեգակի տարածության մեջ կարող է տեղավորվել մեր երկրի նման միլիոնից ավելի մոլորակ: Բայց տիեզերքի այլ աստղերի հետ համեմատած` նա այնքան էլ մեծ չէ: Արեգակից փոքր աստղերին թզուկ են անվանում, իսկ նրանցից մեծերին` հսկա: Ամենամեծ աստղերը կոչվում են գերհսկաներ: Շարունակել կարդալ “Արեգակ”
Արեգակնային բառը նշանակում է Արեգակին պատկանող: Արեգակից ու նրա շուրջ պտտվող ինը մոլորակներից բացի, կան մոլորակների արբանյակներ, քարերի, մետաղների ու սառցի հսկայական բեկորներ, փոշու վիթխարի կուտակումներ: Շարունակել կարդալ “Մեր Արեգակնային համակարգը”
Տիեզերք – մենք այդպես ենք անվանում մեզ շրջապատող անսահման տարածությունը:
Տիեզերքն այնքան մեծ է, որ անհնար է պատկերացնել նրա չափերը: Այն բաղկացած է միլիարդավոր աստղերից ու մոլորակներից, գազի վիթխարի ամպերից, որոնք իրարից բաժանված են հսկայական դատարկ տարածություններով: Շարունակել կարդալ “Տիեզերք”
Տևողությունը՝ 5 շաբաթ
Սկիզբը՝ նոյեմբերի 12
Նպատակը՝ Պատկերացում տալ Արեգակնային համակարգի, մասնավորապես՝ Երկիր մոլորակի մասին: Շարունակել կարդալ “«Տիեզերք» նախագիծ”
Փչեց ցուրտ քամին,
Եկավ մեգ, մշուշ․
Թերթերը թափեց
Ծաղիկը քնքուշ։
Անտերև ծառը
Ճյուղերը ծոծեց․
Աշնան քամու հետ
Կանգնեց ու վիճեց։
-Հե՞ր տերևներս
Մեկ-մեկ պոկեցիր
Ու աչքիս առաջ
Գետին թափեցիր։