Posted in Uncategorized

Բարեկամական երկրորդ օրը

Դեկտեմբերի 5: Վերապատրաստման 2-րդ օր: Հաճելի է աշխատել հետաքրքիր ու բանիմաց մասնագետների հետ ու այս ամենին գումարած Գյումրվա բարբառը. արդյունավետ փորձի փոխանակում:
Արդեն ձմեռ է: Բայց երեխաների համար ձմեռը գալիս է ձյան հետ…. Չկա ձյուն, ուրեմն չկա ձմեռ… Իսկ  ի՞նչ կլինի, եթե միասին ստանանք ձյուն: Պատկերացնու՞մ եք 5 տարեկանների հրճվանքը… Ա՜յ քեզ «Իմացումի հրճվանք»: Մի՞թե մեր սիրելի ընկեր Սրբուհին, վերապատրաստվողներն ու ընկեր Ծաղիկը 5 տարեկանների հետ միասին հրաշագործներ չեն… Գրեթե ոչնչից ստացանք ձյուն: Անհրաժեշտ պարագաներն էին տակդիր և ջուր: Ու տեսեք ինչ ձյուն ստացանք, այնքա՜ն շատ, որ նույնիսկ ձնագնդի խաղացինք :

Այս բնագիտական ձորձից ոգևորված ևս մեկ փորձ կատարեցինք. փորձեցինք գունավոր կոնֆետներով և ջրով ստանալ իսկական ծիածան… Ընթացքը ֆոտոշարով`

Advertisements
Posted in Uncategorized

Ամանորյա ասիկներ, առած-ասացվածքներ, բարեմաղթանքներ

Գալանտոս տոս, տոս
Գալանտոսը եկել է,
Դռան տակը կայնիլ է,
Շիլա շապիկ հագիլ է,
Կարմիր գոտի կապիլ է,
Մեկ ավուճին խայիլ է:

***

Հինը գնաց, նորը կուգա,
Հինը ուրախ ճանապարհեք,
Նորի համար պատրաստեցեք
Դուռ, լուսամուտ բացեք,
Ինչ ուզում եք խնդրեցեք:

***

Շնորհավոր Նոր տարի,
Ձեր տունը շեն իլի,
Բարով նոր հագնեք,
Միշտ ուրախ իլեք:
Հացը բոլ իլի,
Աչքը կուշտ իլի,
Ձեզ էլ փայ իլի,
Մեզ էլ փայ իլի:

***
Առատ տարի, բերքը` բարի:

***
Ամառվա փուշ` ձմեռվա նուշ

Posted in Uncategorized

Դեկտեմբերիկ. երգերի տեքստեր, կարաոկեներ

Երգեր`

1.Զար, զընգը

2.Բասեն բարի

3.Տոնածառ ջան

4.Այ քեզ, այ քեզ տոնածառ

Զար, զընգը

Զար, զընգը, զար, զընգը, թող զընգա,

Պարենք գիշեր լուսընկա:

Էս գիշեր` լուսնակ գիշեր,

Զար, զընգը, զար, զընգը, թող զընգա,

Ձուն էկեր` գետին նախշեր,

Զար, զընգը, զար, զընգը, թող զընգա,

Էլի պարը բոլորավ,

Զար, զընգը, զար, զընգը, թող զընգա,

Քուրըս միջին մոլորավ,

Պարենք գիշեր լուսընկա:

Զար, զընգը, զար, զընգը, թող զընգա,

Պարենք գիշեր լուսընկա:

Բասեն բարի, Բասեն բարի,

Հա՛յ Նուբարի, ջա՛ն Նուբարի,

Տղա՛, արի, բռնե, պարի,

Հա՛յ Նուբարի, ջա՛ն Նուբարի, Նուբարի:

Բասեն բարի, Բասեն բարի,

Հա՛յ Նուբարի, ջա՛ն Նուբարի,

Աղջի, արի, բռնե, պարի,

Հա՛յ Նուբարի, ջա՛ն Նուբարի, Նուբարի:

Երկու գնա, երեք արի,

Հա՛յ դոմբարի, ջա՛ն դոմբարի,

Տղա, արի, բռնե, պարի,

Հա՛յ դոմբարի, ջա՛ն դոմբարի, դոմբարի:

Արի՝ խաղանք էս դոմբարին,

Բասեն բարի, Բասեն բարի,

Ինչքան ուրախ է էս տարին,

Հա՛յ դոմբարի, ջա՛ն դոմբարի, դոմբարի:

Posted in Uncategorized

Ամանորյա նախագիծ

Ամանորյա ծեսը կրթահամալիրի ամենաուրախ ու ամենասպասված տոներից է: Ծեսի նախապատրաստական աշխատանքները սկսվում են հենց ձմռան առաջին օրից:

Նպատակը՝  Նախապատրաստում  «Ամանորի ծես» տոնակատարությանը.

 Խնդիրները՝

  • Զարգացնել սովորողների տեխնոլոգիական հմտությունները
  • Ուսուցանել Ամանորի և Սուրբ Ծննդյան երգեր
  • Ստեղծել շնորհավորական բացիկներ
  • Զարգացնել սովորողների մեդիահմտությունները
  • Զարգացնել ստեղծագործելու, երևակայելու հմտություններ:

ՈՒսումնասիրության թեմաները՝

  • Ամանորյա հեքիաթ
  • Տոնական հագուստի ստեղծում
  • Ինքնաշեն խաղալիքներ, տոնի ծառ
  • Ամանորյա ավանդույթները Հայաստանում
  • Ամանորյա և Սուրբ Ծննդյան երգերի ընտրանի
  • Տոնի խորհուրդը:

Աշխատանքի կազմակերպման ընթացքը՝

Նախապես ընտրվում են  Ամանորյա երգեր և ստեղծագործություններ։
Երգերը սովորում ենք կատարել պար- բեմադրությամբ։
Ստեղծագործությունները սովորում ենք բերանացի և կատարում խաղ- բեմադրությամբ։
Paint նկարչական ծրագրով նկարում ենք Ամանորյա նկարներ և ստեղծում դասրանական տոնական բացիկ։