Posted in Uncategorized

Լավաշթխիկ

«Իմացումի հրճվանք» ծրագրի կրտսերների «Նոյեմբերիկ» ստուգատես

Օրը՝ 24.11.2017, ժամը՝ 10.30-12.00

Անցկացման վայրը՝ Արևմտյան դպրոց

Մասնակիցներ՝ Արևմտյան  դպրոցի 5 տարեկաններ

Նկարագրությունը՝

Նախ խոսեցինք խմորի բոլոր բաղադրիչների մասին՝ ալյուրի, ջրի, աղի ձևի, համի, հոտի, այն մասին, թե ալյուրն ինչից են ստանում և այլն: Այնուհետև պատրաստեցինք խմորը՝ ընթացքում հաշվելով, թե յուրաքանչյուր բաղադրիչից որքան բաժակ կամ գդալ ենք օգտագործել:Խմորը հունցելուց հետո թողեցինք, որ այն հանգստանա: Հասունանալուց հետո բաժանեցինք գնդերի և անցանք գործի:

Գրետա տատիկի օգնությամբ թխեցինք մեր կարմրաթուշ լավաշները: Այնուհետև դրանք հյուրասիրեցինք մեր Արևմտյան դպրոցի սիրելի անդամներին:

 

 

 

Advertisements
Posted in Uncategorized

Մեդիագրագիտության ստուգատես

«Իմացումի հրճվանք» ծրագրի կրտսերների «Նոյեմբերիկ» ստուգատես

Օրը` Նոյեմբերի 23, ժամը՝ 11:00-12:00

Մասնակիցները`

Արևմտյան դպրոց-պարտեզի 5 տարեկաններ, Սրբուհի Ներսիսյան, Ծաղիկ Գասպարյան

Աշխատանք մեդիագործիքներով.

Posted in Uncategorized

Նոյեմբերիկ. մարզական ստուգատես

Օրը` Նոյեմբերի 22, ժամը՝ 11:00-12:00

Վայրը`Արևմտյան դպրոց

Մասնակիցները`

Արևմտյան դպրոց-պարտեզի 5 տարեկաններ, Սրբուհի Ներսիսյան, Ծաղիկ Գասպարյան:
Քոլեջի 5 տարեկաններ, Փիրուզա Հարությունյան, Սոնա Քեհեյան, պատասխանատու`Տաթև Համբարյան:

Posted in Uncategorized

Հեծանվավարության ստուգատես

Վայրը՝ Արևմտյան դպրոց

Մասնակիցները Արևմտյան դպրոցի 5 տարեկաններ

Ծրագրում`

10մ. հեռավորությամբ ճանապարհի անցում, արագության գրանցում
Առանց կանգառի՝ 3մ. երկարությամբ ճանապարհի շրջադարձ
Ուղիղ ճանապարհի անցում 3 արգելքների շրջանցմամբ:

Ամենահինգերը 10 մ հեռավորությամբ ճանապարհը անցան 35-40 վայրկյանում:
Ընթացքը ֆոտոշարով`

Posted in Uncategorized

Լողի ստուգատես

«Իմացումի հրճվանք» ծրագրի կրտսերների «Նոյեմբերիկ» ստուգատես

Վայրերը` Արևմտյան դպրոցի փակ լողավազան
Օրը` Նոյեմբերի 21, ժամը՝ 10:00-10.40

Մասնակիցները`

10:00-10:40 — Արևմտյան դպրոցի 5 տարեկաններ

Արևմտյան դպրոցի 5 տարեկաններն այսօր լողի ստուգատեսի էին: Հանդերձարաններում տիրում էր ուրախ տրամադրություն… իսկ ամեն ինչ այնքան հարմար էր: Հանում էինք հագուստներն ու դնում յուրաքանչյուրն իր նոր զամբյուղի մեջ: Լսվեց ընկեր Տաթևի սուլիչի ձայնը: 5 տարեկաններն արդեն բոլորել էին լողավազանը: Մինչև ջուրը մտնելը նախավարժանք արեցինք` ձգեցինք ոտնաթաթերը, տաքացրինք մկանները: Սիրելի անհամբերները արագ մտան ջուրը, իսկ այն այնքան տաք էր ու հաճելի:
Օր օրի 5 տարեկանները էլ ավելի լավ են լողում, էլ ավելի շատ են վստահում իրենց մարմինները ջրին:

Posted in Uncategorized

Քայլարշավ, լուսանկարչական պլեներ

«Իմացումի հրճվանք» ծրագրի կրտսերների «Նոյեմբերիկ» ստուգատես. օր 1-ին

Օրը՝ Նոյեմբերի 20, Ժամը՝11:00-12:00

Վայրը՝ Յուրի Բախշյանի այգի

Մասնակիցները`

Արևմտյան  դպրոցի 5 տարեկաններ

Պատասխանատուներ՝Սրբուհի Ներսիսյան, Ծաղիկ Գասպարյան

Այսօր ամենահինգերը մեծ առաքելություն ունեին իրենց արդեն հարազատ դարձած Բախշյանի այգում: Հաճելիորեն ճեմելով մենք հասանք այգի: Իսկ առաջինը ինչ են անում սեբաստացինեը. իհարկե մաքրում են իրենց շրջակա միջավայրը: Երեխաների մի խումբը ռետինե ձեռնոցներով արագ անցավ գործի: Այգին զարմանալիորեն մաքուր էր, բայց Սեբաստացու սուր աչքից չվրիպեց ոչինչ: Նրանք սիրով փնտրում ու գտնում էին աղբի կտորները և այնքան էին ուրախանում, կարծես գանձ գտած լինեին:

Շարունակել կարդալ “Քայլարշավ, լուսանկարչական պլեներ”

Posted in Uncategorized

Լավաշթխիկ. ծես

img_3466

«Իմացումի հրճվանք» ծրագրի կրտսերների «Նոյեմբերիկ» ստուգատես

Օրը՝ 24.11.2017, ժամը՝ 10.30-12.00

Անցկացման վայրը՝ Արևմտյան դպրոց

Մասնակիցներ՝ Արևմտյան  դպրոցի 5 տարեկաններ Շարունակել կարդալ “Լավաշթխիկ. ծես”