Մեր ուխտը…

«Բարձունքի հաղթահարում» ուսումնական նախագիծ

Նախագծի մասնակիցները՝ Արևմտյան դպրոցի 5-6տարեկաններ, ծնողներ:

Նպատակը՝  Հայրենաճանաչություն, մասնակցություն «Բարձունքի նվաճում» նախագծին: Նշված նախագծի արդյունքում,  ազդել, փոխանցել նոր վարքագիծ: Ուսումնական ճամփորդության ընթացքում միասին նոր միջավայրում քայլելու, միասին լինելու, գործելու, տեղանքը խնամելու,  խոչընդոտները հաղթահարելու, միմյանց օգնելու կարողությունների, հմտությունների ձեռք բերում:

Մեր՝ դեպի Օշական կատարած այցի առաջին կանգառը  եղավ Հայոց այբուբենի հուշակոթողը: Փոքրիկ ճամփորդների խմբին շա՜տ հետաքրքրեց, թե այդ մեծ ու պինդ քարերի վրա մարդիկ ինչպես են գրել տառերը: Իսկ մենք գիտեինք, ճանաչում էինք բոլոր տառերը, կարողացանք կարդալ մի ամբողջ քարե <<էջ>>:  Պարզվեց, որ մեր փոքրիկ ճամփորդները նաև շա՜տ մաքրասեր են (չէ՞ որ սեբաստացիները գիտեն, թե ինչ է մաքուր միջավայրը), որովհետև մաքրեցին հուշարձանի տարածքը, հաշվեցին, թե յուրաքանչյուրը քանի աղբ է հավաքել: Համեմատեցինք, և պարզվեց, որ ամենաշատը Եվան է հավաքել՝ 33 հատ աղբ, հետո՝ Մարին՝ 30 հատ աղբ… Իսկ արդեն մաքուր միջավայրում որոշեցինք անել մեր բրդուճկերույթը 🙂 :

IMG_3275

 


Մեր հաջորդ կանգառը եղավ Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցին: Մասնակցեցինք պատարագին, վառեցինք մեր հույսի մոմերը, առ Աստված ուղղեցինք մեր ցանկությունները: Եվ քանի որ սիրելի Մաշտոց պապիկին պետք է շնորհակալություն հայտնեինք այսչափ գեղեցիկ տառերի համար, այցելեցինք հենց եկեղեցու ներսում գտնվող նրա դամբարանին: Ներսում՝ միստիկ լռության մեջ, մանուկների շուրթերից  հնչեց մանկական «Հայր Մեր»-ը: Փոքրիկ հետաքրքրասերներին տրվեց առաջադրանք. նրանք պետք է գտնեին իրենց անվան առաջին տառերը: Իհարկե զարմանալի արագությամբ նրանք արեցին դա:
Մեր սուրբ առաքելությունը դեռ չէր ավարտվել: Նրանք պետք է հաղթահարեին Դիդի Կոնդի բարձունքը: Վստահ եմ, որ սեբաստացիական ոգով կոփված փոքրիկ սաները իրենց կյանքում շա՜տ խոչընդոտներ են հաղթահարելու և շատ բարձունքներ են գրավելու: Առաջին խոչընդոտը հաղթահարված է, բարձունքը՝ գրավված: Բարձունքի գագաթի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում կրկին  երգեցինք «Այբ, բեն, գիմ»-ը՝ որպես հաղթանակի նշան:

Advertisements

About tsaghikgasparyan

Բարի գալուստ իմ մեդիամիջավայր...
Այս նյութը հրատարակվել է Uncategorized-ում։ Էջանշեք մշտական հղումը։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.