«Բարձունք» նախագիծ

Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում ուսումնական ճամփորդույթունները ուղղված են խթանելու սովորողի ուսումնահետազոտական կարողությունների զարգացմանը:Բարդ ու անհասանելի ձևակերպումների կողքին լավ է, երբ սովորողը հնարավորություն է ունենում ինքնուրույն, համացանցից  դուրս բերել տարածքի մասին տեղեկություններ, մշակել, սեփական բառերով , սեփական մտքին հասանելի դարձնել, կիսվել ընկերների հետ:Անհրաժեշտ է ճամփորդությունից առաջ ծանոթանալ տարածքին:

Ճամփորդությունների ժամանակ սովորողը անհատական և թիմային գործունեության արդյունքում ձեռք է բերում մի շարք հմտություններ՝ արագ կողնորոշվելու կարողություն, գործնական միջավայրում  գիտելիքները օգտագործելու՝ հաշվելու, չափելու, ուսումնական միջավայրը դառնում է կենդանի:

 

Ընթացք

  1. Ընտրել ճամփորդության վայրը
  2. Տեղեկատվական աղբյուրներից ձեռք բերել տեղանքի մասին հստակ տեղեկություններ
  3. Պլան կազմել/ մասնակիցների թիվը, անհրաժեշտ պարագաներ, սնունդ, տևողություն
  4. Կատարել աշխատանքի բաժանում
  5. Ներքին կարգապահական կանոնների մշակում
  6. Ճամփորդության կազմակերպում
  7. Միջավայրի խնամքին ուղղված աշխատանքների կազմակերպում՝ հանրօգուտ աշխատանք
  8. Ճամփորդության հաշվետվություն

Ճամփորդության կազմակերպումը ենթադրում է միջառարկայական կապի  փոխկապակցված իրականացում:

  • Ես և շրջակա աշխարհը (ծանոթացում տեղանքին, նրա պատմամշակութային արժեքին)
    • Մայրենի՝ խոսքի մշակում ՝բանավոր խոսքի զարգացում,բառապաշարի հարստացում
    • Մաթեմատիկա՝ հաշվումներ, վանքի շուրջը չափումների կազմակերպում, խնդիրների կազմում, լուծում
    • ՏՀՏ հմտություններ /տեսախցիկների, ֆոտոխցիկների ձայնագրիչների կիրառում:

Աշխատանքի ընթացքը

Սովորողների հետ քարտեզի օգնությամբ գտնում ենք Երևան քաղաքի մարզերը: Որոշում ենք, թե որ մարզում ինչ պատմամշակութային կոթող կա, ինչ բարձունքներ կան:Տեղանքը ընտրելուց հետո,  անում ենք աշխատանքի բաժանում: Սովորողներից յուրաքանչյուրը իր ընտանիքի որևէ անդամի կամ ընկերոջ հետ հավաքում է տեղանքի մասին տեղեկություններ:

Միասին քննարկում ենք տեղանքի մասին տեղեկությունները և որ ամենակարևորն է քննարկում ենք ճամփորդի պարտականությունները.

  • Ինչպիսի՞ հմտություններն են պետք բարձունքի հաղաթհարման ժամանակ
  • Ի՞նչ կանոններ պետք է իմանալ ճամփորդությունից առաջ
  • Ի՞նչ պետք է հագնել, ինչպիսի սնունդ վերցնել ճամփորդության գնալիս

 

 

Կանոնագրքում նախապես նշվածի համաձայն, բացառում ենք գազավորված ըմպելիքներն ու նրբերշիկները:

Պլան ենք կազմում՝ աշխատանքի բաժանում  անում, ըստ ժամերի բաժանում գործունեությունը:

Ծնողները նույնպես ներգրավվում են աշխատանքի մեջ:

Մի մասը ստանձնում է սնունդի անվտանգ , ապահով կազմակերպումը: Մյուս մասը՝ անհրաժեշտ պարագաների՝ ծածկոցների, մեկանգամյա օգտագործման ամանների,հագուստի,ուսապարկերի պարունակության, անհրաժեշտ իրերի ցանկը հավաքելով:

Նշանակվում է բժիշկ-սանիտար

Բժիշկ-սանիրտարը պետք է ունենա առաջին օգնությունը ցույց տալու համար անհրաժեշտ պարագաները:Միշտ ուշադրությմաբ զինված լինի:

Սաղմոսավանքի  տարածքում նախատեսում ենք իրականացնել նկարչական պլեներ՝ Իմ աշունը խորագրով:

Advertisements