Ծաղկապատում

Կրթական պարտեզ. բակերի բարեկարգում

Մասնակիցներ՝ տարատարիք ճամբարականներ

Նախագծի նպատակը՝

Համագործակցություն դպրոցի պարտիզպանի հետ, հողի, բույսերի, հետ տարվող գործունեության միջոցով համապատասխան  գիտելիքների, հմտությունների ձեռքբերում:   Բնության նկատմամբ հոգատար վերաբերմունքի զարգացում, արտաքին և ներքին բակերի, հարակից տարածքների, պարտեզների եւ պուրակների  բարեկարգում:

Խնդիրները՝

Շրջապատը հետազոտելու, խնամելու, պահպանելու, բարեկարգելու կարողությունների զարգացում, աշխատանքային կարողությունների զարգացում, փորձի փոխանակում, միասին աշխատելու կարողության զարգացում։

Ընթացքը՝

Կատարել սերմնահավաք: Բախշյանի այգու շրջակայքում եղած ծաղիկները ուսումնասիրել, հասունացած սերմերը հավաքել,  տոպրակների մեջ լցնել, վրան գրել ծաղկի անունը (այսպես երեխաները կսովորեն նաև ծաղիկների անունները) :  Այնուհետև դպրոցի բակում գտնել մի հարմար վայր: Բահով փխրեցնել հողը (այսպես նաև կծանոթանան գործիքներին)  և ծաղկի սերմերն այնտեղ ցանել: Երեխաները պետք է ամեն օր խնամեն ծաղիկները: Կարելի է կազմել նաև օարցույց, նշել, թե որ օրը ցանեցին, երբ հողի վրա երևացին առաջին ծիլերը, երբ ծաղկեցին և այլն:

Արդյունքում կունենանք բարեկարգ, կանաչապատ, խնամված, գեղեցիկ ու ծաղկաբույր  միջավայր, պարտիզպան ճամբարականներ։

Advertisements