Posted in Uncategorized

Մեկ օրը ՄՍԿՀ-ում

Advertisements
Posted in Uncategorized

Ազգագրական փառատոն

Հունիսի 15-ին՝ ժամը 11:00-ին, Արևմտյան դպրոց-պարտեզի համերգասրահում տեղի ունեցավ «Երգ ու հաց» խորագրով համերգ-ցուցադրություն -ներկայացումը:

 Ազգային երգեր և խաղեր՝

  • Կոտ ու կես
  • Հեպ-հոպ
  • Ջաղացի երգ
  • Տատիկ զալուր կմաղեր
  • Խնոցու երգ
  • Այ ֆորկա, ֆորկա

Ազգային պար՝

  • Թամզարա

 

 

Posted in Uncategorized

Հաշվետվություն. հունիս

«Սովորող սովորեցնող» համագործակցային նախագիծ

Պաշտպանված երեխաներ

Մեր պատրաստածն ուրի՜շ է…

Հակաբացիլ Կոմիտաս

Մեր ուխտը…

Ազգագրական փառատոն

Մանկավարժական ճամբար.օր հինգերորդ

Մեկ օրը ՄՍԿՀ-ում

Posted in Uncategorized

Մանկավարժական ճամբար.օր հինգերորդ

22.06.2018 . մանկավարժական ճամբարի հինգերորդ օրն է: Դասվարները մշակում են 2018-2019ուս տարվա ուսումնական փաթեթները: Նրանք նախապես բաժանվել էին խմբերի, և յուրաքանչյուր խումբ կատարում էր իրեն բաժին ընկած աշխատանքը: Մանկավարժական ճամբարի այդ երկու ժամն անցավ ակտիվ քննարկումներով: Կարծում եմ այս ձևաչափի քննարկումները շատ օգտակար են, քանի որ դասվարներիրց յուրաքանչյուրը լսում է գործընկերոջ բարձրացրած խնդիրները, և միասին գտնում են լուծումներ:

Posted in Uncategorized

Մեր ուխտը…

«Բարձունքի հաղթահարում» ուսումնական նախագիծ

Նախագծի մասնակիցները՝ Արևմտյան դպրոցի 5-6տարեկաններ, ծնողներ:

Նպատակը՝  Հայրենաճանաչություն, մասնակցություն «Բարձունքի նվաճում» նախագծին: Նշված նախագծի արդյունքում,  ազդել, փոխանցել նոր վարքագիծ: Ուսումնական ճամփորդության ընթացքում միասին նոր միջավայրում քայլելու, միասին լինելու, գործելու, տեղանքը խնամելու,  խոչընդոտները հաղթահարելու, միմյանց օգնելու կարողությունների, հմտությունների ձեռք բերում:

Մեր՝ դեպի Օշական կատարած այցի առաջին կանգառը  եղավ Հայոց այբուբենի հուշակոթողը: Փոքրիկ ճամփորդների խմբին շա՜տ հետաքրքրեց, թե այդ մեծ ու պինդ քարերի վրա մարդիկ ինչպես են գրել տառերը: Իսկ մենք գիտեինք, ճանաչում էինք բոլոր տառերը, կարողացանք կարդալ մի ամբողջ քարե <<էջ>>:  Պարզվեց, որ մեր փոքրիկ ճամփորդները նաև շա՜տ մաքրասեր են (չէ՞ որ սեբաստացիները գիտեն, թե ինչ է մաքուր միջավայրը), որովհետև մաքրեցին հուշարձանի տարածքը, հաշվեցին, թե յուրաքանչյուրը քանի աղբ է հավաքել: Համեմատեցինք, և պարզվեց, որ ամենաշատը Եվան է հավաքել՝ 33 հատ աղբ, հետո՝ Մարին՝ 30 հատ աղբ… Իսկ արդեն մաքուր միջավայրում որոշեցինք անել մեր բրդուճկերույթը 🙂 :

IMG_3275

 

Մեր հաջորդ կանգառը եղավ Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցին: Մասնակցեցինք պատարագին, վառեցինք մեր հույսի մոմերը, առ Աստված ուղղեցինք մեր ցանկությունները: Եվ քանի որ սիրելի Մաշտոց պապիկին պետք է շնորհակալություն հայտնեինք այսչափ գեղեցիկ տառերի համար, այցելեցինք հենց եկեղեցու ներսում գտնվող նրա դամբարանին: Ներսում՝ միստիկ լռության մեջ, մանուկների շուրթերից  հնչեց մանկական «Հայր Մեր»-ը: Փոքրիկ հետաքրքրասերներին տրվեց առաջադրանք. նրանք պետք է գտնեին իրենց անվան առաջին տառերը: Իհարկե զարմանալի արագությամբ նրանք արեցին դա:
Մեր սուրբ առաքելությունը դեռ չէր ավարտվել: Նրանք պետք է հաղթահարեին Դիդի Կոնդի բարձունքը: Վստահ եմ, որ սեբաստացիական ոգով կոփված փոքրիկ սաները իրենց կյանքում շա՜տ խոչընդոտներ են հաղթահարելու և շատ բարձունքներ են գրավելու: Առաջին խոչընդոտը հաղթահարված է, բարձունքը՝ գրավված: Բարձունքի գագաթի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում կրկին  երգեցինք «Այբ, բեն, գիմ»-ը՝ որպես հաղթանակի նշան:

Posted in Uncategorized

Ուխտ դեպի Օշական

«Բարձունքի հաղթահարում» ուսումնական նախագիծ

Վայրը՝ Օշական
Երթուղիները`
Տարբերակ 1-ին`Մալաթիա-Սեբաստիա-Աջափնյակ- Քասախ- Պռոշյան-Աշտարակ- Օշական
Տարբերակ 2-րդ` Մալաթիա-Սեբաստիա-Արգավանդ- Գեղանիստ- Ազատաշեն- Խաչփառ- Հայանիստ- Ոսկեհատ- Վաղարշապատ- Շահումյան- Դաշտ- Օշական
Տարբերակ 3-րդ` Մալաթիա-Սեբաստիա-Արգավանդ-Մասալեռ- Վաղարշապատ- Շահումյան- Դաշտ-Օշական

111

Նախագծի մասնակիցները՝ Արևմտյան դպրոցի 5-6տարեկաններ

Նպատակը՝  Հայրենաճանաչություն, մասնակցություն «Բարձունքի նվաճում», «Գետը համայնքում» նախագծերին: Նշված նախագծերի արդյունքում,  ազդել, փոխանցել նոր վարքագիծ: Ուսումնական ճամփորդության ընթացքում միասին նոր միջավայրում, քայլելու, միասին լինելու, գործելու, տեղանքը խնամելու,  խոչընդոտները հաղթահարելու, միմյանց օգնելու կարողությունների, հմտությունների ձեռք բերում:

Խնդիրները՝ Գործունեությանը նախապատրաստվելու կարողության ձևավորում
• Թիմային (խմբով) աշխատելու (հանդես գալու) կարողությունների ձևավորում
• Ընտանիքին ներգրավելով ուսումնական գործընթացին՝ դարձնել դրա մասնակիցը
• Ճամփորդական, արշավային կանոնների յուրացում ու իրագործում

Նախագծի իրականացման փուլերը՝
• Նախապատրաստում
• Ճամփորդություն
• Ամփոփում

Սովորողների նախնական կարողություններ և հմտություններ
• Կարողանա կազմել ճամփորդության համար անհրաժեշտ պարագաների ցանկը (խմբով)
• Ճամփորդության համար կանոններ մշակել
• Թվային ֆոտոխցիկով, հեռախոսով լուսանկարել
• Ճամփորդության մասին մի քանի նախադասությամբ պատմել, տեսածը նկարել, ծեփել

Նախագծի իրականացումն ըստ գործունեության ոլորտների
Մայրենի
• Պատմել իր տեսածի, ստացած տպավորությունների մասին
Մաթեմատիկա
• Հաշվել, համեմատել, չափել շրջապատում հանդիպող առարկաները՝պուրակի տառերը, ծառերը, բլուրները, ցուցանակները և այլն
Ես և շրջակա աշխարհը
• Ճանաչել, ծանոթանալ տեղանքին, անհրաժեշտության դեպքում իրականացնել հանրօգուտ աշխատանք
• Ճամփորդական, արշավային կանոններ մշակել ու կիրառել
ՏՀՏ
• Ֆոտոխցիկի, ձայնագրիչի կիրառություն

Ընթացքը՝

Փուլ 1-ին՝ Նախապատրաստում

  • Ճամփորդության վայրի մասին  տեղեկությունների փոխանցում
    Ճամփորդության համար անհրաժեշտ պարագաների ցանկի կազմում (խմբով)
  • Ճամփորդության  կանոնների մշակում
  • Ծանոթացնում Մեսրոպ Մաշտոցին, նրա գործունեությանը
  • Ճանապարհի քարտեզի կազմում, դիտարկում

Փուլ 2-րդ՝ Ճամփորդություն

  • 1-ին կանգառ՝ Հայոց այբուբենի հուշակոթող
    Շրջակա միջավայրի մաքրություն ենք իրականցնում, ընթերցում ենք հուշակոթողի վրա գրված տառերն ու արտահայտությունները, ծանոթանում ստեղծման պատմությանը
  • 2-րդ կանգառ՝  Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցի, տառերի պուրակ
    Եկեղեցու բակում հանդիպում ենք քահանային, ստանում ենք նրա օրհնությունը, երգում ենք «Այբ, բեն, գիմ», «Հայր Մեր» երգերը, շրջում ենք տառերի պուրակով, գտնում մեր անվան առաջին տառը
    3-րդ կանգառ՝ Դիդի Կոնդի բարձունքի ստորոտ
    Քայլում ենք դեպի բարձունքի  ստորոտին գտնվող 14-րդ դարի մատուռ, ապա՝ բարձունքի գագաթի Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, հեռադիտակով դիտում ենք բարձունքից երևացող տեսարանը, անվանում և հաշվում  երևացող սարերը, կիրճը, գետը, գյուղը
  • 4-րդ կանգառ՝ Օշականի ձոր
    Ձորում էկոհայրենագիտկան աշխատանք ենք իրականացնում, «Գետը համայնքում»

Փուլ 3-րդ Ամփոփում՝ «Օշական» ֆլեշմոբի մասնակցություն, ֆոտոպատումների, պատումների, տեսաֆիլմերի ստեղծում, հրապարակում բլոգում, ենթակայքում

 

Posted in Uncategorized

«Սովորող սովորեցնող» համագործակցային նախագիծ

Նպատակը՝ ձեռք բերել ՏՀՏ նոր հմտություններ և կիրառել գործնականում

Փուլ 1՝ Գուգլ որոնողական ցանցից օգտվելու, նկարներ բեռնելու և Paint ծրագրում օգտագործելու կարողություն:

Փուլ 2 ՝  Word ծրագրի գործիքների ծանոթացում, յուրացում, կիրառում:

Փուլ 3`Paint համակարգչային ծրագիրը որպես 6 տարեկանների սիրելի, կիրառական մեդիագործիքԸնթերցում ենք Ջանի Ռոդարիի «Թե ինչպես կապիկները ճամփորդեցին» հեքիաթը: Հեքիաթը նկարում ենք Paint ծրագրով:

qq