Ուխտ դեպի Օշական

«Բարձունքի հաղթահարում» ուսումնական նախագիծ

Վայրը՝ Օշական
Երթուղիները`
Տարբերակ 1-ին`Մալաթիա-Սեբաստիա-Աջափնյակ- Քասախ- Պռոշյան-Աշտարակ- Օշական
Տարբերակ 2-րդ` Մալաթիա-Սեբաստիա-Արգավանդ- Գեղանիստ- Ազատաշեն- Խաչփառ- Հայանիստ- Ոսկեհատ- Վաղարշապատ- Շահումյան- Դաշտ- Օշական
Տարբերակ 3-րդ` Մալաթիա-Սեբաստիա-Արգավանդ-Մասալեռ- Վաղարշապատ- Շահումյան- Դաշտ-Օշական

111

Նախագծի մասնակիցները՝ Արևմտյան դպրոցի 5-6տարեկաններ

Նպատակը՝  Հայրենաճանաչություն, մասնակցություն «Բարձունքի նվաճում», «Գետը համայնքում» նախագծերին: Նշված նախագծերի արդյունքում,  ազդել, փոխանցել նոր վարքագիծ: Ուսումնական ճամփորդության ընթացքում միասին նոր միջավայրում, քայլելու, միասին լինելու, գործելու, տեղանքը խնամելու,  խոչընդոտները հաղթահարելու, միմյանց օգնելու կարողությունների, հմտությունների ձեռք բերում:

Խնդիրները՝ Գործունեությանը նախապատրաստվելու կարողության ձևավորում
• Թիմային (խմբով) աշխատելու (հանդես գալու) կարողությունների ձևավորում
• Ընտանիքին ներգրավելով ուսումնական գործընթացին՝ դարձնել դրա մասնակիցը
• Ճամփորդական, արշավային կանոնների յուրացում ու իրագործում

Նախագծի իրականացման փուլերը՝
• Նախապատրաստում
• Ճամփորդություն
• Ամփոփում

Սովորողների նախնական կարողություններ և հմտություններ
• Կարողանա կազմել ճամփորդության համար անհրաժեշտ պարագաների ցանկը (խմբով)
• Ճամփորդության համար կանոններ մշակել
• Թվային ֆոտոխցիկով, հեռախոսով լուսանկարել
• Ճամփորդության մասին մի քանի նախադասությամբ պատմել, տեսածը նկարել, ծեփել

Նախագծի իրականացումն ըստ գործունեության ոլորտների
Մայրենի
• Պատմել իր տեսածի, ստացած տպավորությունների մասին
Մաթեմատիկա
• Հաշվել, համեմատել, չափել շրջապատում հանդիպող առարկաները՝պուրակի տառերը, ծառերը, բլուրները, ցուցանակները և այլն
Ես և շրջակա աշխարհը
• Ճանաչել, ծանոթանալ տեղանքին, անհրաժեշտության դեպքում իրականացնել հանրօգուտ աշխատանք
• Ճամփորդական, արշավային կանոններ մշակել ու կիրառել
ՏՀՏ
• Ֆոտոխցիկի, ձայնագրիչի կիրառություն

Ընթացքը՝

Փուլ 1-ին՝ Նախապատրաստում

  • Ճամփորդության վայրի մասին  տեղեկությունների փոխանցում
    Ճամփորդության համար անհրաժեշտ պարագաների ցանկի կազմում (խմբով)
  • Ճամփորդության  կանոնների մշակում
  • Ծանոթացնում Մեսրոպ Մաշտոցին, նրա գործունեությանը
  • Ճանապարհի քարտեզի կազմում, դիտարկում

Փուլ 2-րդ՝ Ճամփորդություն

  • 1-ին կանգառ՝ Հայոց այբուբենի հուշակոթող
    Շրջակա միջավայրի մաքրություն ենք իրականցնում, ընթերցում ենք հուշակոթողի վրա գրված տառերն ու արտահայտությունները, ծանոթանում ստեղծման պատմությանը
  • 2-րդ կանգառ՝  Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցի, տառերի պուրակ
    Եկեղեցու բակում հանդիպում ենք քահանային, ստանում ենք նրա օրհնությունը, երգում ենք «Այբ, բեն, գիմ», «Հայր Մեր» երգերը, շրջում ենք տառերի պուրակով, գտնում մեր անվան առաջին տառը
    3-րդ կանգառ՝ Դիդի Կոնդի բարձունքի ստորոտ
    Քայլում ենք դեպի բարձունքի  ստորոտին գտնվող 14-րդ դարի մատուռ, ապա՝ բարձունքի գագաթի Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, հեռադիտակով դիտում ենք բարձունքից երևացող տեսարանը, անվանում և հաշվում  երևացող սարերը, կիրճը, գետը, գյուղը
  • 4-րդ կանգառ՝ Օշականի ձոր
    Ձորում էկոհայրենագիտկան աշխատանք ենք իրականացնում, «Գետը համայնքում»

Փուլ 3-րդ Ամփոփում՝ «Օշական» ֆլեշմոբի մասնակցություն, ֆոտոպատումների, պատումների, տեսաֆիլմերի ստեղծում, հրապարակում բլոգում, ենթակայքում

 

Advertisements

About tsaghikgasparyan

Բարի գալուստ իմ մեդիամիջավայր...
Այս նյութը հրատարակվել է Uncategorized-ում։ Էջանշեք մշտական հղումը։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.