Թումանյանական ընթերցումներ

Մտովի թռչել մանկություն և չհիշել Հովհաննես Թումանյանի հեքիաթները, ուղղակի անհնար է: Ցանկացած փոքրիկի կյանքում թումանյանական հեքիաթները մեծ դեր ունեն, քանի որ դրանք ունեն դաստիարակչական բնույթ:
Նախագծի մասնակիցները հնգամյա սեբաստացիներն են: Այս նախագծի շնորհիվ կարելի է լուծել մի շարք խնդիրներ` սովորողների համակողմանի և ներդաշնակ զարգացում ուսուցման արդյունավետ և ժամանակակից մեթոդների իրականացմամբ, բանավոր խոսքի, երևակայական մտածողության, տրամաբանության զարգացում, լեզվամտածողության զարգացում, շարժ-ռիթմիկայի զարգացում:

Ուրախ մայրենի
Մինչ հեքիաթներին անցնելը, մի փոքր երեխաների հետ ունեցանք զրույց-քննարկում Թումանյանի մասին:
Այս շաբաթ փոքրիկների հետ ընթերցել ենք Թումանյանի «Ծիտը», «Ճամփորդություն»,  «Անհաղթ աքլորը» հեքիաթները: Փորձեցինք հեքիաթներից յուրաքանչյուրը քննարկել, վերլուծել, արդարացնել և մեղադրել հերոսներին: Իրականացրինք նաև « Հինգ րոպե բաց տաղավարում »  նախագիծը. սովորողները հեքիաթի ավարտը փոխեցին, փոփոխություններ արեցին նաև կերպարների շուրջ` երևակայելով ամեն անգամ ՝ ի՞նչ կլիներ, եթե… Երեխաների մի մասը նույնիսկ ցանկություն հայտնեց ներխուժել հեքիաթ և փոխել սյուժեն, իսկ մյուս մասը երկու հեքիաթները միահյուսեցին և նոր հեքիաթ ստացան:

Մաթեմատիկական որոնումներ

Հեքիաթները քննարկելիս հաշվեցինք, թվեցինք ,համեմատեցինք կերպարներին, տրամաբանորեն գուշակեցինք գործողությունների ընթացքը, թվեցինք հերթականությունը:

Նախագծի իրականացումը դեռ ընթացքի մեջ է:

Advertisements