Արևմտյան դպրոցի 5-6 տարեկանները շատ սիրեցին ընկեր Աննային: Մեզ հարազատ դարձած ընկեր Աննան ցույց տվեց շվին, սրինգը, բացատրեց, թե այս գործիքները ինչպես են սովորական ձայնը դարձնում մեղեդի. հաճելի մեղեդի… Ահա, ստորև ներկայացվող տեսանյութում դուք կտեսնեք, թե ինչպես են նրանք ոգևորվում, ուսումնասիրում գործիքները: Կլսեք նաև, թե ինչքան խելացի հարցեր են ուղղում մեր սիրելի ընկեր Աննային: