Posted in Uncategorized

Գյումրին Կոմիտաս է շնչում

Սեպտեմբերի 22: Օրը՝ շաբաթ:
Առաջին անգամ պետք է Գյումրիում լինեի: Շատ էի լսել այս քաղաքի մասին, բայց երբեք չէի եղել: Դեպի Գյումրի ճանապարհին առաջինը մեզ ողջունեց Ազատանը: Ի՜նչ ջերմ ընդունելություն, ի՜նչ հարազատ համայնք: Աշխարհը մի քանի րոպեով կանգ առավ, երբ Սբ. Ստեփանոս եկեղեցու պատերն սկսեցին օրհնվել կոմիտասյան երգերով, ուսուցչական երգչախմբի ձայնի ելևէջներով: Մարդ գոնե մեկ անգամ պետք է մաքրագործվի Կոմիտաս լսելով, Կոմիտաս երգելով՝ անկախ ազգությունից:
Հասանք Գյումրի. քաղաք, որը տարիների փոշին մաքրել է ճակատից և պահել իր ուրույն դիմագիծը: Ի՜նչ հպարտ քաղաք է երբեմնի Ալեքսանդրապոլը՝ իր սև ու կարմիր շենքերով, փողոցային գեղեցիկ լապտերներով, բարբառով, Շիրազով ու Իսահակյանով… Օդը տարօրինակ բույր ուներ, ուրիշ էր. Գյումրվա օդին միահյուսվել էին անձրևաբույրը և Գյումրու ջերմ բարբառը:
Օրվա ամենահամեղ պահը կանգ առավ Գյումրու Շալեում: Ի՜նչ հրաշք տեղ էր, ի՜նչ կոլորիտ էր: Մի ամբողջ Ալեքսանդրապոլ էր թաքնված այնտեղ, որը միանգամից բացում էր իր բոլոր շերտերը յուրաքանչյուր այցելու առաջ. հին լուսանկարներ, սպասք, գրքեր….
Օրն ավարտեցինք Գյումրու սրտում՝ հրապարակում: Որախ անցավ՝ ինչպես սպասվում էր: Իսկական ազգային երգ ու պարի ներկայացում էր՝ Թամզարայից մինչև Բրոյի-Բրոյի, որին միացան նաև գյումրեցիները:
Իսկ հետո արդեն անիվները պտտվում էին, և յուրաքանչյուր չխկոց պատմում էր մի նոր հիշողության մասին, որն արդեն հուշ էր:

 

Լուսանկարները՝ Ծաղիկ Գասպարյանի և Սիրանուշ Խաչատրյանի:

Advertisements

Հեղինակ՝

Բարի գալուստ իմ մեդիամիջավայր...

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.