Posted in Uncategorized

Աշխատանքային նախագիծ. 19.03-23.03

Մարտ 19

13:30-14:00- Զբոսանք
14:00-15:00- Մուլտֆիլմի դիտում՝  Պիստակ
15:00-15:30- Կառուցողական խաղեր
15:30-15:50- Ճաշ
15:50-16:30- «Կանանչ ախպեր» բանաստեղծության  ամրապնդում
16:30-17:00- Միջավայրի խնամք

Մարտ  20

13:30-14:00- Զբոսանք. բակային աշխատանքներ
14:00-15:00- Նկարչություն
15:00-15:30- «Քամին  ու մժեղը» բանաստեղծության ամրապնդում
15:30-15:50-Ճաշ
15:50-16:30- Մարմնամարզություն. մարզական խաղեր
16:30-17:00- Միջավայրի խնամք

Մարտ 21

13:30-14:00- Զբոսանք
14:00-15:00- Մեդիագրագիտություն
15:00-15:30- Կառուցողական խաղեր
15:30-15:50- Ճաշ
15:50-16:30- Մարմնամարզություն 
16:30-17:00- Միջավայրի խնամք

Մարտ 22

13:30-14:00- Զբոսանք
14:00-15:00- Ուրախ  մաթեմատիկա
15:00-15:30- Նկարչություն՝ բակում
15:30-15:50- Ճաշ
15:50-16:30- «Քամին ու մժեղը» բանաստեղծության ամրապնդում
16:30-17:00- Միջավայրի խնամք

Մարտ 23

13:30-14:00- Զբոսանք
14:00-15:00- Կառուցողական խաղեր
15:00-15:30- Բնագիտական փորձ. օդապարիկ
15:30-15:50- Ճաշ
15:50-16:30-«Մարտ» բանաստեղծության ամրապնդում
16:30-17:00- Միջավայրի խնամք

Posted in Uncategorized

Եռօրյա վերապատրաստում

Վերապատրաստումները շատ արդյունավետ են մասնագիտական որակները բարելավելու համար: Բայց այն այնպես պետք է կազմակերպել, որ դուրս գա տեսականի շրջանակներից, ստանա ավելի գործնական բնույթ: Ահա այսպիսի մի կենդանի վերապատրաստման օրինակ էր Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի կողմից կազմակերպված դասվարների եռօրյա վերապատրաստումը: Վերապատրաստմանը մասնակցում էին Արագածոտնի մարզի տարբեր շրջաններից եկած դասվարները:
Վերապատրաստման այդ երեք օրերն ինձ շատ բան տվեցին: Սա մեծ հնարավորություն էր կողքից դիտելու այն, ինչն անում ես ինքդ: Վերապատրաստման ընթացքում այն, ինչը տեսա, ինձ համար նորություն չէր. լավ գիտեմ կրթահամալիրի որդեգրած բնավորությունը, նպատակները, բայց սա թույլ տվեց ինձ մեկ անգամ ևս վերանայել իմ մտածելակերպը, նպատակը, ցանկությունները: Ես կրկին սիրահարվեցի կրթահամալիրին, մեկ անգամ ևս ինքս ինձ ապացուցեցի, որ աշխատանքի հարցում ընտրությունս ճիշտ է:
Այժմ առանձնացնեմ մի քանի կետեր, որոնք ինձ դուր եկան.


• Բավական արդյունավետ էր այն, որ վերապատրաստման մասնակիցները միանգամից գործ ունեին երեխաների հետ: Շփումը կենդանի էր, դասապրոցեսն ավելի տեսանելի էր: Հիշեցի մի լավ ասացվածք. <<Լավ է մեկ անգամ տեսնել, քան հազար անգամ լսել>>:
• Վերապատրաստումն այնպիսի կառուցվածք ուներ, որ մասնակիցը այդ երեք օրերի ընթացքում կարողացավ տեսնել հնարավորինս շատ բան. հասցրեց լինել մի քանի դասվարների մոտ, համեմատել նրանց, գտնել ընդհանրություններ և տարբերություններ:
• Ինձ դուր եկավ նաև այն, որ վերապատրաստման մասնակիցը սոսկ դիտորդ չէր: Այսինքն՝ առավոտյան ընդհանուր պրապմունքից սկսած նա դառնում էր կրթահամալիրի մի մասնիկը:

Ես այդ երեք օրերի ընթացքում եղա Արևելյան դպրոց-պարտեզում՝  ընկեր Անահիտի և ընկեր Մերիի դասարաններում: ԻՆձ երկու դասարանն էլ շա՜տ դուր եկավ, շատ բաներ հավանեցի: Ինձ նաև հետաքրքիր էր մյուս դասվարների կարծիքը. ուղղակի հիացած էին: Տիկին Նունեն ապշել էր՝ տեսնելով, թե ինչպես են առաջին դասարանի երեխաները օգտվում համակարգչից՝ նկարում, մուտքագրում… Մյուսին դուր եկավ այն ազատությունը, որը տրված էր երեխաներին և զարմանում էր, թե ինչպես է, որ երեխաներն այդ ազատությունը ճիշտ են օգտագործում: Տիկին Լորետային դուր եկավ դպրոցի լուսավորությունը, մե՜ծ պատուհանները, մարզադահլիճը, ընդհանուր պարապմունքը: Տիկինը նույնիսկ խոստացավ, որ կփորձի իրենց դպրոցում էլ տարածել ընդհանուր պարապմունքի մշակույթը: Իսկ Սյուզանին էլ դուր եկավ, որ պարտիզապուրակային գործունեությանը մասնակցում են նաև կրթահամալիրի սաները և հիմնական շարժիչ ուժն են: Այսինքն՝ երեխաներն անընդհատ իսկական ընտանեկան միջավայրում են: Սա այն դեպքերից է, որ դպրոցն իրոք դառնում է երեխաների ամենաիրական տունը:

Իսկ եթե ինձ հարցնեք, ես կպատասխանեմ. <<Ես սիրում եմ իմ կրթահամալիրը իր բոլոր թերություններով և առավելություններով>>:
img_9666

 

 

Posted in Uncategorized

Պարտիզապուրակային գործունեություն. ծառատունկ

Աշտարակը հայտնի է իր ընկույզով, Կարբին՝ խնձորով… Իսկ ի՞նչով հայտնի դարձնենք Բանգլադեշը: Որոշել ենք Բանգլադեշը դարձնել բալենիների թաղամաս:
Մինչ բուն աշխատանքին անցնելը, անհրաժեշտ է երեխաներին մի փոքր տեղեկություն տալ բալենու մասին, անհրաժեշտ աշխատանքային գործիքների մասին: Պետք է քայլ առ քայլ անցնել, որպեսզի երեխաներն ամբողջական պատկերացում կազմեն, թե ինչ է իրենից ներկայացնում ծառատունկը:
Նախ ընկեր Էդմոնի խորհրդով մեր բալենիների համար պետք է ընտրենք հարմար տեղ, հետո պետք է մաքրենք տարածքը, փորենք խորը խոսեր, տեղադրենք մեր ծառերը…. Բայց այսքանով չվերջացավ մեր աշխատանքը: Պետք է ջրենք. և ամեն օր: Չէ՞ որ տնկելով բալենիները, մենք դառնում ենք նրանց խնամակալները և պատասխանտու պետք է լինենք նրանց համար… Մեզ շատ աշխատանք է սպասվում…

 

Posted in Uncategorized

Աշխատանքային նախագիծ. 05.03-07.03

Երկուշաբթի 05.03

13:30 -14:00—Զբոսանք
14:00-15:00 Բնագիտական փորձ. համեր
15:00-15:20 Ճաշ
15:20-15:50 Ես և շրջակա աշխարհը. տեղեկություններ Զատկի տոնի մասին
15:50-16:30 Մարմնամարզություն
16:30-16:40 Միջավայրի խնամք
14:40-17:00 Ճանապարհ դեպի տուն

Երեքշաբթի 06.03

13:30 -14:00—Զբոսանք
14:00-15:00 Պարտիզապուրակային գործունեություն
15:00-15:20 Ճաշ
15:20-15:50 Թումանյանական ընթերցանություն
15:50-16:30 Ուրախ մաթեմատիկա
16:30-16:40 Միջավայրի խնամք
14:40-17:00 Ճանապարհ դեպի տուն

Չորեքշաբթի 07.03

13:30 -14:00—Զբոսանք
14:00-15:00 Պարտիզապուրակային գործունեություն
15:00-15:20 Ճաշ
15:20-15:40 Բանավոր համրանք
15:40-15:50 Երաժշտության ունկնդրում
15:50-16:30 Տեխնոլոգիա
16:30-16:40 Միջավայրի խնամք
14:40-17:00 Ճանապարհ դեպի տուն