Posted in Uncategorized

Ուսումնական ամառային ճամբար

Հունիսյան ճամբար

Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոցի 6 տարեկաններ

29.05.2018

13:35 — 14:00 — Ուսումնական ֆիլմերի դիտում

14:00 — 14:30 — Զբոսանք. միջավայրի խնամք

14:30 — 15:00 —Ռադիոթողարկում

15:00 — 15:30 —Բացօթյա ընթերցանություն,քննարկում կանաչ լանջերին

15:30 — 16:00 — Ճաշ

16:30 — 16:45 — Միջավայրի խնամք

16:45 — 17:00 —   դեպի տուն

30․05․2018

13:35 — 14:00 —Մարմնակրթություն, հեծանիվ

14:00 — 14:30 —Տեխնոլոգիա նկարում ենք բակում

14:30 — 15:30 —Կառուցողական խաղեր

15:30 — 16:00 —Ճաշ

16:00 — 16:30 —Հորինում ենք հանելուկներ

16:30 — 16:45 — Միջավայրի խնամք

16:45 — 17:00 —   Դեպի տուն

31․05․2018

13:35 — 14:35 —հեքիաթի ընթերցում, քննարկում կանաչ լանջերին

14:35 — 15:00 —Համակարգչով նկարում ենք հեքիաթը

15:00 — 15:30 —տրամաբանական խաղեր

15:30 — 16:00 —Ճաշ

16:30 — 16:45 — Միջավայրի խնամք

16:45 — 17:00 —   Դեպի տուն

01․06․2018

13:35 — 14:00 — Զբոսանք

14:00 — 14:30 —միջավայրի խնամք

14:30 — 15:00 —Կառուցողական խաղերի ստեղծում

15:00 — 15:30 —հեքիաթի ընթերցում, քննարկում կանաչ լանջերին

15:30 — 16:00 —Ճաշ

16:30 — 16:45 — Միջավայրի խնամք

16:45 — 17:00 —   դեպի տուն

04․06․2018

13:35 — 14:35- Մարմնակրթություն, հեծանիվ/ ազգային խաղեր , հոլ, քարկտիկ

14:35 — 15:30 —Այլընտրանքային նկարչություն

15:30 — 16:00 —Ճաշ

16:00 — 16:30 —մարմնամարզություն (վազք, լող, հեծանվավարություն)

16:30 — 16:45 — Միջավայրի խնամք

16:45 — 17:00 —   դեպի տուն

05․06․2018

13:35 — 14:00 —Մարմնակրթություն, հեծանիվ/ ազգային խաղեր , հոլ, քարկտիկ

14:00 — 15:00 —խոհանոցային հմտություններ

15:30 — 16:00 —ճաշ

15:00 — 16:00 —ընթերցանություն լանջերին, քննարկում կանաչ լանջերին

16:00 — 16:30 —բակային խաղեր

16:30 — 16:45 — Միջավայրի խնամք

16:45 — 17:00 —   դեպի տուն

06․06․2018

13:35 — 14:035-  Մարմնակրթություն, հեծանիվ/ ազգային խաղեր , հոլ, քարկտիկ

14:35 — 15:30 —Բակային աշխատանքներ

15:30 — 16:00 —Ճաշ

16:00 — 16:30 —Երաժշտական ​​գործունեություն, նախապատրաստվում ենք « Հակաբացիլ Կոմիտաս» -ին

16:30 — 16:45 — Միջավայրի խնամք

16:45 — 17:00 —   դեպի տուն

07․06․2018

13:35 — 14:00 —բույսերի խնամք

14:00 — 14:30 — ընթերցանություն

14:30 — 15:20 — Հունիսիկ.Հակաբացիլ Կոմիտաս

15:30 — 16:00 — Ճաշ

16:00 — 16:30 —տրամաբանական խնդիրներ

16:30 — 16:45 — Միջավայրի խնամք

16:45 — 17:00 —  դեպի տուն

08․06․2018

13:35 — 14:00 —Մարմնակրթություն, հեծանիվ/ ազգային խաղեր , հոլ, քարկտիկ

14:00 — 15:00 —բացօթյա նկարչություն

15:30 — 16:00 —ճաշ

16:00 — 16:30 —բացօթյա ընթերցանություն

16:30 — 16:45 — Միջավայրի խնամք

16:45 — 17:00 —  դեպի տուն

Posted in Uncategorized

Մայիսիկ. սպորտլանդիա+հեծանվավարություն

«Իմացումի հրճվանք» ծրագրի կրտսերների «Մայիսիկ» ստուգատես

ՕրըՄայիսի 31, ժամը՝ 9:50-10:40

Վայրը՝ Արևմտյան դպրոցի բակ

Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոցի 6 տարեկաններ

Նկարագրություն`

Նախավարժանք

Տաքացնել մկանները վերևից ներքև՝ պարանոցից ոտնաթաթ։

էստաֆետային խաղեր՝ կից քայլեր գնդակի ընդունումով և փոխանցումով, օղակներով էստաֆետ,գնդակի փոխանցումով գլխի վրայից, գլորում ոտքերի միջով:

Հեծանվավարություն.

ճանապարհի անցում, արագության գրանցում

Առանց կանգառի` ճանապարհի շրջադարձ

Ուղիղ ճանապարհի անցում՝  արգելքների շրջանցմամբ

Անհրաժեշտ մարզագույք`

հեծանիվներ (երկանիվ, քառանիվ)

ինքնագլորներ

անվաչմուշկներ

բուլավաներ

 

 

Posted in Uncategorized

Քայլարշավ դեպի Հյուսիսային դպրոց

Օրը՝ 18.05

Մասնակիցներ՝ տարեկաններ, Ծաղիկ Գասպարյան, Քրիստինե Հարությունյան:

Արևմտյան դպրոցի 5-6 տարեկանները որոշեցին այցելել Հյուսիսային դպրոցի իրենց ընկերներին: Ժամը 11-ին դուրս եկանք Արևմտյան դպրոցից և թեթև վազքով հասանք Բախշյանի անվան այգի: Որոշել էինք նաև հաշվել, թե ինչքան ժամանակում վազքով կհասնենք այգի, բայց այնքան տարվեցինք մեր քայլարշավի գրավչությամբ, որ ժամանակի մասին ուղղակի մոռացանք:

https://www.youtube.com/watch?v=_57yGg2O1xk

Առհասարակ, հետաքրքիր է դիտել մեր ամենակարող փոքրիկների քայլարշավը. տեսնում են մի լավ կամ տարօրինակ բան ու սկսում են խումբ-խումբ քննարկել: Երեխաներին պետք է շատ քայլեցնել, նրանք երբեք չեն հոգնում, բայց զարգանում են նրանց մկանները, իրենք էլ ճանաչում են իրենց շրջապատող աշխարհը:
Նրանք անհամբեր են շատ. րոպե առաջ ցանկանում են հանդիպել Հյուսիսային դպրոցի իրենց ընկերներին: Հանդիպումը շատ ջերմ եղավ: Շրջեցինք ամբողջ դպրոցով մեկ, տեսանք մեր Գեղարվեստի աչք շոյող լանջերը, նստեցինք թարմ խոտին, երգեր երգեցինք: Հյուսիսային դպրոցի մեր ընկերների հետ  մի փոքրիկ հեծանվամրցույթ կազմակերպեցինք. հաղթահարեցինք իրենց ճանապարհին հանդիպած բոլոր խոչընդոտները:
Սակայն դժվար էր բաժանումը մեր ընկերներից: Խոստացանք, որ նորից կվերադառնանք՝ նոր մտքերով, նոր սպասումներով:
5-6 տարեկանների համար հետաքրքիր էր նաև հետդարձի ճանապարհը: Շենքերից մեկի բակում նստեցինք ու քննարկեցինք մեր օրը Հյուսիսային դպրոցում: Մի փոքր հանգստանալուց հետո շարունակեցինք մեր հրաշք ճանապարհը դեպի հարազատ Արևմտյան դպրոց:

Posted in Uncategorized

Աշխատանքային նախագիծ. 21.05-25.05

Մայիս 21
09:00 — 9:15— Առավոտյան ընդհանուր պարապմունք
9:20 — 10:00— Ուրախ մաթեմատիկա
10:00 — 10:30— Երաժշտական գործունեություն
10:30 — 11:00 — Նախաճաշի կազմակերպում
11:00 — 11.50 — Հեքիաթի ընթերցում և քննարկում
11.50— 12.10— Ուրախ օտար լեզու՝ անգլերեն
12:10 — 13.00— paint նկարչական ծրագրով նկարում ենք հեքիաթը 
13.00 — 13:30— Ճաշ
13:30-14:00- Զբոսանք
14:00-15:00- Մուլտֆիլմի դիտում
15:00-15:30- Տիկնիկագործություն
15:30-15:50- Ճաշ
15:50-16:30- Այլընտրանքային նկարչություն
16:30-16:45- Միջավայրի խնամք
16:45-17:00- Սաների տուն ճանապարհում
 

 

Մայիս 22
09:00 — 9:15— Առավոտյան ընդհանուր պարապմունք
9:30 — 10:00—Ուրախ մաթեմատիկա
10:00 — 10:30—Ուսուցողական ինքնաշեն խաղերի ստեղծում
10:30 — 11:00-Նախաճաշի կազմակերպում
11:00 — 12:00 —Մեդիագրագիտություն+ ընթերցանություն
12:00 — 12:30 — Մուլտֆիլմի դիտում
12:30 — 13:00— Ճաշ
13:30-14:00- Զբոսանք. բակային աշխատանքներ
14:00-15:00- Նկարչություն
15:00-15:30- Word ծրագրի գործիքների ծանոթացում, յուրացում, կիրառում
15:30-15:50-Ճաշ
15:50-16:30- Մարմնամարզություն. մարզական խաղեր
16:30-16:45- Միջավայրի խնամք
16:45-17:00- Սաների տուն ճանապարհում

Շարունակել կարդալ “Աշխատանքային նախագիծ. 21.05-25.05”

Posted in Uncategorized

Մայիսյան հավաք. նախագծեր

«Ես արդեն կարող եմ»

Նպատակը՝  Մայիսյան հավաքը որպես 6 տարեկանների հասունության, կարողությունների, հմտությունների ներկայացման հարթակ:

  1. Տիկնիկագործություն

    Նպատակը` Երեխաները կսովորեն իրենց ձեռքերով պատրաստել տիկնիկներ:
    Անհրաժեշտ նյութեր` բժշկական փայտիկներ, ֆետր, գունավոր թելեր…

  2. Այլընտրանքային նկարչություն
    Նպատակը` այլընտրանքային նկարչության միջոցով զարգացնել երեխաների երևակայությունը, ընդարձակել նրանց մտածողությունը:
    Ընթացքը` Բախշյանի անվան այգում երեխաները բաժանվում են 2 խմբի: Մի խումբը կանգնում է, մյուս խմբի երեխաները կավիճով գծագրում են իրենց ընկերների ստվերները: Այնուհետև միասին գունավորում են պատկերները:
  3. Ընթերցանություն+Մեդիագրագիտություն
    Նպատակը` զարգացնել երեխաների լեզվամտածողությունը (նրանց դարձնել լեզվաշինարար), երևակայությունը, paint ծրագրի իմացության կատարելագործում:

    Ընթացքը` ընթերցում ենք Ռոդարիի «Ցախավելն ու Բեֆանան» հեքիաթը, քննարկում ենք, այնուհետև paint ծրագրով նկարում ենք հեքիաթի կերպարները, մուտքագրում ենք հեքիաթից հիշողության մեջ մնացած բառերը:

  4. Ազգային խաղեր
    Խաղում ենք «Պահմտեցի», «Գործնագործ» խաղերը:
    Նպատակը` երեխաներին ծանոթացնել ազգային խաղերին:
  5. Մարզական մեր կարողությունների ցուցադրություն
    • Վազք
    • Հեծանիվ
    • Լող

    Վազք Յուրի Բախշյանի այգով, վերգետնյա անցումով, Կրթական պարտեզով Հյուսիսային դպրոց, ապա հեծանվավարություն+մարզական պլեներ:

    • Վազք. Նախապատրաստական աշխատանք՝ Հանդերձավորվելու, ուսապարկը անհրաժեշտ իրերով զինելու, նախապատրաստական, սանիտարական  աշխատանքի ներկայացում-հանդերձանքից մինչև արդյունքների գրանցման հարթակ
    • Երթուղի՝ Արևմտյան դպրոցի հարավային մուտքից խումբը դանդաղ վազքով Յուրի Բախշյանի այգով, վերգետնյա անցումով, կրթական պարտեզով  ճանաչողական քայլքով դեպի Հյուսիսային դպրոց
    • Հեծանվավարություն+մարզական պլեներ Հյուսիսային դպրոցում. Հյուսիսային դպրոցի 6 տարեկանների հետ միասնական հեծանվավարություն, այնուհետև մարզական պլեներ պարտեզում

     

    Լողորդի մեր կարողությունները

    Նախապատրաստական աշխատանք՝ Հանդերձարանում սովորողների ինքնավարության ներկայացում:

    Ինչպե՞ս ենք պատրաստվում լողավազան մտնելուն, որքա՞ն ժամանակ է պահանջվում դրա համար, որքան ժամանակ է պահանջվում և ինչպես են սաները ինքնուրույն հանվում, հագնվում, չորացնում իրենց և հանդերձարանը պահում պատշաճ վիճակում: Ցուցանիշներ

    Լողորդի կարողությունների ներկայացում: Կարողանում  ենք առանց թևիկների լողալ: Կարողանու՞մ ենք ցատկել: Ո՞րքան ենք կարողանում շնչառությունը պահել ջրի տակ:

    Նախավարժանք Ոտքերով մկրատաձև մարզանք Ոտնաթաթերի ձգում դեպի վեր Վարժություններ Շնչառության պահում 5-7 վայրկյան Ջրացատկ`սովորողները հերթով լողավազանի եզրից ցատկում են ջրի մեջ՝ փորձելով երկար ցատկ անել դեպի լողավազան Թիթեռնիկ՝սովորողները պահում են իրենց ջրի վրա թիթեռնիկի տեսք ստանալով:

 

Posted in Uncategorized

Մայիսիկ. Համբարձման ծես

«Իմացումի հրճվանք» ծրագրի կրտսերների «Մայիսիկ» ստուգատես

Օրը՝ Մայիսի 10, ժամը՝ 11:00-12:00

Անցկացման վայրերը՝ Արևմտյան դպրոց

Մասնակիցներ` Արևմտյան դպրոց-պարտեզի 6 տարեկաններ, Սրբուհի Ներսիսյան, Ծաղիկ Գասպարյան, Սոֆյա Գրիգորյան
Համբարձման ծիսական գործողություն «Վիճակ»

Անհրաժեշտ պարագաներ.

«Ծաղկամայր» (ծիսական տիկնիկ),
ծաղկեպսակներ,
վիճակի սափոր,
ծղոտից զամբյուղ` մրգերով և այլ հյուրասիրություններով:
Սաները, ծաղիկները` ձեռքերին, ծաղկեպսակը` գլխին, գալիս են ու շրջանաձև նստում բացօթյա կանաչ տարածքում: Նրանցից մեկի ձեռքին «Ծաղկամայրն» է, մյուսի ձեռքին` վիճակի սափորը (նախօրոք յուրաքանչյուր երեխա որևէ իր կամ խաղալիք է դնում դրա մեջ), երրորդը՝ «Հարսիկն» է: Նրանք երեքով նստում են մեջտեղում: Ծղոտից զամբյուղը` մրգերով ու այլ հյուրասիրություններով, դրվում է «Ծաղկամոր» տիկնիկը բռնած երեխայի մոտ: Երգում են «Վիճակի երգը»: «Հարսիկը» վիճակի սափորից հանում է որևէ իր: «Ծաղկամոր» տիկնիկը բռնած երեխան ծղոտե զամբյուղից որևէ միրգ կամ քաղցրավենիք վերցնելով, տալիս է այդ իրը դրած երեխային: Եթե երգի ընթացքում բոլորը չեն հասցնում հանել վիճակ, նորից են երգում ու շարունակում վիճակ հանելու արարողությունը: Բոլորին վիճակ հանելուց հետո, կանգնում են շրջանաձև և պարում ազգային պար:

Համբարձման խաղ. «Ծաղիկներ,մեղուներ, բզեզներ, թիթեռներ»

Երեխաները դառնում են ծաղիկներ, մեղուներ, բզեզներ, թիթեռներ և բաժանվում 4 խմբի: Մեղուները պզզում են, բզեզները` բզզում, ճռռում, թիթեռները` թափահարում թևերը, ծաղիկները` ծափծփում, շրշկում: Ծաղիկները տարածվում են ու կանգնում: Նրանցից յուրաքանչյուրի ձեռքին զանգակ կա, որը երբեմն — երբեմն զնգացնում են: Զանգի ձայնը լսելով, մեղուները պզզալով գալիս են, մոտենում ծաղկին և պտտվում նրա շուրջ: Ծաղիկը կքանստում է, մեղուն կռանում է նրա գլխի վրա, «նեկտար վերցնում» ու գնում հաջորդ ծաղկի մոտ: Այսպես, հերթով «թռնում» են ծաղիկից ծաղիկ: Բզեզները` բզզալով ու ճռռալով, խաղալով գալիս են ու, բռնելով ծաղկի ձեռքերից, նրա հետ շրջանաձև պտտվում` տարուբերելով ձեռքերը: Թիթեռները, ծաղիկների կողքով «թռնելով», գտնում են իրար, թևերը թափահարում, հերթով իրար բոլոր պտտվում, կազմում զույգեր, որոնք հերթով միանում են իրար և բռնում փոքրիկ շրջան յուրաքանչյուր ծաղկի շուրջ: Այդ պահին նրանք նմանվում են ծաղկի, որի թերթերը թիթեռներն են, իսկ միջին մասը` ծաղիկը: Խաղի վերջում բոլորը հավաքվում են իրար բոլոր և կազմում ծաղկեփունջ: Խաղը կարելի է խաղալ ազգային թեթև պարային երաժշտության ուղեկցությամբ:

Վիճակը հանելու մանիներ

Տեսեք վիճակն ինչ կուզի,
Ջա՜ն, ծաղիկ, ջա՜ն, ջա՜ն,
Սրտի ուզածըն ինչ ի,
Ջա՜ն, վիճակ, ջա՜ն, ջա՜ն

Սարերով ցորեն կուզի,
Ջա՜ն, ծաղիկ, ջա՜ն, ջա՜ն,
Արտերով գարի կուզի,
Ջա՜ն, վիճակ, ջա՜ն, ջա՜ն:

Համբարձման ծիսական արարողությունն իրականացնելու համար նախատեսված երգեր

Երգերի ձայնագրությունը՝ քոլեջի «Երգարան» բաժնում

Վիճակի երգ

Մանի ասեմ ու շարեմ,
Ջա՜ն, ծաղիկ, ջա՜ն, ջա՜ն,
Լցնեմ տոպրակն ու կարեմ,
Ջա՜ն, վիճակ, ջա՜ն, ջա՜ն:

Ծաղիկ ունեմ նարընջի,
Ջան, ծաղիկ, ջան, ջան,
Տըղա, վեր արի փընջի,
Ջան, վիճակ, ջան, ջան:

Ես աղջիկ եմ, ալ կուզեմ,
Ջան, ծաղիկ, ջան, ջան,
Ոսկին ծալեծալ կուզեմ,
Ջան, վիճակ, ջան, ջան:

Ծաղիկ ունեմ` ալա յա,
Ջան, ծաղիկ, ջան, ջան,
Ալա չի, ալվալա յա,
Ջան, վիճակ, ջան, ջան:

Արևը կամար-կամար,
Ջան, ծաղիկ, ջան, ջան,
Կապել ես ոսկե քամար,
Ջան, վիճակ, ջան, ջան:

Սարեն կըգա ձիավոր,
Ջան, ծաղիկ, ջան, ջան,
Մեր տունը չարդախավոր,
Ջան, վիճակ, ջան, ջան:

Հըրես եկավ իմ աղբեր,
Ջան, ծաղիկ, ջան, ջան,
Երեք օրվա թագավոր,
Ջան, վիճակ, ջան, ջան:

Հե՜յ, իմ Նազան, իմ Նազան

Հե՜յ, իմ Նազան, իմ Նազան,
Չէ՜, իմ Նազան, իմ Նազան:

Լուսնի լուսնակը ես եմ,
Հե՜յ, իմ Նազան, իմ Նազան,
Ծովի ձըկնակը ես եմ,
Չէ՜, իմ Նազան, իմ Նազան.

Գիշերով փախչող աղջիկ,
Հե՜յ, իմ Նազան, իմ Նազան,
Հետիդ ընկերը ես եմ,
Չէ՜, իմ Նազան, իմ Նազան:

Հե՜յ, իմ Նազան, իմ Նազան,
Չէ՜, իմ Նազան, իմ Նազան:

Արտի միջակը խոտ է,
Հե՜յ, իմ Նազան, իմ Նազան,
Ծաղիկը խընկահոտ է,|
Չէ՜, իմ Նազան, իմ Նազան.

Էրթանք ծաղիկ քաղելու,
Հե՜յ, իմ Նազան, իմ Նազան,
Քանի Համբարձում մոտ է,
Չէ՜, իմ Նազան, իմ Նազան:

Հե՜յ, իմ Նազան, իմ Նազան,
Չէ՜, իմ Նազան, իմ Նազան:

Հո՜յ Մայրամ

Հո՜յ Մայրամ, Մայրամա,
Հո՜յ Մայրամա, Մայրամա:

Մայրամ, արի էս պարը,
Հոյ Մայրամ, Մայրամա,
Մեզ համար կասեմ խաղը,
Հոյ Մայրամա, Մայրամա:

Հո՜յ Մայրամ, Մայրամա,
Հո՜յ Մայրամա, Մայրամա:

Ծաղիկ ունիմ, ալա յա,
Հո՜յ Մայրամ, Մայրամա,
Ալա չի, ալվալա յա,
Հո՜յ Մայրամա, Մայրամա:

Մայրամ, Մայրամ քուր ունիմ,
Հո՜յ Մայրամ, Մայրամա,
Նռան հատիկ, լալա յա,
Հո՜յ Մայրամա, Մայրամա:

Հո՜յ Մայրամ, Մայրամա,
Հո՜յ Մայրամա, Մայրամա:

Լուսնակը բոլորել է,
Հո՜յ Մայրամ, Մայրամա,
Ամպի մեջ մոլորել է,
Հո՜յ Մայրամա, Մայրամա:

Մայրամի պարի համար
Հո՜յ Մայրամ, Մայրամա,
Զուռնաչուց խըռովել է,
Հո՜յ Մայրամա, Մայրամա:

Հո՜յ Մայրամ, Մայրամա,
Հո՜յ Մայրամա, Մայրամա:

Ա՜յ, արևը, արևը

Ա՜յ, արևը, արևը,
Ում տամ՝ տանի բարևը:

Հենց որ ծագի արևը,
Ա՜յ, արևը, արևը,
Քեզի ղրկեմ բարևը,
Ում տամ՝ տանի բարևը:

Ա՜յ, արևը, արևը,
Ում տամ՝ տանի բարևը:

Խնձոր ես ծառի վրա,
Ա՜յ, արևը, արևը,
Ծաղիկ ես սարի վրա,
Ում տամ՝ տանի բարևը:

Ա՜յ, արևը, արևը,
Ում տամ՝ տանի բարևը:

Արև ելավ էն սարեն,
Ա՜յ, արևը, արևը,
Կաքավ կանչեց էն քարեն,
Ում տամ՝ տանի բարևը:

Ա՜յ, արևը, արևը,
Ում տամ՝ տանի բարևը:

Աղբյուրը ՝ Մարինե Մկրտչյանի բլոգ

Շարունակել կարդալ “Մայիսիկ. Համբարձման ծես”