Posted in Uncategorized

Թատրոն- բեմադրում

Հունվար ամսվա երկրորդ կեսին 5 տարեկանների հետ պետք է բեմադրենք Աթաբեկ Խնկոյանի Մկների ժողովը ստեղծագործությունը:
Նպատակ` Խնկոյանի Մկների ժողովը ստեղծագործության ուսուցում:
Խնդիրներ` սովորողների համակողմանի և ներդաշնակ զարգացում, բանավոր խոսքի, երևակայական մտածողության, լեզվամտածողության, շարժ-ռիթմիկայի զարգացում:

Նախագծի իրականացման ուսումնական գործընթացի համալիր կազմակերպում

Սովորողներին ներկայցնում եմ Խնկոյանի նշված ստեղծագործությունը, քննարկում ենք: Քննարկումից հետո սաները կատարում են դերաբաշխում, ստեղծում ենք կերպարային լուծումներ և բերանացի, ազատ վերարտադրումով խաղում, ներկայացնում ենք ստեղծագործությունը այնպես, ինչպես ընկալել և յուրացրել են սովորողները:

Տեխնոլոգիական գործունեություն
Պատրաստել Խնկոյանի ստեղծագործության հերոսներին տարբեր տեխնոլոգիական նյութերից՝ կավ, ծեփամածիկ, կտորներ, շշեր, փայտեր և այլն:
Պատրաստված տիկնիկ-կերպարների ցուցադրում:

03534448684d3c43b4e0d15a36bf051d_w870_h390

Սով էր, սով էր մկստան,
Կատվի ձեռքից լկստան
Գզիրն ընկավ դռնեդո´ւռ
Էլ չթողեց տուն-կտուր
Ջահել ահել գեղովի,
Կանչեց , բերեց ժողովի՝
Թէ ինչ անեն, որ կատվեն
Մի հնարքով ազատվեն :
Եկան գյուղի ջոջերը
Երկար բարակ պոչերը,
Մասնակցեցին խորհրդին,
Մի մուկ խոսեց իր հերթին,
-Լսե´ ք, մկներ, ցեղակից ,

Չունեմ որդի, կողակից,
Ես մի անտեր ծերուկ եմ,
Բայց պատվավոր մի մուկ եմ.
Պակսեց ուժը իմ ոտի ,
Պէտք է մեռնեմ անոթի
Սովն է չոքել դռանը,
Ախ , մռռանը, մռռանը ,
Վեր է ընկել, մառանը ,
Ինչքան ասես նազ անի ,
Ստից սատկի, տազ անի,
Մուկ տեսնելիս, վազ անի ,
Գլխից բռնի, կախ անի,
Թաթովը տա, խաղ անի ,
Ուտի , քեֆը չաղ անի ,
Էսպես զուլում ու կրակ ,
Դեռ աչքերն էլ ջուխտ ճրագ:
Բայց թե ազնիվ մեր ցեղը
Կորչելու չէ զուր տեղը…
Ա՜յ բերել եմ ես մի զանգ ,
Ծափ , ծլնգոց,
Մեջը զնգոց.
Կատվի վզից մենք կախ տանք,
Որ ինչքան էլ օրորա ,
Որ ինչքան էլ շորորա ,
Ստից սատկի, տազ անի,
Գալն իմանանք գազանի :
Է ´, զանգը ո՞վ կախ անի.
-Ալո դո´ ւ:
-Ալո՞ն տանի:
-Բալո դո´ւ :
— Բալո՞ն կախէ:
-Չստո, դո´ ւ:
-Չստոն կաղ է :
-Մստո , դո ´ւ:
-Մստոն կարճ է:
-Փստո, դո´ ւ:
-Էդ էլ խի՞ղճ է:
-Համբօ , դո ´ւ:
-Ես տկար եմ:
-Չամբո , դո´ ւ:
-Ասենք տարա,
Բա որ կատուն գա ինձ վրա՞ :
-Բտոն , Խտոն թող մեկից
Բռնեն կատվի քամակից :
-Ի՞նչ է խոսում չոր գանգը,
Լավ է դու տար էդ զանգը,
Էլ ի՞նչ Բտո , ի՞նչ ֆստան,-
Ճստաց Բտոն ճստճստան :
-Լռի´, հանդուգն
Կոտորվե´ք դուք ,,
Վախկոտներիդ ես թաղեմ,
Ճա՞ռ ասեմ, թէ՞ զանգ կախեմ,-
Գոչեց ջոջը,
Քաշեց պոչը:

Advertisements
Posted in Uncategorized

Երաժշտական պատ

Հունվար ամիսը էլ ավելի շատ կարևորելու համար 5 տարեկանները որոշել են դասասենյակում երաժշտական պատ ստեղծել: Փոքրիկ սեբաստացիների համար երաժշտական պատ ունենալը շատ կարևոր է, քանի որ նրանք սիրում են երգել, պարել ու շրխկաններով նոր երաժշտություն ստեղծել. պատի վրա կնկարենք դաշնամուրի ստեղններ, երաժշտական նոտաներ, և որպեսզի երաժշտական պատը իրական դառնա, կպատրաստենք շրխկաններ…
Նպատակը` երաժշտական պատի ստեղծում:
Խնդիրները` սովորողների համակողմանի և ներդաշնակ զարգացում, երաժշտական գործիքների ստեղծում, երևակայական մտածողության, շարժ-ռիթմիկայի զարգացում:

Տեխնոլոգիական գործունեություն

Երաժշտական գործիքների ստեղծում
Անհրաժեշտ նյութեր` ընկույզ, թելեր, սոսինձ, մեկանգամյա օգտագործման բաժակներ, բրինձ, գունավոր թուղթ, փայտե գդալներ, ներկեր:

Տարբերակները շատ են, իսկ մենք կստեղծենք ամենագեղեցիկ երաժշտական պատը: