Posted in Uncategorized

Բնագիտական փորձ

Ջրով լի բաժակ… 5 տարեկաններն իրենք իրենց հարց տվեցին. քանի մետաղադրամ պետք կգա, որպեսզի այնպես անենք, որ բաժակի ջուրը սկսի թափվել: Լցրեցինք մետաղադրամները: Պարզվեց` մեզ պետք եկավ 6 մետաղադրամ: Նույն փորձը ամենախելացիները կատարեցին ընկույզի կեղևով: ՀՐԱՇՔ. ընկույզը չսուզվեց ջրում, ինչպես մետաղադրամը, այլ սկսեց լողալ ջրի մակերեսին: Հետաքրքիր է, ուրեմն ընկույզի կեղևը ավելի թեթև է: Իսկ նույն փորձը կատարենք լուցկու փայտիկներով: Նրանք նույնպես չսուզվեցին ջրում. սկսեցին հանդարտ լողալ: Գիտունիկ Ռոզին հասկացավ, որ փայտը լողալ գիտի և չի սուզվում:

Advertisements
Posted in Uncategorized

Բնագիտական փորձեր Փոքրիկ Էյնշտեյնից

Այս անգամ Արևմտյան դպրոց հյուր էր եկել Փոքրիկ Էյնշտեյնը: Նրանք ամենախելացի 5 տարեկաններին շատ զարմացրին իրենց բնագիտական փորձերով. դրանք բազմազան էին և շատ հետաքրքիր: 5 տարեկանները համապատասխան հագուստով դարձան փոքրիկ էյնշտեյնիկներ և մասնակցեցին բոլոր փորձերին:

 

Posted in Uncategorized

Մարզական օր

Հունվարյան ճամբարին ուրախ գույներ տալու համար 5 տարեկանները ընկեր Քրիստինեի հետ ցուցադրեցին իրենց հենծանվային հմտությունները` հաղթահարելով բոլոր խոչընդոտները:

Posted in Uncategorized

Միասին ամեն ինչ կարող ենք

Շատ կարևոր է երեխաներին դեռ մանկուց սովորեցնել, որ ընկերներին ճանապարհի կեսին չեն թողնում… Արևմտյան դպրոցի 5 տարեկաններն այս անգամ սովորեցին, որ ընկերոջ հետ ոչ միայն խաղում են, այլ նաև ճանապարհ են անցնում և այն պետք է անցնեն պատվով,  ընկերոջը օգնելով: Այս անգամ մարզական ճանապարհը նրանք պետք է անցնեին իրենց ոտքերը կապած, բայց ընկերոջ ոտքին:

Posted in Uncategorized

Խաղում ենք լոտո և սովորում ենք թվերը

Հունվարյան առաջին շաբաթը ճամբարային է: 5 տարեկանները վայելում են իրենց ճամբարային օրերը` համատեղելով խաղը և մաթեմատիկական գիտելիքները:
Լոտո խաղը 5 տարեկանները շատ սիրեցին, քանի որ այն հնարավորություն է տալիս էլ ավելի լավ սովորել թվերը, ինչպես նաև հաղթելու հնարավորություն է տալիս: