Posted in Uncategorized

Գրաբարի օրեր. թարգմանչաց տոն

«Իմացումի հրճվանք» ծրագիր

Օրը՝ 8.10.2018-19.10.2018

Նախագծի մասնակիցներ՝  2-րդ դասարանի սովորողներ

Նախագծի նպատակը՝

  • Ծանոթացում հին հայերենին՝ գրաբարին
  • Մասնակցություն կրթահամալիրի ուսումնական օրացույցով նախատեսված ,<<Գրաբարի օրեր, թարգմանչաց տոն>> նախագծին

 

634339829_1280x720

Սովորում ենք Տերունական աղոթքը գրաբարով.

Հայր մեր որ յերկինս ես,
սուրբ եղիցի անուն Քո։
Եկեսցէ արքայութիւն Քո։
Եղիցին կամք Քո
որպէս յերկինս եւ յերկրի։
Զհաց մեր հանապազորդ
տուր մեզ այսօր։
Եւ թող մեզ զպարտիս մեր,
որպէս և մեք թողումք
մերոց պարտապանաց։
Եւ մի տանիր զմեզ ի փորձութիւն
այլ փրկեա զմեզ ի չարէ։
Զի քո է արքայութիւն
եւ զօրութիւն եւ փառք
յաւիտեանս
Ամէն:

Ծանոթանում ենք նաև աշխարհաբար տարբերակին:

Փորձում ենք բերանացի սովորել Տերունական աղոթքը: Սովորելուց հետո Սուրբ երրորդություն եկեղեցում կմասնակցենք առավոտյան ժամերգությանը:

 

Գրաբարյան  ասույթներ

  1. Լավ է կոյր աչօք, քան կոյր մտօք:

Կարդա այսպես.                                                         

  • լաւ — լավ
  • կոյր — կույր
  •  Բառարան
  • աչօք — աչքով
  • մտօք — մտքով

 Հարցեր և առաջադրանքներ

  1. Նախադասությունը ժամանակակից հայերեն  դարձրու: Գրաբար և աշխարհաբար նախադասությունները բարձրաձայն կարդա՛: Քո կարծիքով ո՞ր դեպքում է այն ավելի գեղեցիկ հնչում:
  2. Կոյր մտօք արտահայտությունն ինչպե՞ս ես հասկանում:
  3. Մարդը կարո՞ղ է սրտով կույր լինել (գրաբ. կլինի` կոյր սրտիւ):
  4. Ինչպե՞ս ես հասկանում այս նախադասությունը (նախադասությունն ազատ և ընդարձակ փոխադրիր):

 

2. Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ:

Կարդա այսպես.

  • զիմաստութիւն — զիմաստություն
  • զխրատ — ըզխրատ
  • զբանս — ըզբանըս
  • հանճարոյ — հանճարո

 Բառարան

  • զիմաստութիւն — իմաստությունը
  •  զխրատ — խրատը
  • բան — խոսք
  • զբանս — խոսքերը

 

Հեղինակ՝

Բարի գալուստ իմ մեդիամիջավայր...

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.